Вход
ԵՏՀ-ը և ՊԳԿ-ն շարունակելու են զարգացնել համագործակցությունը

ԵՏՀ-ը և ՊԳԿ-ն շարունակելու են զարգացնել համագործակցությունը

19.03.2020

Միացյալ ազգերի կազմակերպության Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ) հետ համագործակցության զարգացումը քննարկել են ԵՏՀ-ի արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի հարցերով Կոլեգիայի անդամ (նախարար) Արտակ Քամալյանը և ՊԳԿ-ի Ռուսաստանի Դաշնության հետ կապերի գծով բաժանմունքի տնօրեն Օլեգ Կոբյակովը Եվրասիական տնտեսական հանձնաժողովի գլխավոր գրասենյակում։

Արտակ Քամալյանը շահագրգռվածություն է հայտնել ՊԳԿ-ի փորձագետներին ներգրավել ԵՏՀ-ի կողմից, այդ թվում՝ ագրարային շուկայի պետական կարգավորման, ինչպես նաև կենդանիների և կենդանական ծագում ունեցող սննդամթերքի հետագծելիության ապահովման հարցերով իրականացվող աշխատանքին։

«Պետական կարգավորման միջոցների, այդ թվում՝ սուբսիդիաների տրամադրման պրակտիկայի արդյունավետության գնահատման ոլորտում ՊԳԿ-ի ունեցած միջազգային փորձը ԵՏՀ-ին թույլ կտա Միության երկրների համար մշակել գյուղատնտեսության պետական աջակցության գործող միջոցների կատարելագործմանն ուղղված հանձնարարականներ», - հայտարարել է ԵՏՀ-ի նախարարը։


Օլեգ Կոբյակովը հանդիպման մասնակիցներին տեղեկացրել է պարենային անվտանգության և սննդի վերաբերյալ ակնարկների ամենամյա ձևավորման, ինչպես նաև կայուն զարգացման ոլորտում ՊԳԿ-ի նպատակների մասին։

Հանդիպման մասնակիցները պայմանավորվել են հետագա համագործակցությունը զարգացնել ԵՏՀ-ի և ՊԳԿ-ի միջև փոխըմբռնման մասին հուշագրի և 2019-2023 թվականներին Հուշագրի իրականացմանն ուղղված միջոցառումների պլանի շրջանակներում։​