Вход
Տիգրան Սարգսյան. «ԵԱՏՄ՝ որպես ինտեգրացիոն միավորման ապագան՝ առաջին հերթին, զարգացման ռազմավարական օրակարգի իրագործումն է»

Տիգրան Սարգսյան. «ԵԱՏՄ՝ որպես ինտեգրացիոն միավորման ապագան՝ առաջին հերթին, զարգացման ռազմավարական օրակարգի իրագործումն է»

19.10.2017

«Բոլոր մասնակիցների շահերի հարգելը և հաշվի առնելը ԵԱՏՄ ինստիտուցիոնալ հիմքն է, որը մեզ թույլ է տալիս որոշումներ ընդունել, որոնք ընդունելի են մեր Միության բոլոր երկրների համար, և առավելագույնս օգտագործել մեր ռազմավարական առավելությունները», – հայտարարել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) Կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը, ելույթ ունենալով Վիեննայում (Ավստրիա) կայացած՝ Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) Մշտական խորհրդի նիստին: Տիգրան Սարգսյանն անդրադարձել է եվրասիական ինտեգրացիոն միավորման տնտեսական զարգացման առավելություններին, երրորդ երկրների ու միջազգային կազմակերպությունների հետ փոխգոծակցության սկզբունքներին, ինչպես նաև ներկայացրել իր տեսակետը ԵԱՀԿ-ի հետ համագործակցության հնարավորությունների մասին:

Ավելի ուշ՝ ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերի հետ աշխատանքային հանդիպման ընթացքում, ԵՏՀ Կոլեգիայի նախագահը քննարկել է Մշտական խորհրդի, ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի քարտուղարության և ԵԱՀԿ այլ կառույցների հետ ԵՏՀ երկխոսության գործնական կողմերը «երկրորդ զամբյուղի»՝ տնտեսական և բնապահպանական անվտանգության հարցերին առնչվող թեմաների փաթեթի շրջանակներում: Թեմաս Գրեմինգերը հրավիրել է Հանձնաժողովի մասնակիցներին թվային գագաթաժողովին, որը տեղի կունենա 2018 թվականի հունվարին ԵԱՀԿ հովանու ներքո: Որպես լայնածավալ համաժողովի կազմակերպիչ հանդես կգա այն երկիրը, որը նախագահելու է կազմակերպության կառույցներում (Իտալիա):

«ԵԱՏՄ զարգացման օրակարգը սահմանվել է մինչև 2025 թվականը և ձևավորվել՝ հաշվի առնելով Միության ակնհայտ մրցակցային առավելությունները՝ տարանցման, արդյունաբերական և մտավոր ներուժները, հումքային ու բնական պաշարների բազմազանությունը, շուկայի տարողությունը, որը գերազանցում է 180 հազարը, և փոխադարձ շփման պարզությունը, – նշել է Տիգրան Սարգսյանն իր ելույթում: – Մեր շարժման առանցքային ուղղություները կդառնան այն նախագծերը, որոնք թույլ են տալիս ապահովել համակցումը Չինաստանի «Մետաքսի ճանապարհի տնտեսական գոտի» (ՄՃՏԳ) նախաձեռնության հետ, ինչպես նաև ԵԱՏՄ երկրների տնտեսությունների թվային վերափոխման վերաբերյալ նախաձեռնությունները»:

ԵՏՀ Կոլեգիայի նախագահը համոզված է, որ ԵԱՏՄ զարգացումը և ՄՃՏԳ շրջանակներում նախագծերի իրագործումը ակտիվորեն կփոխլրացնեն միմյանց: ՉԺՀ և Միության երկրների փոխգործակցության ինստիտուցիոնալ հիմք կդառնա առևտրատնտեսական համաձայնագիրը, որի վրա ներկայումս աշխատանքներ են տարվում: Տիգրան Սարգսյանը հատուկ շեշտել է տրանսպորտի և լոգիստիկայի ոլորտում համագործակցության հեռանկարները, որի արդյունքներից կարող են օգտվել ոչ միայն ԵԱՏՄ-ն ու ՉԺՀ-ն, այլև Եվրոպան: Միասնական տրանսպորտային տարածության ձևավորումը, անդրսահմանային միջանցքների ստեղծումը կբարձրացնի բեռնափոխադրումների արդյունավետությունը և նոր պայմաններ կստեղծի գործարար գործընկերության համար:

ԵԱՏՄ զարգազման ևս մեկ անդրսահմանային և խաչաձև-ոլորտային ուղղություն, ըստ Տիգրան Սարգսյանի, կդառնա պետության ու բիզնեսի գործունեության բոլոր ոլորտների թվայնացումը: ԵԱՏՄ թվային օրակարգը կնպաստի կառավարման որակի բարձրացմանը, նորարարությունների ու նոր տեխնոլոգիաների ներդրմանը, որը կուժեղացնի ինչպես Միության երկրների, այնպես էլ, ընդհանուր առմամբ, ինտեգրացիոն միավորման մրցակցային առավելությունները: Միաժամանակ վերջինիս գլոբալ լինելը թույլ կտա ընդլայնել երկխոսության տարածությունը և փոխըմբռնելի լուծումներ գտնել այն հակասությունների համար, որոնք այսօր մեզ անհաղթահարելի են թվում:

Նշելով ԵԱՀԿ և ԵԱՏՄ ստեղծման նպատակների նմանությունը՝ երկրների ու ժողովուրդների զարգացման համար արժանի պայմանների ստեղծումը, ԵՏՀ Կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը կրկին հայտարարել է ԵԱՀԿ-ի հետ Հանձնաժողովի հետագա կառուցողական համագործակցության կարևորության մասին: Փոխգործակցության գործնական հարցերը քննարկվել են ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերի հետ Տիգրան Սարգսյանի աշխատանքային հանդիպման ընթացքում: Կողմերը պայմանավորվել են նախապատրաստել համատեղ գործողությունների ծրագիր: Թոմաս Գրեմինգերը հրավիրել է Հանձնաժողովի մասնակիցներին թվային գագաթաժողովին, որը տեղի կունենա 2018 թվականի հունվարին ԵԱՀԿ հովանու ներքո: «Մեր կազմակերպությունների գործունեության տնտեսական և հումանիտար չափումներն այնքան շփման կետեր ունեն, որ աններելի կլիներ մեր կապերի խորացման հնարավորություններն անտեսելը», – նշել է ԵՏՀ Կոլեգիայի նախագահը հանդիպման արդյունքներով:

ԵԱՀԿ Մշտական Խորհրդի նիստի ընթացքում ԵՏՀ Կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանի ելույթի ևս մեկ կարևոր արդյունք դարձավ Եվրոպական հանձնաժողովի (ԵՀ) ներկայացուցչի հայտարարությունը այնպիսի ուղղություններով փոխգործակցությանը պատրաստ լինելու մասին, ինչպես տեխնիկական կարգավորումն ու փոխադարձ առևտուրը: ԵՀ ներկայացուցիչը համոզված է, որ սա բխում է ընդհանուր շահերից: Նշվել է, որ ներկայումս արդեն հնարավոր է խոսել ԵՏՀ և ԵՀ միջև տեխնիկական երկխոսության մասին:​