Вход
ԵԱՏՄ-ում ներդաշնակեցվելու է օրենսդրությունը բնական մենաշնորհների ոլորտում

ԵԱՏՄ-ում ներդաշնակեցվելու է օրենսդրությունը բնական մենաշնորհների ոլորտում

23.10.2020
Եվրասիական տնտեսական հանձնաժողովը նախապատրաստել է բնական մենաշնորհրների ոլորտներում նորմատիվային իրավական ակտերին վերաբերող առաջարկներ։  Այդ մասին հայտնի է դարձել հոկտեմբերի 22-ին կայացած Բնական մենաշնորհների հարցերով խորհրդատվական կոմիտեի 20-րդ նիստի արդյունքներով։

Տրանսպորտի և ենթակառուցվածքի վարչությունը ներկայացրել է «Բնական մենաշնորհների ոլորտների կարգավորման ներդաշնակեցման հարցեր» գիտահետազոտական աշխատանքի չորրորդ փուլի կատարման ընթացքի վերաբերյալ զեկույցը։

Առաջարկները ներառում են ծառայությունները որպես բնական մենաշնորհային դասակարգելու հիմնական չափանիշները, բնական մենաշնորհների սուբյեկտների գործունեության կարգավորման միասնական սկզբունքների և կանոնների իրագործումը, բնական մենաշնորհների կարգավորման ոլորտում օրենսդրության ներդաշնակեցման իրագործման աստիճանի որոշման չափանիշները, ինչպես նաև այն ցուցիչները, որոնք հանդիսանում են բնական մենաշնորհրների մասով Միության մասին պայմանագրի պահանջների իրագործման արդյունքների և իրականացման աստիճանի ցուցանիշներ։   Առաջարկվել է 15 ցուցիչ, այդ թվում՝ 5 քանակական և 10 որակական։

«Ներկայումս աշխատանքը դեռ չի ավարտվել, սակայն արդեն իսկ հիմա ձևավորվել են առաջարկներ 113 նորմատիվային ակտերի մեջ փոփոխությունների կատարման և 59 նոր նորմատիվային ակտերի և այլ փաստաթղթերի մշակման վերաբերյալ», – նշել է ԵՏՀ Տրանսպորտի և ենթակառուցվածքի վարչության տնօրեն Դաուրեն Սաբիտովը։

Նիստի արդյունքներով հաստատվել են բնական մենաշնորհների սուբյեկտների գործունեության կարգավորման միասնական սկզբունքների և կանոնների մասին Եվրասիական տնտեսական Բարձրագույն խորհրդի քննարկմանը ներկայացվող տեղեկատվության նոր ձևաչափը և ձևավորման մոտեցումները։ Նոր մոտեցումները ենթադրում են մանրամասն տեղեկատվության ներկայացում։

Կոմիտեի նիստի արդյունքներով նաև համաձայնեցվել է Բնական մենաշնորհների հարցերով խորհրդատվական կոմիտեի Աշխատանքի կանոնակարգի նախագիծը, որն, այդ թվում, որոշում է տեսակոնֆերանսների անցկացման կարգը, քվեարկության համակարգի վերանայման դրույթները և Կոմիտեի աշխատանքի այլ կողմերը։​