Вход
ԵՏՀ-ը խորհուրդ է տալիս բարելավել ապրանքների շրջանառության նկատմամբ պետական վերահսկողության մարմինների փոխգործակցությունը

ԵՏՀ-ը խորհուրդ է տալիս բարելավել ապրանքների շրջանառության նկատմամբ պետական վերահսկողության մարմինների փոխգործակցությունը

20.06.2018

Մաքսային համագործակցության, տեխնիկական կարգավորման և ներքին շուկայի գործունեության հարցերը քննարկվել են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) հունիսի 19-ին կայացած նիստին։ Ընդունվել է պետական հսկողության մարմինների փոխգործակցության վերաբերյալ Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրներին հանձնարարականը, հաստատվել է ապրանքների մաքսային արժեքը հետաձգված կարգով որոշելու կարգը։
 
ԵՏՀ Կոլեգիան ընդունել է Եվրասիական տնտեսական միության երկրների պետական հսկողության (վերահսկողության) մարմինների՝ ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգերով սահմանված պահանջների կատարման միջոցառումների անցկացման ժամանակ փոխգործակցության կարգը։ Անդամ պետություններին հանձնարարվել է առաջնորդվել այդ փաստաթղթով՝ դրա հրապարակման օրվանից։
 
ԵԱՏՄ-ի որևէ տեխնիկական կանոնակարգի խախտում հայտնաբերած ԵԱՏՄ երկրներից մեկի հսկողության մարմնին առաջարկվում է յոթօրյա ժամկետում Միության մյուս երկրների պետական հսկողության մարմիններին և Հանձնաժողովին ուղղել խախտման և սահմանափակող միջոցների ընդունման մասին ծանուցում։ Այն պարունակելու է տեխնիկական կանոնակարգի նորմերին չհամապատասխանող ապրանքը հայտնաբերած պետական հսկողության (վերահսկողության) մարմնի անվանումը, հայտնաբերման ամսաթիվը, իրավաբանական անձի անվանումը կամ անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը և հայրանունը, որոնց մոտ հայտնաբերվել է այդպիսի արտադրանքը, մի շարք այլ տեղեկություններ։
 
Տեղեկատվությունը ստացած լիազորված մարմինները կստուգեն իրենց երկրներում ծանուցման մեջ նշված ոչ անվտանգ ապրանքների շրջանառության հնարավոր դեպքերը։ Ստուգումների արդյունքների և ձեռնարկված միջոցների մասին նրանք կհայտնեն ծանուցումն ուղարկած պետական հսկողության մարմին։
 
ԵՏՀ-ի հանձնարարականի նախապատրաստման ժամանակ կողմերի ներկայացուցիչները պատրաստակամություն են հայտնել պետական հսկողության ոլորտում փոխգործակցությունը հետագայում շարունակելու վերաբերյալ՝ դրա արդյունքների նկատմամբ փոխադարձ վստահությունն ապահովելու և վտանգավոր արտադրանքը Միության միասնական շուկա ներս չթողնելու նպատակով։
 
Փաստաթուղթը նպաստելու է ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգերով սահմանված պահանջների կատարման նկատմամբ պետական հսկողության (վերահսկողության) իրականացման սկզբունքների և մոտեցումների մասին համաձայնագրի առանձին դրույթների իրագործմանը՝ այդ ոլորտում անդամ պետությունների օրենսդրության ներդաշնակեցման համար։ Հանձնարարականը հիմք է հանդիսանալու կատարման համար պարտադիր Անդամ պետությունների պետական հսկողության մարմիների փոխգործակցության կարգի մշակման համար, որը համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո նախատեսվում է հաստատել ԵՏՀ Խորհրդի որոշմամբ։
 
ԵՏՀ Կոլեգիան հաստատել է Միության նոր Մաքսային օրենսգրքին (ԵԱՏՄ ՄՕ) համապատասխան վերամշակված՝  ապրանքների մաքսային արժեքի հետաձգված որոշման կարգը։
 
Արտաքին տնտեսական գործունեության (ԱՏԳ) մասնակիցները կարող են օգտվել ապրանքների ճշգրիտ մաքսային արժեքի որոշման 15-ամսյա տարկետումից, եթե մաքսային հայտարարագրման պահին ապրանքի մաքսային արժեքի մեծությունn օբյեկտիվ պատճառներով հայտնի չէ։
 
Այդպես, ԵԱՏՄ երկրների գործարաները կարող են հետաձգել ապրանքների ճշգրիտ մաքսային արժեքի որոշումն այն դեպքում, երբ մաքսային հայտարարագրման պահին հայտնի չէ մտավոր սեփականության օբյեկտների օգտագործման համար թույլատվության և նմանատիպ այլ վճարների գումարի ճշգրիտ չափը։ Դրանք կարող են լինել արտոնագրերի, ապրանքային նշանների, հեղինակային իրավունքների և այլնի համար կատարվող վճարումները։ Նույնը վերաբերում է այն դեպքերին, երբ հայտարարագրման ժամանակ անհասկանալի է ներմուծված ապրանքների հետագա վաճառքից կամ օգտագործման արդյունքում ստացված եկամուտի մի մասի ճշգրիտ գումարը, որն ուղղակիորեն կամ անուղղակիորեն վաճառողին հասանելիք գումարն է։
 
Ամենից շատ ապրանքաշրջանառությունն ավելացել է Ղազախստանի Հանրապետության և Վիետնամի միջև՝ 48,2%։ Պարզեցումը տարածվում է նաև այն ապրանքների վրա, որոնց գինը կախված է բորսայի գնացուցակներից, որոնք հայտնի չեն հայտարարագրման պահին։
 
ԵՏՀ-ի որոշման մեջ պահպանվում է պարզեցման կիրառման գործող կարգը մաքսային հայտարարագրման պահին ԱՏԳ մասնակցին անհրաժեշտ է որոշել նախնական մաքսային արժեքը կանխատեսվող տվյալների հիման վրա, իսկ 15 ամսվա ընթացքում՝ մաքսային արժեքի ճշգրիտ մեծությունը, և փոփոխություներ կատարել մաքսային հայտարարագրում։ Ընդ որում, ինչպես և սահմանվել էր նախկինում, եթե մաքսային արժեքի ճշգրիտ մեծությունը կլինի նախնականից ավելի մեծ, մաքսային վճարները հնարավոր կլինի վճարել առանց տույժերի գանձման։
 

Ճշգրիտ մաքսային արժեքի որոշման նկատմամբ տարկետման կիրառումը թույլ է տալիս հայտատուներին որոշել ապրանքի արժեքը գործարքի արժեքի հիման վրա և չանցնել այլ «գնահատիչ միջոցներին», որոնք հանգեցնում են հաստատման համար լրացուցիչ ֆինանսական ծախսերի։ Ապրանքների մաքսային արժեքը հետաձգված կարգով որոշելու հնարավորությունը ԵԱՏՄ ձեռնարկատերերն առաջին անգամ ստացել են 2016 թվականին։