Вход
Տիգրան Սարգսյան. «Մենք ողջունում ենք եվրասիական ինտեգրմանը դինամիկա հաղորդելու տարածաշրջանների ձգտումը»

Տիգրան Սարգսյան. «Մենք ողջունում ենք եվրասիական ինտեգրմանը դինամիկա հաղորդելու տարածաշրջանների ձգտումը»

02.11.2017

Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրների միջև սահմանամերձ և միջտարածաշրջանային համագործակցության ուժեղացումը գնալով դառնում է եվրասիական ինտեգրման թրենդը: Այս մասին նոյեմբերի 2-ին, Օրենբուրգի մարզի մարզպետ Յուրի Բերգի հետ միասին բացելով «Օրենբուրժյեն՝ Եվրասիայի սիրտը» խորագրով Միջազգային համաժողովը, հայտարարել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) նախագահ Տիգրան Սարգսյանը: ԵՏՀ Կոլեգիայի նախագահը հիշեցրել է, որ, մասնավորապես, Ղազախստանի և Ռուսաստանի տարածաշրջանների միջև կնքվել է շուրջ 300 համաձայնագիր:

«Բացության ռազմավարության, բարիդրացիական հարաբերությունների պահպանման և կոոպերացիայի կառուցման շնորհիվ Օրենբուրգի մարզը դարձել է ինտեգրացիոն գործընթացների ակտիվ մասնակիցը, – ասել է Տիգրան Սարգսյանը: – Կարող ենք միայն ողջունել և պաշտպանել մեր ընդհանուր գործին դինամիկա հաղորդելու տարածաշրջանների ձգտումը: Մենք ուրախությամբ նշում ենք, որ Միության երկրների միջև փոխադարձ առևտուրն աճում է, իսկ սահմանամերձ տարածաշրջանները էլ ավելի բարձր գրավչություն են ցուցադրում օտարերկրյա ներդրողների համար»:

Օրենբուրգի մարզի մարզպետ Յուրի Բերգն ընդգծել է, որ արդեն յոթերորդ անգամ կայացող համաժողովն իր գործունեության ընթացքում «բազմիցս հաստատել է արդյունավետ միջազգային հարթակի իր կարգավիճակը, որին ինտեգրացիոն համատեքստում քննարկվում են փոխգործակցության և սոցիալ-տնտեսական զարգացման արդիական հարցեր»: Յուրի Բերգը իր երախտագիտությունն է հայտնել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ղեկավարությանը՝ միջոցառմանը երկրորդ տարին աջակցելու համար: Նա նշել է, որ դա «մեզ օգնում է էապես ընդլայնել աշխատանքային թեմաների շրջանակը»:
 
ԵՏՀ Կոլեգիայի նախագահի խոսքով, վերազգային իրավունքը ԵԱՏՄ երկրներում նպաստում է տարբեր ոլորտներում ավելի կատարյալ իրավասության ձևավորմանը և կարգավորմանը: Միության քաղաքացիները ստացել են առանց քվոտաների ու թույլատվությունների ազատ ապրել, սովորել և աշխատել ցանկացած անդամ պետությունում, ստանալ անվճար շտապ բուժօգնություն և այլն:

Միջտարածաշրջանային հարաբերությունների արդյունավետությունն ապահովող որոշիչ գործոններից մեկը նաև տրանսպորտային-ենթակառուցվածքային ինտեգրումն է: Միությունում իրագործվում է համաձայնեցված տրանսպորտային քաղաքականություն, որի 2018-2020 թվականների «ճանապարհային քարտեզը» ընդունվել է կառավարությունների ղեկավարների վերջին նիստի ընթացքում:

ԵԱՏՄ ռազմավարական խնդիրների թվում է Միության թվային օրակարգի իրագործումը, որը հաստատել են անդամ պետությունների նախագահները հոկտեմբերի 11-ին Սոչիում: Եվրասիական տնտեսական հանձնաժողովը ընտրելու է թվային ինտեգրացիոն նախագծեր և մասնակցելու դրանց շուրջ հետագա աշխատանքին:

«Մենք նաև մտադիր ենք ակտիվացնել տնտեսության իրական հատվածում համատեղ ընկերությունների ստեղծման աշխատանքները, որոնք կարող են ձևավորել և առաջ մղել եվրասիական բրենդներ, – ընդգծել է Տիգրան Սարգսյանը: – Մենք ակնկալում ենք, որ Միության երկրների տարածաշրջանները կդառնան համատեղ նախագծերի գործարկման և ինտեգրման բոլոր ռազմավարական խնդիրներով առաջմղման դրայվերները»:

Եզրափակելով, ԵՏՀ Կոլեգիայի նախագահը կոչ է արել հզորացնել ոչ միայն Եվրասիական տնտեսական միության երկրների տարածաշրջանների միջև, այդ թվում՝ ընդհանուր սահման չունեցող, երկկողմ հարաբերությունների, այլև բազմակողմ երկխոսության ինտենսիվությունն ու խորությունը:

Օրենբուրգ կատարած այցի շրջանակներում Տիգրան Սարգսյանը նաև հանդես է եկել դասախոսությամբ Օրենբուրգի պետական համալսարանի ուսանողների առջև: Նա պատմել է եվրասիական ինտեգրման նշանակության ու նպատակների, մասնակից երկրների տնտեսության վրա վերջինիս ազդեցության մասին, այն մասին, թե ինչպես է ԵԱՏՄ-ն կառուցում առևտրային կապերը երրորդ երկրների հետ, և հայտարարել Միության թվային օրակարգի զարգացման անհրաժեշտության մասին:

Բացի այդ, ԵՏՀ Կոլեգիայի նախագահը ԵԱՏՄ երկրների տարածաշրջանների, այդ թվում՝ Ղազախստանի Հանրապետության Արևմտյան Ղազախստանի մարզի ղեկավարների հետ միասին այցելել է Օրենբուրգի մարզի մի շարք ձեռնարկություններ, որոնք հաստատել են իրենց ապրանքների մատակարարումը ԵԱՏՄ այլ պետություններ:

Տեղեկագիր

«Օրենբուրժյեն՝ Եվրասիայի սիրտը» միջազգային համաժողովը եվրասիական տարածությունում տնտեսական, տեղեկատվական և մշակութային կապերի ձևավորման հարցերի քննարկմա առանցքային հարթակն է:

Համաժողովի օրակարգի առանցքային թեմաներն էին ԵԱՏՄ երկրների կենսագործունեության ապահովման միասնական պայմանների ձևավորման հարցերը, թվային տնտեսությունում նոր տեխնոլոգիաների ու ընդհանուր մոտեցումների առևտրականացման ռազմավարության մշակումը:

Համաժողովին մասնակցել են ավելի քան 3000 պատվիրակներ՝ Եվրասիական տնտեսական միության պետությունների, այդ թվում՝ Բելառուսի, Ղազախստանի, Ռուսաստանի տարածաշրջանների և աշխարհի մի շարք այլ երկրների բիզնեսի, պետական իշխանության մարմինների և մշակույթի ներկայացուցիչներ