Вход
ԵԱՏՄ և Հնդկաստանի միջև ազատ առևտրի գոտու ստեղծման մասին համաձայնագիրը կնպաստի Միության երկրների տնտեսությունների աճին՝ միջին համաշխարհայիններից բարձր տեմպերով

ԵԱՏՄ և Հնդկաստանի միջև ազատ առևտրի գոտու ստեղծման մասին համաձայնագիրը կնպաստի Միության երկրների տնտեսությունների աճին՝ միջին համաշխարհայիններից բարձր տեմպերով

02.06.2017

Այս մասին հայտնել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) Կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի հետ բանակցությունների ընթացքում: Տիգրան Սարգսյանն ընդգծել է, որ Միության բոլոր հինգ երկրների ղեկավարները Հնդկաստանի հետ առևտրային հարաբերություններն ամրապնդելու ու տնտեսական փոխգործակցության տարբեր ձևեր զարգացնելու հստակ ցանկություն են հայտնել: Կարևոր քայլ պետք է դառնա Ազատ առևտրի գոտու (ԱԱԳ) մասին համաձայնագրի ստորագրումը Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) և Հնդկաստանի միջև: Հանդիպմանը մասնակցել է ԵՏՀ առևտրի հարցերով Կոլեգիայի անդամ (նախարար) Վերոնիկա Նիկիշինան:

«Մի շարք տարիների ընթացքում Հնդկաստանը ցուցադրում է մշտապես ամրապնդվող տեխնոլոգիական և արդյունաբերական ներուժ, տնտեսական զարգացման կայուն բարձր տեմպեր, – նշել է Տիգրան Սարգսյանը: – ԵԱՏՄ պետությունների առջև նույնպես դրված է տնտեսությունների աճի համար ռեզերվներ գտնելը: Հնդկաստանի հետ գործընկերությունը կարող է կարևոր առավելություն դառնալ մեր ինտեգրացիոն միավորման համար»: Մասնավորապես, Միության երկրների ապրանքաշրջանառության գումարային հավելաճը ԱԱԳ մասին համաձայնագրի կնքման դեպքում արդեն կարճաժամկետ հեռանկարում կարող է կազմել 20%: Հանձնաժողովի փորձագետները ակնկալում են Միության երկրներից Հնդկաստան ապրանքների լայն շրջանակի արտահանման աճ՝ գյուղատնտեսականից մինչև բարդ մեքենաշինական արտադրանք, նավթաքիմիայի մթերքի, փոխադրամիջոցների ի մի շարք այլ ապրանքների:

Հնդկաստանի վարչապետը նշել է, որ առևտուրն ու տնտեսությունն այսօր առանցքային դերակատարում ունեն միջազգային հարաբերություններում: Այս առնչությամբ Հնդկաստանի այնպիսի ավանդական գործընկերների հետ տնտեսական շփումների խորացումը, ինչպես ԵԱՏՄ պետություններն են, կնպաստի որ միայն ապրանքաշրջանառության աճին, այլև մեր երկրների միջև հարաբերությունների ամրապնդմանը, ինչպես նաև կայունությանը տարածաշրջանում:

Բանակցությունների ընթացքում կողմերը նշել են, որ ԱԱԳ ձևաչափով համագործակցության համար հնարավորությունները վերլուծող փորձագետները պետք է ռեզերվներ գտնել փոխադարձ առևտրում որակապես նոր մակարդակ անցնելու համար:

Նարենդրա Մոդին հաստատել է, որ Հնդկաստանը պատրաստ է ցանկացած անհրաժեշտ օգնություն ցուցաբերել ԱԱԳ մասն համաձայնագրի նախապատրաստման ժամանակ: Հնդկական կողմի կարծիքով, հենց հիմա «ճանապարհային քարտեզը» ձևավորելու ու տնտեսական տարածությունում փոխգործակցության համա աճի դրայվերներ բացահայտելու հնարավորություն է առաջանում:

Փորձագետների արդեն գործող համատեղ խումբը նոր հնարավորություններն ու բոլոր անհրաժեշտ լիազորությունները կստանա հետագա բանակցությունները վարելու համար: Հանձնաժողովի կողմից աշխատանքը կհամակարգեն ԵՏՀ առևտրի հարցերով Կոլեգիայի անդամ (նախարար) Վերոնիկա Նիկիշինան: Հնդկաստանի կողմից՝ արդյունաբերության և առևտրի պետական նախարար Նիրմալա Սիտխարամանը: