Вход
ԵԱՏՄ երկրների էներգետիկայի նախարարները քննարկել են գազի փոխադրման գնագոյացման մոտեցումները Միության ընդհանուր շուկայի համար

ԵԱՏՄ երկրների էներգետիկայի նախարարները քննարկել են գազի փոխադրման գնագոյացման մոտեցումները Միության ընդհանուր շուկայի համար

21.09.2018

«Կատարվել է հսկայական աշխատանք Միության գազի ընդհանուր շուկայի ձևավորման ուղղությամբ։ Մնացած միակ տարաձայնությունը կարգավորելու համար էլ մենք անցկացնում ենք այս խորհրդակցությունը՝ կատարելով Եվրասիական միջկառավարական խորհրդի կարգադրությունը», - նշել է ԵՏՀ Կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը՝ բացելով խորհրդակցությունը։
ԵՏՀ էներգետիկայի և ենթակառուցվածքի հարցերով Կոլեգիայի անդամ (նախարար) Էմիլ Կայկիևը տեղեկացրել է խորհրդակցության մասնակիցներին անցկացված աշխատանքի մասին։ «Ծրագրի նախապատրաստումն արագընթացորեն իրականացվել է 2016 թվականի ապրիլից։ Հիմնական աշխատանքը, կապված ծրագրի նախագծի համաձայնեցման հետ, որի ընթացքում համաձայնեցվել է կողմերի տարաձայնություններ առաջացնող է 50-ից ավելի դրույթ, իրականացվել է 2017 թվականին», - պատմել է Կայկիևը։
Ռուսաստանի էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակի կարծիքով՝ «ծրագիրը ձևավորվել և համաձայնեցվել է, բացառությամբ վերը նշված կետի»։
Գազի փոխադրման սակագնագոյացման սկզբունքները, ներառյալ տնտեսապես հիմնավորված սակագների սահմանումը, ԵՏՀ Կոլեգիայի կողմից հաստատվել են 2014 թվականի հոկտեմբերի 7-ին։
Առաջարկվել է ներառել այդ փաստաթղթերում սահմանված սակագնագոյացման սկզբունքները Միության գազի ընդհանուր շուկայի ձևավորման ծրագրում և միջազգային պայմանագրում՝ դրանց տալով պարտադիր բնույթ։
Բելառուսի Հանրապետության էներգետիկայի նախարար Վիկտոր Կարանկևիչը նշել է այդ հարցով Բելառուսի Հանրապետության շահագրգիռ մարմինների հետ խորհրդատվությունների անցկացման անհրաժեշտությունը։
Խորհրդակցության արդյունքների մասին տեղեկատվությունը զեկուցվելու է Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին։
«Գազի ընդհանուր շուկայի ձևավորման ծրագրի քննարկման ժամանակ ԵԱՏՄ նորմատիվային բազային անդրադարձը կարելի է համարել շատ դրական ազդանշան», - հայտարարել է Տիգրան Սարգսյանը՝ամփոփելով այդ հարցի քննարկման արդյունքները։
Կողմերը նաև քննարկել են ԵՏՀ հարթակում եվրասիական «հնգյակի» երկրների էներգետիկայի նախարարների մակարդակով կանոնավոր հանդիպումների անցկացման հնարավորությունը։ Փոխգործակցության նման ձևաչափը նպաստելու է փոխզիջումային որոշումների մշակմանը։