Вход
ԵՏՀ առևտրի նախարար Վերոնիկա Նիկիշինան հանդիպել է Վիետնամի արդյունաբերության և առևտրի նախարար Չան Տուան Անի հետ

ԵՏՀ առևտրի նախարար Վերոնիկա Նիկիշինան հանդիպել է Վիետնամի արդյունաբերության և առևտրի նախարար Չան Տուան Անի հետ

Фото-1.JPG
19.06.2018

Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրների և Վիետնամի միջև ազատ առևտրի մասին 2016 թվականի հոկտեմբերի 5-ին ուժի մեջ մտած համաձայնագրի իրագործման հարցերը հունիսի 18-ին Եվրասիական տնտեսական հանձնաժողովում (ԵՏՀ) քննարկել են ԵՏՀ առևտրի հարցերով Կոլեգիայի անդամ (նախարար) Վերոնիկա Նիկիշինան և Վիետնամի արդյունաբերության և առևտրի նախարար Չան Տուան Անը։ Նշվել են առևտրի զարգացման դրական միտումները, որոնք առավելապես պայմանավորված են համաձայնագրի գործողությամբ։
 
Հատուկ ուշադրություն է հատկացվել Միության պետությունների և Վիետնամի բիզնեսին հետաքրքրող հարցերին։ Դրանցից են. Վիետնամից ներմուծվող թեթև արդյունաբերության արտադրանքի նկատմամբ տրիգերային պաշտպանիչ միջոցների կիրառումը և վիետնամական տարածքում Բելառուսի և Ռուսաստանի մոտորային տրանսպորտային միջոցների արդյունաբերական հավաքման նախագծերի իրագործումը։ Քննարկման ևս մեկ թեմա է դարձել ապրանքների ծագման էլեկտրոնային հավաստագրման և վավերագրման համակարգի մշակումը։ Այն պետք է ստեղծվի մինչև 2018 թվականի վերջը, դրա համար պետք է ստորագրվի առանձին միջազգային համաձայնագիր։ Համակարգը թույլ կտա արտոնյալ առևտրի մասնակիցներին տնտեսել ժամանակը և միջոցներն ապրանքների մաքսային մաքրման, ինչպես նաև, երբ դա անհրաժեշտ է, ապրանքների ծագումը հաստատելու ժամանակ։

Քննարկման արդյունքում կողմերը պայմանավորվել են ԵԱՏՄ երկրների և Վիետնամի միջև համագործակցության ամրապնդման նպատակով հետագա փոխգործակցության մասին, ինչպես նաև նախանշել են Ազատ առևտրի մասին համաձայնագրի հարցերով Համատեղ կոմիտեի երկրորդ նիստն անցկացնել աշնանը Վիետնամում։