Вход
ԵԱՏՄ-ի համակարգված արդյունաբերական քաղաքականությանը Հայաստանի ներգրավումը կնպաստի հայկական արդյունաբերական համալիրի զարգացմանը

ԵԱՏՄ-ի համակարգված արդյունաբերական քաղաքականությանը Հայաստանի ներգրավումը կնպաստի հայկական արդյունաբերական համալիրի զարգացմանը

22.07.2015

Քննարկման մոդերատորը ԵՏՀ արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի հարցերով Կոլեգիայի Անդամ (Նախարար) Սերգեյ Սիդորսկին է: Միջոցառմանը մասնակցել են ԵՏՀ Կոլեգիայի Անդամ (Նախարար) Ռոբերտ Հարությունյանը, արդյունաբերության և գյուղատնտեսության ոլորտում իրավասու հայաստանյան նախարարությունների ղեկավարներ, ինչպես նաև հայկական բիզնես համայնքի ներկայացուցիչներ:

Համաժողովի մասնակիցներին ուղղված ողջույնի խոսքում ԵՏՀ Նախարար Սերգեյ Սիդորսկին նշել է, որ այն հնարավորությունները, որոնք ներդրված են ԵԱՏՄ-ի մասին արդեն գործող պայմանագրում, նոր հեռանկարներ են բացում մասնակից պետությունների համար: «Ներկայումս Կողմերի և Հանձնաժողովի կողմից մշակվող արդյունաբերական համագործակցության հիմնական ուղղությունները նախորոշում են ԵԱՏՄ շրջանակներում մոտակա 5 տարիների արդյունաբերական համագործակցության ռազմավարությունը», - նշել է ԵՏՀ Նախարարը: - Բացի այդ, փաստաթղթում զետեղված են մեխանիզմներ ու գործիքներ ԵԱՏՄ անդամ պետությունների արդյունաբերական համալիրների տեխնոլոգիական զարգացման ոլորտում առաջադրված խնդիրներին հասնելու, համագործակցության խորացման, Միության ընդհանուր շուկայում արդյունաբերական ապրանքների ներմուծման փոխարինման, ինչպես նաև  վերամշակող արդյունաբերության արտահանման նորաստեղծության և աճի համար»:

ԵՏՀ նախարար Ռոբերտ Հարությունյանն իր ելույթում հիշեցրել է, որ Հայաստանը հանդիսանում է ԵԱՏՄ լիիրավ անդամ, ուստի հայկական բիզնեսը պետք է առավելագույնս ակտիվ լինի Միության մարմինների և, առաջին հերթին, ԵՏՀ-ի համար աշխատանքային օրակարգը սահմանելու հարցում: «Անհրաժեշտ է, որպեսզի Հայաստանը ներկայացնի իր տեսլականը ԵԱՏՄ տնտեսական զարգացման վերաբերյալ, ինչպես նաև այն խոչընդոտների, որոնք տվյալ պահին առկա են և երկրի տնտեսության համար զգայուն են համարվում, - ասել է Ռոբերտ Հարությունյանը: - Անհրաժեշտ է որոշակի առաջարկություններ մշակել Միությունում արդյունաբերական համագործակցության և ինտեգրման գործընթացներում երկրի առավել ամբողջական ներգրավվածության համար: ԵԱՏՄ-ի հետ Հայաստանի ընդհանուր սահմանների բացակայությունը պետք է հաշվի առնվի արդյունաբերության ոլորտում համագործակցության նախագծերի մշակման ժամանակ, քանի որ համապատասխան ճանապարհային ենթակառուցվածքի գործունեությունը թույլ կտա վերականգնել մեքենաշինական ոլորտի և արդյունաբերության այլ ճյուղերի ձեռնարկությունները, որոնցում երկիրը նախկինում առաջատար դիրք է զբաղեցրել»:​

ԵՏՀ Արդյունաբերական քաղաքականության վարչության տնօրեն Վլադիմիր Մալցևը, հանդես գալով միջոցառման հիմնական զեկույցով, շարադրել է «ԵԱՏՄ շրջանակներում արդյունաբերական համագործակցության հիմնական ուղղությունների» մոտեցումները, սկզբունքները և բովանդակությունը: Նա կենտրոնացել է ազգային արդյունաբերական ռազմավարությունները դեպի նորարարական և գիտատար առաջավոր տեխնոլոգիաներ որակյալ վերակողմնորոշման անհրաժեշտության վրա: «Տեղի ունեցող տեխնոլոգիական հեղափոխության, սկզբունքորեն նոր արտադրանքների զանգվածային ներդրման և ածխաջրածիններից արդյունաբերական արտադրությունների կախվածության նվազեցման փորձերի պայմաններում դա թույլ կտա ոչ միայն պահպանել, այլև մեծացնել ԵԱՏՄ մասնակից երկրների տնտեսական զարգացման դինամիկան», - ասել է Վլադիմիր Մալցևը:

Միջոցառման արդյունքներով Համաժողովի մասնակիցները ընդունված բանաձևով սատարել են ԵԱՏՄ շրջանակներում արդյունաբերական համագործակցության հիմնական ուղղությունների քննարկված նախագիծը, ինչպես նաև ազգային բիզնես ընկերակցություններին առաջարկել լրամշակել այդ փաստաթուղթը և առաջարկություններ ներկայացնել Հանձնաժողովին:

«Անհրաժեշտ է վերլուծել ԵԱՏՄ ընդհանուր շուկայի տարողունակությունը՝ սեփական արտադրանքի հաշվին այն լցնելու և միաժամանակ Չինաստանի և Հարավ-Արևելյան Ասիայի տարողունակ շուկաները յուրացնելու նպատակով, որոնք պատրաստ են ընդունել այնպիսի բարձրորակ արտահանվող արտադրանք, ինչպիսին մենք կարող ենք ներկայացնել, - եզրափակիչ խոսքում նշել է Սերգեյ Սիդորսկին: - Եվ այդ դեպքում մոտակա հինգ տարիների ընթացքում ԵԱՏՄ անդամ պետությունների տնտեսությունն արդեն բոլորովին այլ տեսք կունենա»:

Այդ նույն օրը կայացել է ԵՏՀ արդյունաբերության   և ԱԱՀ հարցերով Նախարար Սերգեյ Սիդորսկու, ԵՏՀ Նախարար Արա Նռանյանի, Հայաստանի գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալ Գրիշա Բաղիյանի աշխատանքային հանդիպումը:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են Միության երկրների կողմից համաձայնեցված ագրոարդյունաբերական քաղաքականության իրականացման շրջանակներում տարվելիք կարևորագույն հեռանկարային միջոցառումները, ներառյալ այնպիսի աշխատանքային ուղղությունները, ինչպիսիք են հիմնական գյուղատնտեսական ապրանքների վերաբերյալ համատեղ կանխատեսումների ձևավորումը, առևտուրը խեղաթյուրող գյուղատնտեսության աջակցության ծավալների հաշվարկի նոր մեթոդաբանության մշակումը, ինչպես նաև սերմնաբուծության և ցեղական անասնաբուծության ոլորտներում ճյուղային  համաձայնագրերի ընդունումը, որոնց նախագծերը Կողմերն արդեն մշակվել և համաձայնեցվում են Կողմերի կողմից:

«Այդ հարցերի լուծումը կնպաստի Միության ընդհանուր շուկայում բոլոր անդամ պետությունների գյուղարտադրողների համար հավասար մրցակցային պայմանների ստեղծմանը,  գյուղատնտեսական արտադրանքի մրցունակության և կայունության ապահովմանը՝ ինքնապահովման և արտահանման զարգացման մակարդակի բարձրացման նպատակով», - ընդգծել է Սերգեյ Սիդորսկին:

ԵՏՀ Նախարար Արա Նռանյանն, իր հերթին, ընդգծել է ԵԱՏՄ երկրների ձեռնարկությունների հետ հայկական ընկերությունների համագործակցության ապահովման կարևորությունը և իր համոզմունքն արտահայտել միության շուկայում հայկական ձեռնարկությունների ավելի արագ ինտեգրման հարցում օգնելու Հանձնաժողովի պատրաստակամության վերաբերյալ: Նշելով ագրոարդյունաբերական համալիրի ոլորտում ԵՏՀ Նախարար Սերգեյ Սիդորսկու մեծ փորձը՝ Արա Նռանյանն ընդգծել է հայ մասնագետների և ԵՏՀ պրոֆիլային վարչությունների ակտիվ փոխգործակցության անհրաժեշտությունը:

Հայաստան կատարած աշխատանքային այցի ընթացքում ԵՏՀ Նախարար Սերգեյ Սիդորսկին հուլիսի 21-ին նաև հանդիպել է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանի հետ:

Զրույցի ընթացքում նախարարները քննարկել են եվրասիական տարածքում ինտեգրացիոն գործընթացների կատարելագործման, այդ թվում՝ արդյունաբերական համագործակցության ոլորտում, Միության ճյուղային համագործակցության և ներմուծման փոխարինման նախագծերում հայկական արտադրողների մասնակցության ընդլայնման, ընդհանուր շուկայում հայկական արդյունաբերական արտադրանքի մատակարարումների ավելացման և այլ անդամ պետությունների պետական գնումների նկատմամբ հայկական ձեռնարկությունների մուտքի ազգային ռեժիմի ապահովման ոլորտների հարցեր:

«Հույս ունենք, որ Միության շրջանակներում անդամ պետությունների կողմից տարվող համակարգված արդյունաբերական քաղաքականության մեջ  Հայաստանի ակտիվ ներգրավումը զարգացման նոր հեռանկարներ  ու ընդհանուր շուկայի նոր հնարավորություններ կստեղծի հայկական  արդյունաբերական համալիրի համար», - նշել է Սերգեյ Սիդորսկին՝ ամփոփելով Հայաստանի Հանրապետություն կատարած աշխատանքային այցը:

Տեղեկագիր

ԵԱՏՄ արդյունաբերական համագործակցության հիմնական ուղղությունները՝ որպես Միության անդամ պետությունների արդյունաբերական փոխգործակցության առանցքային փաստաթուղթ, առաջին անգամ մշակվել է եվրասիական տարածքում ինտեգրման շրջանակներում:

Փաստաթուղթը պատրաստված է ԵՏՀ արդյունաբերական բլոկի կողմից Կողմերի հետ համատեղ: Հայաստանում կայացած Համաժողովին ավարտվել է դրա հանրային քննարկումը, որն ավելի վաղ անցկացվել է նաև Բելառուսում (Բելառուսական արդյունաբերական համաժողովի շրջանակներում, Մինսկ, 2015թ. մայիսի 13-ին), Ղազախստանում (Աստանայի տնտեսական համաժողով, Աստանա, 2015թ. մայիսի 27-ին) և Ռուսաստանում (ԻՆՆՈՊՐՈՄ-2015 միջազգային արդյունաբերական ցուցահանդեսի շրջանակներում, Եկատերինբուրգ, 2015թ. հուլիսի 8-ին):​