Вход
ԵԱՏՄ-ը սկսել է ձևավորել 2021–2022 թվականների համար խոչընդոտների վերացման նոր «ճանապարհային քարտեզը»

ԵԱՏՄ-ը սկսել է ձևավորել 2021–2022 թվականների համար խոչընդոտների վերացման նոր «ճանապարհային քարտեզը»

13.10.2020
Եվրասիական տնտեսական հանձնաժողովը՝ Եվրասիական միջկառավարական խորհրդի հանձնարարությամբ, ձևավորելու է բացառումների և սահմանափակումների ցանկը, որոնք երկրները նախատեսում են վերացնել 2021–2022 թթ.-ին: 

Փաստաթուղթը կներառի երկրների համար առավել արդի և նշանակալի խոչընդոտները: Բացի այդ, «հնգյակի» կառավարությունների ղեկավարները ներգրավում են Հանձնաժողովի Խորհուրդը՝ այդ խոչընդոտները վերացնելու միջոցառումների պլանը ձևավորելու համար: 

Հանձնաժողովի Խորհուրդը՝ խոչընդոտների ցանկը հաստատելու օրվանից երեք ամսվա ընթացքում, պետք է ընդունի դրանց վերացնելու համար համապատասխան «ճանապարհային քարտեզը»:

Մասնակից երկրների վարչապետները՝ աջակցելով նոր «ճանապարհային քարտեզի» ձևավորման վերաբերյալ ԵՏՀ-ի առաջարկը, դռսևորում են իրենց ձգտումը՝ ապահովելու Միության ներքին շուկայի գործողությունը նվազագույն թվով խոչընդոտներով, ինչպես նաև փոխզիջումներ որոնելու պատրաստակամությունը՝ հաշվի առնելով փոխադարձ շահերը:

«Բացառումների և սահմանափակումների ցանկի հաստատումը և դրանց վերացմանն ուղված՝ երկու տարվա համար «ճանապարհային քարտեզների» ձևավորումն ապահովում է խոչընդոտների հետ աշխատանքի համակարգված մոտեցումը: Ենթադրվում է, որ Միջկառավարական խորհրդի և Հանձնաժողովի նման թափանցիկ և հետևողական աշխատանքը օգնում է Միության երկրների գործարար համայնքին պլանավորել և կանխատեսել իրենց գործունեությունը Միության տարածքում», – նշել է ԵՏՀ-ի ներքին շուկաների, տեղեկատվայնացման, տեղեկատվական հաղորդակցական տեխնոլոգիաների հարցերով նախարար Գեղամ Վարդանյանը:​