Вход
ՀՏՀ կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը հանդիպում է ունեցել Ղազախստանի Հանրապետության նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հետ

ՀՏՀ կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը հանդիպում է ունեցել Ղազախստանի Հանրապետության նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հետ

7bb56cb75aea01404c343cb47969b0551.jpg
02.05.2018

Մայիսի 2-ին Աստանայում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը տեղեկացրել է Ղազախստանի Հանրապետության նախագահ Նուրսուլթան Նազարբաևին Եվրասիական տնտեսական Բարձրագույն խորհրդի կայանալիք նիստի նախապատրաստման մասին:

«Խորհրդի հանձնարարությամբ ես կցանկանայի մի քանի մանրամասներ քննարկել Ձեզ հետ. որոշել, թե ինչպես կարելի է ավելի արդյունավետ կերպով անցկացնել Բարձրագույն խորհրդի նիստը, նաև՝ թե որ հարցերն են պահանջում է հատուկ ուշադրություն, քննարկել ինտեգրման խորացման հետ կապված խնդիրները», - ասել է ԵՏՀ կոլեգիայի նախագահը:

Կողմերը քննարկել են եվրասիական ինտեգրման հետագա խորացման հետ կապված հարցերը:

Նուրսուլթան Նազարբաևը նշել է Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) գործունեության բարձր արդյունքները, ինչպես նաև Միության նկատմամբ այլ երկրների կողմից ավելացած ուշադրությունը: «Անցյալ տարին` 2017 թվականը, հաջող տարի էր: Մեր երկրների միջև ապրանքաշրջանառությունն աճել է 27% -ով: Մենք մեծ հետաքրքրություն ենք նկատում մեր միավորման նկատմամբ, այսօր ավելի քան 40 երկրներ համագործակցում են մեզ հետ: Մենք հանդիպում ենք ձեզ հետ ԵՏԲԽ գագաթաժողովի նախօրեին, որի օրակարգում ընդգրկված բոլոր կետերը համաձայնեցված են: Մենք պետք է քննարկենք բարդ հարցեր, այդ թվում` պատժամիջոցների հետ կապված հարցերը», - նշել է Ղազախստանի նախագահը:

Տիգրան Սարգսյանը շնորհավորել է Նուրսուլթան Նազարբաևին Ղազախստանի ժողովրդի միասնության օրվա կապակցությամբ և բարգավաճում է ցանկացել հանրապետությանը: ԵՏՀ կոլեգիայի նախագահը պետության ղեկավարին նաև ներկայացրել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ընթացիկ գործունեության վերաբերյալ տեղեկատվություն: