Вход
Թվային նախաձեռնությունների հայտը ստացել է իր ձևը

Թվային նախաձեռնությունների հայտը ստացել է իր ձևը

19.02.2018

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) Կոլեգիան հաստատել է նախաձեռնությունների կամ նախագծերի վերաբերյալ տեղեկատվության ներկայացման ձևաչափը, որոնք կարող են ներկայացվել նախաձեռնողների (բիզնեսի կամ պետական իշխանության մարմինների ներկայացուցիչների) կողմից և իրագործվել Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) թվային օրակարգի շրջանակներում։

Հայտը թողնելու համար, նախաձեռնողը պետք է գրանցվի Միության պորտալում տեղակայված հատուկ համացանցային ռեսուրսում, որը գործադրվելու է մոտակա օրերին։ Նախաձեռնողը պետք է լրացնի 11 տեղեկատվական բլոկներից կազմված առցանց ձևը։ Յուրաքանչյուր բլոկ պարունակում է հարցեր, որոնց պատասխանները կօգնեն գնահատել նախաձեռնության արդիականությունը, մշակման աստիճանը, ենթադրվող ռեսուրսատարությունը, ինտեգրացիոն կողմնորոշումը և այլն։

Գաղափարի էությունը, պրոբլեմատիկայի կարևորությունը և նրա իրագործման ուղիները նկարագրվում են «Շահագրգռված կողմերի խնդիրները և պահանջմունքները» և «Առաջարկի նպատակները և լուծումը» տեղեկատվական բլոկներում։ Մնացած տեղեկատվական բլոկները լրացվում են նախաձեռնության բովանդակությունը հայտնելու նպատակով։ Դրանցից են՝ գոյություն ունեցող այլընտրանքները, ռիսկերը, նպատակին հասնելու արդյունքները/չափորոշիչները, կարևոր գործընկերները, բյուջեն/ծախքերը և այլն։ Հետագայում նախաձեռնողը կարող է հետևել իր հարցման ընթացիկ կարգավիճակին։

Հանձնաժողովը հրավիրում է բիզնեսին, կոնսորցիումներին, Միություն երկրների իշխանության մարմիններին ներկայացնել նախաձեռնություններ, որոնց նպատակն է անդամ պետությունների տնտեսությունների զարգացումը։