Вход
Մոնղոլիայի հետ ազատ առևտրի մասին համաձայնագրի կնքման նպատակահարմարության հարցի շուրջ հետազոտական խմբի առաջին նիստը կայանալու է մինչև տարվա վերջը

Մոնղոլիայի հետ ազատ առևտրի մասին համաձայնագրի կնքման նպատակահարմարության հարցի շուրջ հետազոտական խմբի առաջին նիստը կայանալու է մինչև տարվա վերջը

22.09.2020

Սեպտեմբերի 22-ին կայացել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) առևտրի հարցերով Կոլեգիայի անդամ (նախարար) Անդրեյ Սլեպնյովի հանդիպումը Մոսկվայում պաշտոնական այցով գտնվող Մոնղոլիայի արտաքին գործերի նախարար Նյամցերենգիյն Էնխտայվանի հետ։ Անդրեյ Սլեպնյովը շնորհավորել է հյուրին պաշտոնի վերջերս նշանակվելու կապակցությամբ և հույս է հայտնել հետագա կառուցողական փոխգործակցության վերաբերյալ։

Զրույցի ընթացքում կողմերը նշել են երկկողմ առևտրի ոլորտում նկատվող դրական միտումները, ինչպես նաև նախանշել են համագործակցության հետագա ամրապնդմանն ուղղված քայլերը։  Այդպես, 2015 և 2016 թվականներին տեղի ունեցած որոշակի անկումից հետո, վերջին երեք տարվա ընթացքում նախանշվել է դրական միտում։ 2017 թվականի արդյունքներով ապրանքաշրջանառությունը մոտեցել է 2014 թվականի ցուցանիշներին (1,6 մլրդ ԱՄՆ-ի դոլար), իսկ հետագա տարիներին այն աճել է համապատասխանաբար՝  մինչև 1,75 և 1,87 մլրդ ԱՄՆ-ի դոլար։  Միևնույն ժամանակ դեռ շատ աշխատանք պետք է կատարվի փոխադարձ առևտրի բազմազանեցման բարձրացման համար։

Այդ կապակցությամբ Անդրեյ Սլեպնյովը տեղեկացրել է իր գործընկերոջը, որ սույն թվականի սեպտեմբերի 11-ին ԵՏՀ Խորհուրդը կայացրել է որոշում ԵԱՏՄ-ի և Մոնղոլիայի միջև ազատ առևտրի մասին համաձայնագրի հեռանկարայնության ուսումնասիրության հարցերով համատեղ հետազոտական խմբի ձևավորման մասին։ Այդ խմբի առաջին նիստը պլանավորվում է անցկացնել մինչև ընթացիկ տարվա վերջը։ «Կարծում ենք, որ, հաշվի առնելով այն շահագրգռվածությունը, որը ցուցաբերել են ԵԱՏՄ-ն և Մոնղոլիան, աշխատանքի արդյունքները մենք կկարողանանք տեսնել արդեն հաջորդ տարի», – հույս է հայտնել նախարարը։

Ընդ որում, նա ընդգծել է, որ ինչպես հետազոտությունների անցկացման, այնպես էլ հնարավոր ապագա համաձայնագրի պատրաստման ժամանակ, հարկավոր է խուսափել ավելորդ ֆորմալիզմից։ «Այստեղ կպահանջվի ստեղծարար մոտեցում, քանի որ մենք պետք է ոչ թե չոր խոսենք տուրքերի իջեցման մասին, այլ պետք է ի նկատի ունենանք ստույգ նախագծերը և նպաստենք դրանց իրագործմանը։ Իսկ այդպես նախագծեր մենք քիչ չունենք՝ էներգետիկայի, տրանսպորտի, օգտակար հանածոների արդյունահանման և ենթակառուցվածքի ոլորտում», – եզրափակել է Անդրեյ Սլեպնյովը։​