Вход
ԵՏՀ-ը կոչ է արել բիզնեսին ավելի ակտիվորեն մասնակցել Հանձնաժողովի որոշումների նախագծերի հանրային քննարկմանը

ԵՏՀ-ը կոչ է արել բիզնեսին ավելի ակտիվորեն մասնակցել Հանձնաժողովի որոշումների նախագծերի հանրային քննարկմանը

Depositphotos_179349798_s-2015.jpg
21.09.2018
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) որոշումներում հաշվի է առնվում Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրների գործարար համայնքի նկատողությունների և առաջարկությունների 65%-ից ավելին։ Այդ մասին է հայտարարել ԵՏՀ տնտեսության և ֆինանսական քաղաքականության հարցերով Կոլեգիայի անդամ (նախարար) Թիմուր Ժակսիլիկովը սեպտեմբերի 19-ին Երևանում կայացած Հայաստանի Հանրապետության գործարար համայնքի հետ հանդիպման ժամանակ։
ԵՏՀ նախարարը Հայաստանի խոշորագույն բիզնես-ասոցիացիաների ներկայացուցիչներին և ձեռնարկատերերին պատմել է ԵՏՀ որոշումների նախագծերի կարգավորող ազդեցության գնահատման (ԿԱԳ) ընթացակարգի ներդրման հաջողված փորձի մասին և առաջարկել է հայկական գործարար համայնքին և փորձագետներին ավելի ակտիվորեն մասնակցել Միության կայքում Հանձնաժողովի որոշումների նախագծերի հանրային քննարկմանը։
«Ինչպես ցույց է տվել պրակտիկան, կարգավորող ազդեցության գնահատման ընթացակարգը պահանջված է բիզնեսի կողմից, միջինում մենք ստանում ենք 24 արձագանք՝ մեկ նախագծին», - նշել է Թիմուր Ժակսիլիկովը։
Նա հավելել է, որ Միության երկրների բիզնեսի հետ ուղղակի երկխոսությունը թույլ է տալիս գործարար կերպով հակադարձ կապ ստանալ և ճշգրտել ինտեգրացիոն գործունեությունը՝ հաշվի առնելով գործարար շրջանակների առաջարկությունները։
Հանդիպման ընթացքում Հանձնաժողովի ներկայացուցիչները պատասխանել են հայ գործարարների հարցերին, որոնք վերաբերում էին Հայաստանի և Ռուսաստանի միջև ապրանքների տեղափոխման ժամանակ մաքսային տարանցման ձևակերպմանը, ինչպես նաև՝ փոխադարձ առևտրի արտահանման գործառնությունների կատարման ժամանակ ԱԱՀ-ի վերադարձնելուն։
ԵՏՀ ներկայացուցիչները նաև հայտնել են Միության այլ երկրների շուկաներ հայկական ապրանքների մուտքի համար տեխնիկական կարգավորման, անասնաբուժասանիտարական միջոցների կիրառման, ոսկերչական արտադրանքի շրջանառության ոլորտում խոչընդոտների հայտնաբերման և արգելքների, բացառումների և սահմանափակումների վերացման ուղղությամբ ԵՏՀ-ի կողմից իրականացվող աշխատանքի մասին։
Հայաստանի գործարար համայնքին պատմել են ծառայությունների միասնական շուկայի առավելությունների և Միության մյուս երկրների շուկաներ մուտքի պարզեցված կարգի մասին։ Այսպես, օրինակ, ԵԱՏՄ պետությունների գործարարներից չի պահանջվում լրացուցիչ գրանցվել որպես իրավաբանական անձ, նրանք ունեն հնարավորություն՝ մատուցելու իրենց ծառայությունները անդրսահմանային կարգով կամ ծառայություններ մատուցողի անձնակազմի հաշվին՝ առանց մասնաճյուղի բացման։ Բացի այդ, Միության բոլոր երկրներում միասնական շուկայում ընդգրկված ծառայությունների հատվածներում ճանաչվում է թույլատվողական փաստաթղթերը և անձնակազմի որակավորումը։