Вход
Եվրասիական ինտեգրման տարբեր ուղղություններով համաձայնեցված քաղաքականության մասին խոսել են Ղրղզստանում կայացած ԵՏՀ Խորհրդին

Եվրասիական ինտեգրման տարբեր ուղղություններով համաձայնեցված քաղաքականության մասին խոսել են Ղրղզստանում կայացած ԵՏՀ Խորհրդին

23.08.2017

ԵՏՀ Խորհրդի անդամները 20 հարց են քննարկել օգոստոսի 22-ին Չոլպոն-Ատայում (Ղրղզստանի Հանրապետություն) կայացած նիստին: Ինչպես նշել է ԵՏՀ Կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը, «օրակարգ են մտել բազմաթիվ հայեցակարգային թեմաներ, որոնք ակտիվ քննարկումներ են առաջացրել Խորհրդի նիստի շրջանակներում»: Տիգրան Սարգսյանը մի շարք թեմաներ է առանձնացրել, որոնք առնչվում են արտաքին տնտեսական համագործակցությանը: «Մենք Խորհրդի անդամների հետ քննարկել ենք մեր դիրքորոշումները արտաքին ուղղության վերաբերյալ: Մասնավորապես, այն մասին, թե ինչպես ընթանում Սինգապուրի վերաբերյալ բանակցային գործընթացը: Մենք նաև որոշում ենք ընդունել Կորեայի մեր գործընկերների հետ աշխատանքը շարունակել այն ձևաչափով, որը նախատեսված է համագործակցության հուշագրով: Եվս մեկ կարևոր վեկտոր է մեզ համար Իսրայելի հետ ազատ առևտրի գոտու մասին պայմանագրի կնքումը: Մենք պայմանավորվել ենք, թե ինչպես արագացնենք աշխատանքն այս ուղղությամբ»: Հանձնաժողովի գործունեությունում միջազգային վեկտորի կարևորությունը նշել է նաև ԵՏՀ Խորհրդի նախագահ, Ղրղզստանի Հանրապետության փոխվարչապետ Օլեգ Պանկրատովը:

 ԵՏՀ Խորհրդի նիստին քննարկված ու ինտեգրացիոն գործընթացների խորացմանն առնչվող թեմաների թվում, ըստ ԵՏՀ Կոլեգիայի նախագահի, հատուկ նշանակություն ունեն մակնշման ու հետագծելիության հարցերը: «Մեզ համար կարևոր է, որպեսզի ապրանքների առավելագույնս լայն շրջանակի վերաբերյալ համաձայնեցված քաղաքականություն լինի: Անհրաժեշտ է խորը գիտակցություն, թե որտեղ և որ տեխնոլոգիական հարթակում ենք մենք անցկացնելու մակնշումը, ինչպես ապահովել ԵԱՏՄ երկրների համակարգերի համատեղելիությունը, դրանց փոխգործունակությունը: Անհրաժեշտ է, որ տվյալների փոխանցման համար սահմանափակումներ չառաջանան, որպեսզի մակնշման համակարգի ներդնումը նոր խոչընդոտ չդառնա բարեխիղճ բիզնեսի համար», – կարծում է Տիգրան Սարգսյանը:

ԵՏՀ Խորհուրդը Միության անդամ պետությունների կառավարություններին հանձնարարել է մինչև 2017 թվականի սեպտեմբերի 30-ն ավարտել ԵԱՏՄ-ում նույնականացման միջոցներով ապրանքների մակնշման մասին համաձայնագրի նախագծի ներպետական համաձայնեցումը (ՆՊՀ): Համաձայնեցումների արդյունքներով ԵՏՀ-ն կլրամշակի Համաձայնագրի նախագիծը և փաստաթուղթը կրկին կներկայացնի Հանձնաժողովի Խորհրդի քննարկմանը: Այնուհետ այն կուղարկվի ԵԱՏՄ երկրներ՝ ազգային կառավարությանների հավանությանը:

Փաստաթուղթը կապահովի ԵԱՏՄ երկրների տարածքում բարեխիղճ արտադրողների աջակցումը:

Նախատեսվում է Միության երկրներում ԵԱՏՄ շրջանակներում միասնականացված նույնականացման միջոցներով ապրանքների մակնշման ներդնում: Միությունում ապրանքների մակնշման միասնական համակարգի իրագործման լիազորությունները բաշխվելու են Հանձնաժողովի և անդամ պետությունների միջև:

ԵՏՀ Խորհրդին որոշում է ընդունվել ժամանակավորապես նվազեցնել մաքսատուրքը պոլիվինիլքլորիդի և ակրիլային պոլիմերների համար (ԵԱՏՄ Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի (ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ) 3904 22 000 0 և 3906 90 900 8 կետեր)որոնք օգտագործվում են որպես պաստառների հումք, 6,5%-ից մինչև 0%՝ մեկ տարի ժամկետով: Զրոյական մաքսատուրքի օգտագործման իրավունք ստանալու համար անհրաժեշտ կլինի հաստատել ապրանքի նշանակությունը, քանի որ պաստառի արտադրության մեջ օգտագործվող պոլիվինիլքլորիդը և ակրիլային պոլիմերները ֆիզիկական և քիմիական հատկություններով չեն տարբերվում այլ նպատակների համար նախատեսված համանման ապրանքներից:

2016 թվականին ԵԱՏՄ երկրներ պոլիվինիլքլորիդի ներմուծման ծավալը կազմել է 31,2 հազ. տոննա (որը 10%-ով պակաս է 2015 թվականի համանման ցուցանիշից՝ 34,8 հազ. տոննա)՝ 49,8 մլն դոլար ընդհանուր  արժողությամբ: ԵԱՏՄ երկրներում հիմնական ներմուծողը Ռուսաստանի Դաշնությունն է (ընդհանուր մատակարարումների շուրջ 75%):

ԵԱՏՄ ակրիլային պոլիմերների մատակարարումները քանակական արտահայտմամբ 2015 թվականին համեմատ 2016 թվականին աճել են 6%-ով (169,5 հազ. տոննայից մինչև 179,9 հազ. տոննա), արժեքայինով՝ նվազել են 5%-ով (327,7 մլն դոլարից  մինչև 312,3 մլն ԱՄՆ դոլար):

Ներմուծման դրույքաչափի զրոյացումը ԵԱՏՄ երկրներում պաստառ արտադրողներին թույլ կտա բարձրացնել իրենց արտադրանքի մրցունակությունն ու նվազեցնել ծախսերը:

ԵՏՀ Խորհրդին որոշում է ընդունվել առանձին կետով առանձնացնել 900 դտեքսից ոչ պակաս գծային խտությամբ անիդային թելերը (ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 5402 19 000 0) և ԵԱՏՄ ՄՄՍ մաքսատուրքի դրույքաչափը սահմաներ մաքսային արժեքի 0%-ի չափով: Միջոցը կգործի մինչև 2019 թվականի հուլիսի 31-ը: Այսօրվա դրությամբ դրույքաչափը կազմում է 5%:

Անիդային թելերն օգտագործվում են բարձր ամրության անիդային կորդային գործվածքների արտադրության համար, որոնք կիրառվում են ավտոմոբիլային և ավիացիոն անվադողերի, կոնվեյերային ժապավենների և ռետինատեխնիկական արտադրատեսակների ամրանավորման համար: Մաքսատուրքի զրոյացումը կորդային և տեխնիկական գործվածքներ արտադրողներին, ինչպես նաև քիմիական ու անվադողային արդյունաբերության ձեռնարկություններին թույլ կտա նվազեցնել վերջնական արտադրանքի ինքնարժեքը և բարձրացնել վերջինիս մրցունակությունը:

2015 թվականին համեմատ 2016 թվականին ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 5402 19 000 0 կետի ապրանքների՝ հեռավոր արտերկրներից Միություն ներմուծման ծավալը քանակական արտահայտմամբ ավելացել է 1,8 անգամ (2,8 հազ. տոննայից մինչև 4,9 հազ. տոննա), արժեքայինով՝  1,7 անգամ (9,9 մլն դոլարից  մինչև 16,9 մլն ԱՄՆ դոլար):

Ներմուծման ծավալի շուրջ 85%-ը բաժին է հասնում Բելառուսի Հանրապետությանը: Հիմնական մատակարար երկրների թվում են Չինաստանը (արտահանման 65%), Սլովակիան (20%) և Գերմանիան (8%):

ԵՏՀ Խորհրդին հաստատվել է Հիմնադրույթը «Անտիկոնտրաֆակտ» միջազգային համաժողովի մասին: Փաստաթղթում նկարագրված են համաժողովի կազմակերպման և անցկացման նպատակները, խնդիրները, կարգը, ինչպես նաև ֆինանսավորման հարցերը: Համաժողովի հիմնական նպատակների թվում են մտավոր սեփականության օբյեկտների նկատմամբ իրավունքների պաշտպանության և ապրանքների ու ծառայությունների քաղաքակիրթ շուկայի ձևավորման վերաբերյալ անդամ պետությունների համակարգված մոտեցումների ու առաջարկների մշակումը: Իշխանության ու բիզնեսի ներկայացուցիչների, իրավատերերի ու արտադրողների, հանրության ջանքերի միավորումը թույլ կտա բարձրացնել կոնտրաֆակտ արտադրանքի արտադրության ու տարածման դեմ պայքարի արդյունավետությունը: Հատուկ ուշադրություն կդարձվի մաքսային, տեխնիկական կարգավորման և սերտիֆիկացման, կադրային ներուժի ձևավորման, արդյունաբերական արտադրանքի ապօրինի շրջանառության, մտավոր գործունեության արդյունքների նկատմամբ իրավունքների պաշտպանության, սպառողական շուկայի ոլորտներում ԵԱՏՄ անդամ պետությունների օրենսդրության ներդաշնակեցման հարցերը:

Համաժողովը տեղի կունենա սեպտեմբերի 14-16-ին Բիշքեկում (Ղրղզստան). Եվրասիական միջկառավարական խորհրդի որոշմանը համապատասխան, այն անցկացվում է այն երկրի տարածքում, որը տվյալ պահին նախագահում է ԵԱՏՄ-ում:

ԵՏՀ Խորհրդի անդամները նաև համաձայնեցրել են 2018-2020 թվականին «Եվրասիական շաբաթ» ցուցահանդեսային համաժողովի անցկացման վայրը: 2018 թվականին այն կանցկացվի Հայաստանում, 2019 թվականին՝ Ղրղզստանում, 2020 թվականին՝ Բելառուսում:

«Եվրասիական շաբաթը» ամենամյա ցուցահանդեսային համաժողով է, որն անցկացնում են ԵԱՏՄ երկրները և Եվրասիական տնտեսական հանձնաժողովը: Համաժողովի շրջանակներում քննարկվում են եվրասիական ինտեգրման զարգացման առավել կարևոր հարցեր, գնահատվում ԵԱՏՄ գլոբալ մարտահրավերներն ու ռազմավարական գերակայությունները, ձևավորվում Միության գործունեության առանցքային ուղղություններով ինտեգրացիոն գործընթացների մասնակիցների դիրքորոշումները:

2017 թվականին համաժողովը կանցկացվի օգոստոսի 24-ից 26-ը Ղազախստանում՝ «Էքսպօ-2017»-ի շրջանակներում: