Вход
Եվրասիական ինտեգրումը փոխադրվում է չորրորդ արդյունաբերական հեղափոխության «ռելսերի» վրա

Եվրասիական ինտեգրումը փոխադրվում է չորրորդ արդյունաբերական հեղափոխության «ռելսերի» վրա

IMG_20180921_092513 (1).jpg
21.09.2018
2019 թվականին Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) պետությունները և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) սկսելու են արդյունաբերության թվային վերափոխման և միասնական թվային տարածության ձևավորման հայեցակարգի իրագործումը։ Այդ մասին հայտարարել է ԵՏՀ արդյունաբերության և ագրորարդյունաբերական համալիրի հարցերով Կոլեգիայի անդամ (նախարար) Ալեքսանդր Սուբոտինը Ղազախստանի Մեքենաշինարարների VI-րդ համաժողովի լիագումար նիստի ընթացքում։

ԵՏՀ նախարարի խոսքերով՝ ներկայումս Միության երկրները գործարկում են «թվի հիման վրա ստեղծված» ընդհանուր նախագծեր, արդյունաբերությունում՝ ճյուղային կոնսորցիումներ (խոշոր բանկերի միավորություններ), առևտրի ոլորտում՝ հարթակներ, միասնական տեղեկատվական համակարգեր՝ բացելով, փաստորեն, եվրասիական ինտեգրացիայի նոր փուլը։

«Միության տնտեսության իրական հատվածի զարգացման ռազմավարական խնդիրը բազային ճյուղերում աշխատանքի արտադրողականության բարձրացումն է, ինչպես նաև արտադրության մեջ չորրորդ արդյունաբերական հեղափոխության այնպիսի տարրերի ամենուրեք ներդրումը, ինչպեսիք են արհեստական ինտելեկտը, մեքենայացումը և ռոբոտացումը», - հայտարարել է Ալեքսանդր Սուբոտինը։

Նա նաև նշել է, որ թվայնացումը ԵԱՏՄ առավել արդյունավետ, հեռանկարային և առաջնային ուղղություններից մեկն է հանդիսանում։ Դրա հետ կապված՝ 2017 թվականին կայացել է արդյունաբերական կոոպերացիայի և ենթապայմանագրության եվրասիական ցանցի և տեխնոլոգիաների փոխանցման եվրասիական ցանցի ստեղծման մեկնարկը։
«Միջնաժամկետ հեռանկարում իրականացվելու է արդյունաբերության առաջնային ճյուղերում արտադրական գործընթացների «թվայնացման» մեկնարկային նախագծերի սերիա, որոնց շնորհիվ աջակցություն կցուցաբերվի ճյուղային թվային հարթակների ստեղծմանը», - հավելել է ԵՏՀ ներկայացուցիչը։
Համաժողովի գործարար ծրագրի շրջանակներում Ալեքսանդր Սուբոտինը Ղազախստանի Հանրապետության վարչապետի տեղակալ - գյուղատնտեսության նախարար Ումիրզակ Շուկեևի հետ քննարկել է ԵԱՏՄ-ի ագրոարդյունաբերական համալիրի զարգացման հարցեր։

ԵՏՀ նախարարը նաև անցկացրել է մի շարք աշխատանքային հանդիպումներ Ղազախստանի պրոֆիլային գերատեսչությունների ղեկավարների՝ազգային տնտեսության նախարար Տիմուր Սուլեյմենովի, ներդրումների և զարգացման գծով առաջին փոխվարչապետ Ռոման Սկլյարի և Մեքենաշինարարների միության վարչության նախագահ Մեյրամ Պշեմբաևի հետ։