Вход
ԵՏՀ-ը և Ինդոնեզիայի կառավարությունը կնքել են համագործակցության հուշագիր

ԵՏՀ-ը և Ինդոնեզիայի կառավարությունը կնքել են համագործակցության հուշագիր

18.10.2019

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) և Ինդոնեզիայի Հանրապետության միջև համագործակցության հուշագրի ստորագրման հանդիսավոր արարողությունը կայացել է հոկտեմբերի 17-ին Տանգերանգ քաղաքում (Ինդոնեզիա) Trade Expo Indonesia առևտրային ցուցահանդեսի շրջանակներում։ Փաստաթուղթը ստորագրել են ԵՏՀ ինտեգրացիայի և մակրոտնտեսության հարցերով Կոլեգիայի անդամ (նախարար) Սերգեյ Գլազևը և Ինդոնեզիայի Հանրապետության առևտրի նախարար Էնգարտիաստո Լուկիտան։

 

«Ինդոնեզիան՝ ԱՍԵԱՆ-ի և ամբողջ Ասիախաղաղօվկիանոսյան տարածաշրջանի առանցքային տնտեսություններից մեկն է, և կարևոր է, որ այդ երկրի կառավարության հետ ԵՏՀ-ը հաստատում է ուղիղ երկխոսություն։ Փոխգործակցության նոր ձևաչափը նպաստելու է այդ երկրի հետ առևտրատնտեսական համագործակցության զարգացման արդյունավետ ենթակառուցվածքի ձևավորմանը, այդ թվում՝ ժամանակակից տեխնոլոգիաների և թվային տնտեսության հնարավորությունների շնորհիվ», – հայտարարել է Սերգեյ Գլազևն Ինդոնեզիայի առևտրի նախարարի հետ բանակցությունների ընթացքում։

 

«Հուշագիրն արտացոլում է Եվրասիական տնտեսական միության բոլոր անդամ պետությունների՝ Ինդոնեզիայի հետ համագործակցությունը զարգացնելու ցանկությունը և մենք ակընկալում ենք, որ բոլոր երկրներն ակտիվ կմիանան դրան համատեղ աշխատանքային խմբի շրջանակներում», – նշել է ԵՏՀ նախարարը։

 

Իր կողմից, Ինդոնեզիայի Հանրապետության առևտրի նախարարն ընդգծել է, որ ԵՏՀ-ի հետ համագործակցության ձևայնացումը՝ «պատմական քայլ է ԵԱՏՄ ամբողջ տարածաշրջանի հետ տնտեսական հարաբերությունների համար», որն ազդակ կհաղորդի փոխադարձ առևտրի և ներդրումների ավելացմանը։ Նախարարը ողջունել է հեռանկարում «ԵԱՏՄ – Ինդոնեզիա» բիզնես համաժողովի անցկացման և Եվրասիական տնտեսական միության հետ բազմակողմանի համագործակցության ինտենսիվացմանը՝ ինդոնեզիական գործարար շրջանակների ներգրավման գաղափարը։ Մասնավորապես, ընդգծվել է անդամ պետությունների և Ինդոնեզիայի առևտրաարդյունաբերական պալատների միջև ուղիղ երկխոսության կազմակերպման նպատակահարմարությունը։

 

«Մեր երկրների բիզնեսի ներկայացուցիչների միջև տնտեսական ներուժի իրագործման համար հարմարավետ պայմանների ստեղծումը թույլ կտա հասնել կոնկրետ նախագծերի իրականացմանը, այդ թվում՝ բարձր ավելացված արժեքով բարձր տեխնոլոգիական արտադրանքի թողարկմանը», – համոզմունք է հայտնել Սերգեյ Գազևը։

 

Միաժամանակ, ԵՏՀ նախարարը նշել է, որ հուշագրի հիման վրա ստեղծված աշխատանքային խմբի ուշադրության կիզակետում են գտնվելու ԵՏՀ անդրազգային իրավասության հարցերը, ինչպիսիք են առևտրի ընթացակարգերի պարզեցումը, մաքսային և տեխնիկական կարգավորումը, ֆինանսական շուկաների զարգացումը։ Այդ հարթակում նաև ենթադրվում է իրականացնել արդյունաբերական և ագրարային հատվածներում փորձի և լավագույն պրակտիկաների հանգամանալից փոխանակում։

 

Կողմերն հաստատել են առևտրում և ներդրումներում երկկողմ փոխգործակցության պաշարի առկայությունը։ Չնայած նրան, որ 2019 թվականի հունվար-հուլիս ամիսներին 2018 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ Ինդոնեզիայի հետ ԵԱՏՄ պետությունների ապրանքաշրջանառության արժեքային ծավալն աճել է 11%-ով և կազմել է 1,7 մլրդ ԱՄՆ-ի դոլար (այդ թվում՝ արտահանումը՝ 20,1%-ով մինչև 607 մլն ԱՄՆ-ի դոլար, ներմուծումը՝ 6,4%-ով մինչև 1,1 մլրդ ԱՄՆ-ի դոլար), գոյություն ունենավանդական և նոր ոլորտներումապրանքների և ծառայությունների առևտրի հետագա ավելացման համար լուրջ հնարավորություններ։

 

Կողմերը պայմանավորվել ԵՏՀ-ի և Ինդոնեզիայի կառավարության համատեղ աշխատանքային խմբի առաջին նիստն անցկացնել 2020 թվականի առաջին եռամսյակում՝ Մոսկվայում։

 

Ինդոնեզիա կատարած այցի ընթացքում Սերգեյ Գլազևը նաև բանակցություններ է անցկացրել Հարավ-Արևելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի (ԱՍԵԱՆ) գլխավոր քարտուղարի տեղակալ Ալադին Ռիլոյի հետ։ Հիմնական հարցերը վերաբերում էին 2018 թվականի Փոխըմբռնման հուշագրի դրույթների իրականացմանը և երկխոսության խորացմանը։Նախարարը նշել է ԱՍԵԱՆ-ի հետ փոխգործակցության դրական շարժընթացը, այդ թվում՝ ԵՏՀ-ի և Ասոցիացիայի քարտուղարության միջև համագործակցության 2019-2020 թվականների ծրագրի իրականացումը սկսելու շնորհիվ։

 

Բազմակողմանի ձևաչափով համագործակցության խորացման ուղղությամբ առաջին քայլերից մեկն է հանդիսանալու ինտեգրացիոն փորձի փոխանակման հարցերով սեմինարը, որը կայանալու է ընթացիկ տարվա դեկտեմբերի 9-ից 10-ը Մոսկվայում։

 

Իր կողմից, ԱՍԵԱՆ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը նույնպես բարձր է գնահատել ԵՏՀ-ի հետ հաստատված կապը, նշելով, որ կողմերը լավ են մեկնարկել՝օպերատիվորեն մշակելով և համաձայնեցնելով համատեղ գործողությունների ծրագիրը։

 

«ԱՍԵԱՆ-ի հետ ուղիղ երկխոսությունը կարևոր է երկու տարածաշրջանների միջև համագործակցության հեռանկարային ոլորտները որոշելու համար, հատկապես՝ ԵԱՏՄ անդամ պետությունների և Ասոցիացիայի շփումների բարձր ինտենսիվության համատեքստում», – հայտարարել է ԵՏՀ նախարարը։

 

Սերգեյ Գլազևն առաջարկել է զարգացնել Միության երկրներում առանցքային համաժողովների լուսանցքներում անցկացվող տնտեսական ինտեգրացիայի թեմայի շուրջ միջոցառումներին ԱՍԵԱՆ-ի ներկայացուցիչների մասնակցության պրակտիկան, ներառյալ՝ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովը (ՊՄՏՀ), որտեղ արդեն երկու տարի շարունակ անցկացվում է ԵԱՏՄ – ԱՍԵԱՆ բիզնես երկխոսությունը։ Նախարարն ԱՍԵԱՆ-ի Քարտուղարությանը հրավիրել է միանալ առաջին Միջազգային Եվրասիական տնտեսական համաժողովի անցկացմանը, որը տեղի է ունենալու 2020 թվականին Մինսկում՝ համապատասխանեցվելով Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհուրդի նիստերից մեկին։

 

Ինդոնեզիա Հանրապետության առևտրի նախարարի և ԱՍԵԱՆ-ի գլխավոր քարտուղարի տեղակալի հետ բանակցությունների ընթացքում Սերգեյ Գլազևը նշել է Մեծ Եվրասիական գործընկերության գործընթացին Ասոցիացիայի պետությունների միացման կարևորությունը։

 

 

Տեղեկանք

Հուշագրերի ձևաչափով ԵՏՀ-ը փոխգործակցում է տասնյակից ավելի պետությունների՝ Չիլիի, Պերուի, Մոնղոլիայի, Սինգապուրի, Կամբոջայի, Մարոկոյի, Հորդանանի, Ֆարերյան կղզիների, Կուբայի, Թաիլանդի, Բանգլադեշի և Մոլդովայի կառավարությունների հետ, ինչպես նաև Հունաստանի կառավարության հետ՝ հայտարարագրի ձևաչափով։

ԵՏՀ-ը հետևողականորեն զարգացնում է երկխոսությունը տարածաշրջանային ինտեգրացիոն միավորումների, այդ թվում՝ ԱՍԵԱՆ-ի, ՄԵՐԿՈՍՈՒՐ-ի, Անդյան միության, ինչպես նաև մի շարք պրոֆիլային միջազգային կառույցների հետ։