Вход
ԵԱՏՄ-ում ստեղծելու են ռազմավարական պլանավորման համակարգով թվային ներդրումային պլատֆորմ՝ ինդուստրիական և ենթակառուցվածքային նախագծերի իրականացման համար

ԵԱՏՄ-ում ստեղծելու են ռազմավարական պլանավորման համակարգով թվային ներդրումային պլատֆորմ՝ ինդուստրիական և ենթակառուցվածքային նախագծերի իրականացման համար

22.10.2019

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) Կոլեգիան հոկտեմբերի 21-ին քննարկել է Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) արդյունաբերական համագործակցության, մակրոտնտեսության, ներքին շուկայի գործունեության ոլորտին առնչվող հարցեր։

 

ԵՏՀ Կոլեգիան քննարկել է ԵԱՏՄ-ի անդամ պետություններում խոշորագույն ներդրումային նախագծերի մասին Հանձնաժողովի կողմից պատրաստված ակնարկը։  Մինչև այս տարվա վերջը ԵՏՀ-ը մշակելու է առաջարկություններ ԵԱՏՄ-ում փոխադարձ ներդրումների ծավալի ավելացման և ներդրումային ապրանքների փոխադարձ առևտրի ծավալի մեծացման ռազմավարական խնդրի լուծման նպատակով Միության երկրներում իրականացման համար ներդրումային նախագծերի թվային ռեսուրսի ստեղծման վերաբերյալ։

 

Ակնարկը պարունակում է 777 մլրդ դոլարից ավել ընդհանուր արժեքով 600-ից ավել ներդրումային նախագիծ, որոնց ներգրավվել է ինդուստրիական և ենթակառուցվածքային օբյեկտների շինարարության մասնակից 3 հազար ընկերություն՝ պայմանագրային տվյալներով։ 600 նախագիծն ընտրվել է ինչպես տնտեսության իրական հատվածում, այնպես էլ տնտեսության այլ հատվածներում ներդրումների 3 144 մլրդ ԱՄՆ դոլար ընդհանուր ծավալով 9,5 հազար ներդրումային նախագծերի շարքից։ ԱՄՆ։

 

Ակնարկը ձևավորվել է ճյուղային սկզբունքով և կազմված է բլոկներից. Արդյունաբերական շինարարություն, (ներառյալ ագրոարդյունաբերական համալիրը), քաղաքացիական շինարարություն, տրանսպորտային (ենթակառուցվածքային) շինարարություն, էներգետիկական շինարարություն (ներառյալ բնակարանային կոմունալ շինարարությունը), ինչպես նաև ինդուստրիական ենթակառուցվածքի օբյեկտների (արդյունաբերական և լոգիստիկական պարկեր, ագրոպարկեր) շինարարություն։

 

Փաստաթուղթն ուղարկվելու է անդամ պետությունների պրոֆիլային նախարարություններ՝ արդյունաբերական համագործակցության խորացման և կոոպերացիոն կապերի զարգացման նպատակներով օգտագործման և գործնական կիրառման համար։

 

Վերջին տարիներին աշխարհի շատ, այդ թվում՝ ԵԱՏՄ-ին անդամակցող երկրներ, սկսել են իրականացնել ազգային ինդուստրիական և ենթակառուցվածքային նախաձեռնությունները որպես մասնավոր և օտարերկրյա ներդրումների հաշվին ազգային տնտեսությունների խթանման արդյունավետ գործիք, և, ԵԱՏՄ-ի շրջանակներում նույնպես անհրաժեշտ է անցկացնել համապատասխան աշխատանք։ Միությունը տիրապետում է կայական ներուժի՝ մասնակից պետություններում ինդուստրիական և ենթակառուցվածքային նախագծերի իրագործման ընթացքում արդյունաբերական կոոպերացիայի համար։

 

Նախաձեռնությունը կարող է ներառել ներդրումային նախագծերի բազաներ, դրանց իրագործման և շահագործման լավագույն պրակտիկաներ, նախագծերի իրականացման ժամանակ արդյունավետ և մատչելի տեխնոլոգիաներ, ֆինանսավորման պրակտիկաներ (ներառյալ մասնվոր-պետական գործընկերությունը), ենթակառուցվածքի զարգացման հիման վրա սոցիալ-տնտեսական խնդիրների լուծման փաթեթներ, ինչպես նաև այլ բաղադրիչներ, որոնք թույլ են տալիս ապահովել քաղաքացիների և բիզնեսի մուտքը դեպի բարիքները ենթակառուցվածքի ստեղծման և ինդուստրիալացման միջոցով։

 

Այդ ուղղությամբ գործնական քայլ կարող է հանդիսանալ Եվրասիական զարգացման բանկը ներառյալ՝ ազգային և միջազգային ֆինանսական ինստիտուտների համար անդամ պետությունների արդյունաբերական ձեռնարկությունների կողմից համատեղ իրականացման ենթակա համալիր առաջարկների ձևավորումը և այդ նախագծերին գումարների ներգրավումը։

 

Միջազգային պրակտիկայի վերլուծությունը ցույց է տալիս, որ երկար ժամանակահատվածում տնտեսության 3-3,5%-ի մակարդակով կայուն աճի տեմպին համապատասխանում է հիմնական միջոցներում ներդրումների ՀՆԱ-ի 25-27%-ի չափով մասնաբաժինը։  Ուստի ԵԱՏՄ-ի երկրներին անհրաժեշտ է ավելացնել ներդրումային ներուժը, ստեղծելով ռազմավարական պլանավորման և ռեսուրսների օգտագործման կանխատեսման համակարգ։

 

Արդյունաբերական և ենթակառուցվածքային շինարարության համաշխարհային շուկայի ծավալը գնահատվում է ավելի քան 8 տրլն դոլար։  Թվային ներդրումային պլատֆորմների ստեղծման միջոցով ԵԱՏՄ-ի բիզնեսը կարող է ավելացնել իր ներուժը ինդուստրիական և ենթակառուցվածքային նախագծերի ստեղծման ժամանակ ինժինիրինգային և շինարարական ծառայությունների մատուցման ոլորտում երրորդ երկրների շուկաներ դուրս գալու համար։

 

Տեղեկանք

ԵԱՏՄ-ի անդամ պետություններում իրագործվում են հետևյալ ենթակառուցվածքային նախաձեռնությունները.

−       Հայաստանի Հանրապետություն ներդրումների ներգրավման պլան,

−       Բելառուսի Հանրապետությունում մինչև 2030 թվականը Ազգային ենթակառուցվածքային ռազմավարություն,

−       Ղազախստանի Հանրապետությունում Ենթակառուցվածքային զարգացման պետական ծրագիր և Ինդուստրիական նորարարական զարգացման պետական ծրագիր,

−       Ղրղզստանի Հանրապետությունում Ենթակառուցվածքի բարեփոխման ծրագիրը «40 քայլ բարգավաճման ճանապարհին» մինչև 2023 թվականը ծրագրի շրջանակներում,

−       Ռուսաստանի Դաշնությունում ազգային նախագծեր (Մայրուղային ենթակառուցվածքի զարգացման պլան, «Էկոլոգիա» և այլն)։

27 մլրդ դոլար է կազմում ԵԱՏՄ-ի շրջանակներում 2018 թվականի արդյունքում փոխադարձ կուտակված ուղիղ ներդրումների ծավալը, ինչը կազմում է ԵԱՏՄ-ի անդամ պետություններ բոլոր կուտակված ուղիղ ներդրումների 4%-ը (ԵԱԶԲ-ի տվյալներ)։ 

Ճյուղային կտրվածքով արդյունաբերությանը բաժին է ընկնում ԵԱՏՄ-ի շրջանակներում փոխադարձ կուտակված ուղիղ ներդրումների ծավալի ընդամենը 20%, իսկ ԱԱՀ-ին՝ ևս 4%։

2018 թվականին ներդրումային ապրանքների առևտրի փոխադարձ առևտրի ծավալը կազմում է 10,6 մլրդ դոլար, ինչը կազմում է ԵԱՏՄ-ի շրջանակներում փոխադարձ առևտրի ծավալի 12,5%-ը (85 մլրդ դոլարից սկսած)։

ՌԴ Նախագահի 2018 թվականի մայիսի 7-ի «Մինչև 2024 թվականը ժամանակահատվածում ՌԴ-ի ազգային նպատակների և ռազմավարական խնդիրների մասին»№ 204 հրամանագրով նպատակ է դրվել ավելացնել Միության անդամ պետությունների միջև առևտրի ծավալը առնվազն 1,5 անգամով և ապահովել կուտակված փոխադարձ ներդրումների ծավալի աճ 1,5 անգամով։