Вход
ԵՏՀ-ը Միության պետություններին առաջարկել է ձիթատու մշակաբույսերի արտադրության զարգացման միջոցներ

ԵՏՀ-ը Միության պետություններին առաջարկել է ձիթատու մշակաբույսերի արտադրության զարգացման միջոցներ

18.09.2018
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) սեպտեմբերի 18-ի նիստին քննարկվել են ներքին շուկայի և ագրարդյունաբերական համալիրի գործունեության ոլորտի հարցեր։ Մասնավորապես, Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրներին տրվել են ձիթատու մշակաբույսերի և յուղաճարպային արտադրանքի արտադրության ոլորտում հանձնարարականներ, որոշում է ընդունվել ևս մեկ առևտրային արգելքի վերացման մասին։
ԵՏՀ Կոլեգիան հաստատել է ԵԱՏՄ պետությունների՝ ձիթատու մշակաբույսերի և յուղաճարպային արտադրանքի արտադրության ոլորտում համագործակցության զարգացման միջոցների ցանկը։ Միության պետություններին խորհուրդ է տրվել համագործակցել՝ հաշվի առնելով այդ ցանկը։ Ընտրասերման և սերմնաբուծության զարգացման, սերմերի ներմուծման փոխարինման համար Հանձնաժողովն առաջարկում է պետական կառույցներին աջակցել ԵԱՏՄ երկրներում աճեցված ձիթատու մշակաբույսերի սերմերի ցեղատեսակների և հիբրիդների ներդրմանը։ Այդ թվում՝ միջերկրային համագործակցության և պետական-մասնավոր գործընկերության զարգացման, ինչպես նաև արդյունավետ մարքեթինգային քաղաքականության անցկացման հաշվին, ներառյալ ցանքից մինչև բերքահավաք գյուղատնտեսական ապրանքարտադրողների խորհրդատվական ուղեկցումը։
Բացի այդ, ԵՏՀ-ը խորհուրդ է տալիս առավելագույն չափով նպաստել ընտրասերմամբ և սերմնաբուծությամբ զբաղվող տնտեսվարող սուբյեկտների նյութատեխնիկական բազայի նորացմանը, զարգացնել պրոտեինի բարձր ցուցանիշով սոյայի, այդ թվում՝ նրա սննդային ցեղատեսակերի սերմերի ընտրասերումը։
Գիտահետազոտական համագործակցության բնագավառում Միության երկրները Հանձնաժողովի աջակցությամբ գտելու են անցկացնել համատեղ ճյուղային հետազոտություններ, մասնավորապես՝ յուղաճարպային ապրանքների նորարարական դեղագրությունների մշակում, փորձի փոխանակում իրականացնել մոլեկուլյար կենսաբանության և գենետիկայի նվաճումների ոլորտում։ ԵԱՏՄ երկրների վերամշակող կազմակերպությունների և գյուղատնտեսական ապրանքարտադրողների միջև երկարաժամկետ հարաբերությունների ամրապնդումը թույլ կտա հավասարակշռել բնագավառի զարգացումը։ Դրա արտահանման ներուժի ամրապնդման համար առաջարկվում է իրականացնել համատեղ ենթակառուցվածքային և լոգիստիկական նախագծեր, կազմակերպել համատեղ առևտրային առաքելություններ և այլն։
ԵԱՏՄ երկրներում յուղաճարպային ոլորտը շարժընթացորեն զարգացողներից մեկն է։ Անցած տարի Միությունում հավաքվել է 19,5 մլն տոննա ձիթատու մշակաբույսերի սերմեր, ինչը գրեթե մեկ ու կես անգամ բարձր է 2012 թվականի ցուցանիշից։ Յուղաճարպային ոլորտի մասնաբաժինը 2017 թվականին ագրոսննդամթերքի արտահանման ընդհանուր կառուցվածքում գերազանցել է 16%-ը։
Որոշում է կայացվել ԵԱՏՄ արգելքների համաձայնեցված ցանկում ներառված, առևտրում ևս մեկ արգելքի վերացման մասին։ Ռուսաստանի Դաշնության կառավարությանն առաջարկվել է միջոցներ ձեռնարկել, որոնք ուղղված կլինեն ԵԱՏՄ Մաքսային օրենսգրքի 22-րդ հոդվածի 3-րդ կետի և Հանձնաժողովի Կոլեգիայի «Կառավարման բռնակով էլեկտրական սայլակի՝ Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկով դասակարգելու մասին» որոշման կատարմանը։ Դա ենթադրում է Միության իրավունքի հետ Ռուսաստանի օրենսդրության համապատասխանեցում։ Ներկայումս Ռուսաստանի ԴՄԾ-ն այդ ապրանքի նկատմամբ կիրառում է 10%-ի չափով մաքսատուրքի դրույքաչափ, իսկ Միության իրավունքին համապատասխան՝ պետք է կիրառվի զրոյական դրույքաչափ։