Вход
Տատյանա Վալովայա. «Մեր երկրների համար կարևոր է ապահովել ԵԱՏՄ տարածությունում կրիպտոարժույթի կարգավորման համար իրավական հիմքի ձևավորման նկատմամբ համաձայնեցված մոտեցումներ»

Տատյանա Վալովայա. «Մեր երկրների համար կարևոր է ապահովել ԵԱՏՄ տարածությունում կրիպտոարժույթի կարգավորման համար իրավական հիմքի ձևավորման նկատմամբ համաձայնեցված մոտեցումներ»

21.06.2018

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) ինտեգրման և մակրոտնտեսության հարցերով նախարար Տատյանա Վալովան գտնում է, որ Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրներին հարկավոր է համատեղ զարգացնել օրենսդրությունը կրիպտոարժույթի և բլոկչեյնի ոլորտում։ Այդ մասին նա հայտարարել է փորձագետների հետ հանդիպման ժամանակ, որը կայացել է Բելառուսի Հանրապետության Բարձր տեխնոլոգիաների Շարժապահեստի բիզնես- ինկուբատորում։
 
Միության երկրներում կրիպտոարժույթի և բլոկչեյնի խնդրին նվիրված միջոցառումը դարձել է հերթականը նման բանավեճերի շարքում, որոնք ԵՏՀ-ը նախաձեռնում է պրոֆիլային գերատեսչությունների ներկայացուցիչների մասնակցությամբ փորձագիտական միջավայրում այդ հարցերի քննարկման համար։ Կրիպտոարժույթները և բլոկչեյնը գնահատվում էին որպես կարգավորիչ մարտահրավերներ  ԵԱՏՄ մակրոտնտեսական կայունության համատեքստում։
 
Սեմինարի մասնակիցները քննարկել են կրիպտոարժույթի և բլոկչեյն տեխնոլոգիայի կարգավորման հարցում անդամ պետությունների մոտեցումների մերձեցման հնարավորությունը, Միության շրջանակներում ներդաշնակեցված օրենսդրության ձևավորման համար պայմանների ստեղծումը և Հանձնաժողովի դերն այդ գործընթացում։
 
Տատյանա Վալովայան նշել է, որ «ԵԱՏՄ հեռանկարային զարգացման և մակրոտնտեսական կայունության ապահովման տեսակետից պետք է արդեն իսկ հիմա հաշվի առնել, որ թվային տնտեսությունը թվային փողն է սպասարկելու, և պատրաստ լինել դրան։ Առկա է մեր երկրների ներկայացուցիչների մի ընդհանուր կարծիք, որի համաձայն անհրաժեշտ է գալ  կրիպտոարժույթի և բլոկչեյնի ոլորտում հիմնական տերմինների ընդհանուր հասկացության։ Հեռանկարում դա հնարավորություն կտա անդամ պետությունների ազգային օրենսդրության փոփոխության ժամանակ ներդաշնակեցնել մոտեցումները ԵԱՏՄ շրջանակներում»։
 
Այսօր Բելառուսում ակտիվ մշակվում է կրիպտոարժույթների շրջանառության կարգավորման և բլոկչեյն տեխնոլոգիաների կիրառման համար նորմատիվ-իրավական հիմք, պատմել է Բելառուսի Հանրապետության նախագահի «Թվային տնտեսության զարգացման մասին» N 8 Դեկրետի հեղինակներից մեկը, Թվային տնտեսության զարգացման խորհրդի անդամ Դենիս Ալեյնիկովը։ «Բարձր տեխնոլոգիաների պարկում կազմավորվել է N 8 Դեկրետի զարգացման խումբ, որի շրջանակներում փորձագետներն անցկացնում են կրիպտոարժույթների համար կարգավորիչ ստանդարտներ ակտիվ ներդնող երկրներում իրավիճակի մշտադիտարկում։ Մասնավորապես, մենք հետևում ենք այն խնդիրները, որոնց առնչվում են  այդ պետությունների կարգավորիչները, թե ինչպես են արձագանքում սպառողներն ու ներդնողները, ինչպիսի պահանջներ են կիրառվում տեղեկատվական համակարգերի նկատմամբ», - նշել է Դենիս Ալեյնիկովը։
 
Ռուսաստանի կրիպտոարժույթների և բլոկչեյնի ընկերակցության (ՌԱԿԻԲ) տնօրեն Արսենի Սչելցինը հայտնել է Ռուսաստանի Դաշնության նախաձեռնությունների մասին՝ նշելով ներկայումս ՌԴ Պետական դումայի քննարկմանը ներկայացված նորմատիվային ակտերի ուժեղ և թույլ կողմերը։
 
ՌԴ Նախագահին առընթեր Ռուսաստանի ժողովրդական տնտեսության և պետական ծառայության ակադեմիայի Ռուսաստան –ՏԶՀԿ կենտրոնի ներկայացուցիչներ Իվան Երմոխինը և Մարիա Գիրիչը ներկայացրել են աշխարհի առաջատար երկրներում կրիպտոարժույթի կարգավորման միջազգային փորձի վերլուծության արդյունքները, տեղեկացրել են այդ ոլորտում միջազգային կազմակերպությունների մոտեցումների մասին և առաջարկել են ԵՏՀ-ի և ԵԱՏՄ-ի համար մի քանի նախաձեռնություններ։
 
Սեմինարի մասնակիցները նախապատրաստել են կրիպտոարժույթի և բլոկչեյնի ոլորտում միասնական գլոսսարիումի նախագծի հետ կապված առաջարկներ, ինչպես նաև այդ ուղղությամբ ԵՏՀ-ի գործունեության վերաբերյալ խորհուրդներ։