Вход
Կայացել է ԵՏՀ կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանի աշխատանքային հանդիպումը Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովի հետ

Կայացել է ԵՏՀ կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանի աշխատանքային հանդիպումը Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովի հետ

DST_8402.jpg
02.05.2018

Բիշքեկում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը և Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովը քննարկել են Եվրասիական տնտեսական Բարձրագույն խորհրդի կայանալիք նիստի օրակարգը, ինչպես նաև ինտեգրացիոն միավորման հետագա զարգացման արդիական հարցերը:

Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովը նշել է, որ երկրի ինտեգրումը Եվրասիական տնտեսական միություն (ԵԱՏՄ) եղել և մնում է Ղրղզստանի արտաքին տնտեսական քաղաքականության առաջնահերթ ուղղությունը: «Մեզ համար այս միավորումը մեծ նշանակություն ունի, և մենք նպատակ ունենք հետագայում զարգացնել Միության երկրների հետ արդյունավետ և բարեբեր համագործակցությունը», - նշել է պետության ղեկավարը:

ԵՏՀ կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը հայտարարել է, որ Ղրղզստանի Հանրապետության նախագահի եվրասիական ինտեգրման հարցերի հետ կապված ակտիվ դիրքորոշումը օգնում է ինտեգրացիոն նախագծի առաջխաղացմանը և խորացմանը: