Вход
ԵՏՀ-ը և Թաիլանդի կառավարությունը ստորագրել են Համագործակցության մասին հուշագիր

ԵՏՀ-ը և Թաիլանդի կառավարությունը ստորագրել են Համագործակցության մասին հուշագիր

IMG_7736 (1).jpg
19.11.2018
Փաստաթուղթն ուղղված է Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) պետությունների և Թաիլանդի Թագավորության միջև փոխգործակցության զարգացմանը։ Հեռանկարում դա թույլ կտա մեծացնել ապրանքների և ծառայությունների փոխադարձ առևտրի ծավալը, ավելացնել ներդրումները։
 
Հուշագիրը նոյեմբերի 19-ին Բանգկոկում (Թաիլանդ) ստորագրել են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) մակրոտնտեսության և ինտեգրման հարցերով Կոլեգիայի անդամ (նախարար) Տատյանա Վալովայան և Թաիլանդի Թագավորության առևտրի նախարար Սոնտիրատ Սոնտիխիրավոնգը։ «Հուշագրի իրագործումը նպաստելու է ԵԱՏՄ երկրների և Թաիլանդի միջև հարաբերությունների ամրապնդմանը և, անշուշտ, նոր ազդակ է հաղորդելու բիզնես համայնքների ներկայացուցիչների անմիջական շփումներին և, ի վերջո, դրական ազդեցություն է ունենալու մեր պետությունների քաղաքացիների բարեկեցության վրա», – ընդգծել է Տատյանա Վալովայան։

ԵԱՏՄ-ի երկրների և Թաիլանդի փոխգործակցությունը պլանավորվում է համատեղ աշխատանքային խմբի շրջանակներում։ Ընդ որում, կողմերն իրականացնելու են փորձի փոխանակում, անցկացնելու են համատեղ կոնֆերանսներ, համաժողովներ, կլոր սեղաններ, այդ թվում՝ գործարար համայնքների ներկայացուցիչների մասնակցությամբ, պատրաստելու են վերլուծական նյութեր։

Ինչպես նշվում է փաստաթղթում, համագործակցության նպատակը բազմակողմանի փոխգործակցության զարգացումն է՝ «ապրանքների և ծառայությունների փոխադարձ առևտրի ծավալի ավելացման, ներդրումների աճի, առևտրի զարգացմանը և ներդրումների ներգրավմանը խոչընդոտող արգելքների վերացմանն ուղղված միջոցների իրագործման համար»։

Կողմերը մտադիր են համագործակցել այնպիսի ուղղություններով, ինչպեսիք են տարածաշրջանային տնտեսական ինտեգրումը, առևտրային քաղաքականությունը, մաքսային և տեխնիկական կարգավորումը, սանիտարական և բուսասանիտարական, անասնաբուժասանիտարական և կարանտինային բուսասանիտարական միջոցները, էներգետիկական քաղաքականությունը և այլն։

Հուշագրի կնքմանը նախորդել է Տատյանա Վալովայայի աշխատանքային հանդիպումը Թաիլանդի Թագավորության առևտրի նախարար Սոնտիրատ Սոնտիխիրավոնգի հետ, որի ընթացքում քննարկվել է Թաիլանդի Թագավորության կառավարության հետ ԵՏՀ-ի փոխգործակցության ալգորիթմը, ներառյալ համատեղ միջոցառումների ծրագրերը։ ԵՏՀ-ի պատվիրակության այցի ծրագրով նախատեսվել է նաև հանդիպում թայական գործարար շրջանակների հետ։