Вход
Թվային տրանսպորտային տեխնոլոգիաների զարգացումը դառնալու է ԵԱՏՄ թվային օրակարգի հիմնական ուղղություններից մեկը

Թվային տրանսպորտային տեխնոլոգիաների զարգացումը դառնալու է ԵԱՏՄ թվային օրակարգի հիմնական ուղղություններից մեկը

IMG_0486-2.jpg
20.02.2019
Այդ մասին հայտարարել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) էներգետիկայի և ենթակառուցվածքի հարցերով Կոլեգիայի անդամ (նախարար) Էմիլ Կայկիևը փետրվարի 19-ին Ժնևում կայացած ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի ներքին տրանսպորտի հարցերով կոմիտեի 81-րդ նստաշրջանին։

Բարձր մակարդակի նստաշրջանին Էմիլ Կայկիևը ուշադրություն է հատկացրել ընդհանուր թվային օրակարգի շրջանակներում տրանսպորտի ավտոմատացման հարցերի արդիական և ժամանակին լինելուն և տեղեկացրել է թվային փորձնական նախագծերի առաջխաղացման ուղղությամբ ԵՏՀ անցկացվող աշխատանքի մասին։ Նա նշել է, որ Հանձնաժողովում ստեղծվել է հատուկ նախագծային գրասենյակ։ Դրա պորտֆելում արդեն գտնվում է ինը, այդ թվում՝ թվային տրանսպորտային միջանցքների էկոհամակարգի զարգացման նախագիծ։

«Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) թվային օրակարգի շրջանակներում նախատեսվում է արագընթաց և բարձր արագության տրանսպորտի, ինտելեկտուալ և նավավարական համակարգերի, փոխադրումների կազմակերպման թվային տեխնոլոգիաների, անօդաչու տրանսպորտային միջոցների զարգացում և տրանսպորտի անօդաչու երթևեկության գոտիների ստեղծում։ Դա թույլ է տալու կրճատել բեռների առաքման ժամկետները, նվազեցնել ճանապարհին գտնվող բեռների զանգվածը, բարձրացնել բնակչության շարժունակությունը և նրա սպասարկման մակարդակը, - նշել է Էմիլ Կայկիևը։ - Դրա արդյունքն է լինելու տրանսպորտային ծախքերի նվազումը, աշխատանքի արտադրողականության և քաղաքացիների կյանքի մակարդակի բարձրացումը»։

Նախարարը նաև տեղեկացրել է տրանսպորտային քաղաքականության ոլորտում Հանձնաժողովի մոտակա ծրագրերի մասին և հատուկ ընդգծել, որ ԵԱՏՄ-ում թվային օրակարգի իրականացման ինստիտուցիոնալ հիմքերն արդեն ստեղծվել են։

Նիստի արդյունքներով ընդունվել է «Համագործակցության, ներդաշնակեցման և ինտեգրման ամրապնդումը տրանսպորտի ավտոմատացման շրջանում» բանաձև, որի գլխավոր ուղղությունն է հանդիսանում ՄԱԿ-ի ԵՏՀ-ի երկրների փոխշահավետ համագործակցությունը։