Вход
ԵԱՏՄ շրջանակներում վերազգային օրենսդրության կատարելագործումը կոչված է կրճատելու գործարարների ծախքերը

ԵԱՏՄ շրջանակներում վերազգային օրենսդրության կատարելագործումը կոչված է կրճատելու գործարարների ծախքերը

eec-92.jpg
22.09.2020

Սեպտեմբերի 22-ին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի տնտեսության և ֆինանսական քաղաքականության հարցերով նախարար Տիմուր Ժակսիլիկովի նախագահությամբ կարգավորող ազդեցության գնահատման (ԿԱԳ) հարցերով աշխատանքային խումբը քննարկել է անասնաբուժական միջոցների, դեղերի շրջանառության, մտավոր սեփականության և մաքսային վարչարարության ոլորտներում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի որոշումների նախագծերը։

«Միության գործող ակտերում կատարվող փոփոխությունները պետք է ուղղված լինեն բիզնեսի վարման պայմանների պարզեցմանը և գործարարների ծախքերի կրճատմանը», - նշել է Տիմուր Ժակսիլիկովը աշխատանքային խմբի նիստի արդյունքներով։

Մասնավորապես, աջակցություն է ստացել երրորդ երկրներից Բելառուսի Հանրապետություն մի շարք հսկողության ենթակա ապրանքների ներմուծման ժամանակ կիրառվող անասնաբուժական միջոցների ցանկի կրճատման մասին ԵՏՀ Կոլեգիայի որոշման նախագիծը։

ԵՏՀ Կոլեգիայի՝ կաթնային հումք պարունակող պատրաստի սննդամթերքի առանձին տեսակների նկատմամբ անասնաբուժական միջոցների ցանկի սահմանման մասին որոշման նախագծի ԿԱԳ-ի արդյունքներով, աշխատանքային խումբը, հաշվի առնելով հանրային քննարկման շրջանակներում բիզնես համայնքի արձագանքները, նշել է, որ նման միջոցները չեն կարող լինել ավելի կոշտ, քան այն միջոցները, որոնք նախատեսվել են ամբողջական կաթից պատրաստված արտադրանքի համար։   

Հաշվի առնելով ԿԱԳ-ի արդյունքները ԵՏՀ Խորհրդի որոշման նախագծի մեջ նախատեսվել է անմիջական գործողության նորմ, որով ձեռնարկատիրական գործունեության սուբյեկտներին վերադարձվում են վճարված հավաքագրումները (տուրքերը)՝ մինչև փորձաքննության սկսվելը դեղորայքային պատրաստուկի գրանցման մասին դիմումը հետ կանչելու դեպքում։

ԵԱՏՄ-ի ապրանքային նշանների, սպասարկման նշանների և ապրանքների ծագման վայրերի անվանումների մասին Պայմանագրի Հրահանգների և համապատասխան իրավաբանական նշանակություն ունեցող գործողությունների տեսակների ցանկի հաստատման վերաբերյալ ԵՏՀ Խորհրդի որոշման նախագծի ընդունումը թույլ կտա գրանցել մտավոր սեփականության այդ օբյեկտները «մեկ պատուհանի» սկզբունքով։ 

Աշխատանքային խմբի նիստին նաև քննարկվել են Ապրանքների հայտարարագրերի լրացման կարգի փոփոխությունները։ Դրանք վերաբերում են Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության համար ապրանքների հայտարարագրում կիրարկման երկրում արտասահմանյան կազմակերպությանը շնորհված գրանցման համարի կամ հարկ վճարողի ծածկագրի մասին տեղեկությունները նշելու վերաբերյալ պահանջի սահմանմանը։  Այդ փոփոխությունների մտցնելը հնարավորություն կտա արտասահմանյան անձանց վրա տարածել միասնական անձնական հաշիվների օգտագործմամբ՝ մաքսավճարների կատարման կենտրոնացված համակարգի կիրառումը։​