Вход
ԵՏՀ զարգացնում է միջազգային օրակարգը բիզնեսի հետ համատեղ

ԵՏՀ զարգացնում է միջազգային օրակարգը բիզնեսի հետ համատեղ

23.10.2020
Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ), Եվրոպական միության (ԵՄ), Հարավ-արևելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի (ԱՍԵԱՆ), Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ), Աֆրիկական միության և Լատինական Ամերիկայի տարածաշրջաններում գործընկերների հետ Եվրասիական տնտեսական միության համագործակցության զարգացման հարցերը քննարկվել են ինտեգրացիայի և մակրոտնտեսության հարցերով նախարար Սերգեյ Գլազևի նախագահությամբ հոկտեմբերի 23-ին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի գլխավոր գրասենյակում կայացած խորհրդակցության ընթացքում։

Քննարկում անցել է Մինչև 2025 թվականը եվրասիական տնտեսական ինտեգրացիայի զարգացման ռազմավարական ուղղությունների նախագծի իրագործման պլանի նախապատրաստման շրջանակներում։

«Խորհրդակցության խնդիրն է՝ Միության միջազգային գործունեությանն առնչվող ռազմավարական ուղղություններին վերաբերող դրույթների մասով Հանձնաժողովի աշխատանքի պլան-ժամանակացույցի մշակումը, – նշել է Սերգեյ Գլազևը։ –  Եվ մենք համոզված ենք, որ միջազգային օրակարգը տրամաբանական է զարգացնել բիզնեսի հետ համատեղ, գործարար շրջանակներին առաջարկելով ենթակառուցվածք՝ Միության գործընկեր պետություններում իրենց վիզավիների հետ երկխոսության համար»։

ԵՏՀ Ինտեգրացիայի զարգացման վարչության տնօրեն Գոհար Բարսեղյանն իր ելույթում մանրամասն ներկայացրել է ԵԱՏՄ-ի ձևավորված միջազգային շփումների ենթակառուցվածքը, ընդգծելով բիզնես համայնքի առանձնահատուկ դերակատարումը։ Մասնավորապես, նա թվարկել է այն մեխանիզմները, որոնք Հանձնաժողովը տրամադրում է գործարար շրջանակներին երրորդ երկրների և տարածաշրջանային միավորումների հետ արդյունավետ աշխատանքի համար։ Առաջին հերթին, դա կնքված հուշագրերի շրջանակներում հատուկ ստեղծված աշխատանքային խմբերն են, որոնց նիստերին գործարար շրջանակները կարող են քննարկել աշխատանքի բոլոր նրբությունները և անցկացնել գործարար համաժողովներ, ինչպես նաև գործընկեր պետություններում բիզնես առաքելություններն են կամ, հակառակը, Միության երկրներում պատվիրակությունների ընդունման աշխատանքը։

Խորհրդակցության մասնակիցները՝ ԵԱՏՄ Գործարար խորհրդի, հինգ երկրի գործարար և փորձագիտական շրջանակների ներկայացուցիչները, կարծիք են փոխանակել աշխարհի տարածաշրջաններից յուրաքանչյուրում գործընկերների հետ Միության միջազգային գործունեությանը մոտեցումների վերաբերյալ։

Բանավեճի ընթացքում քննարկվել են ԱՊՀ-ի հետ համագործակցության հարցերը, շեշտը դրվել է երկու միավորումների ինտեգրումային փորձերի համակցման կարևորության վրա։

Առաջարկվել է Եվրասիական և Եվրոպական հանձնաժողովների միջև երկխոսությունը փոխադրել գործնական նոր մակարդակ, որը նախատեսում է եվրասիական տնտեսական ինտեգրացիայի ժամանակակից վիճակի մասին եվրոպական կառույցների տեղեկացվածության բարձրացում, դրա փորձագիտական ուղեկցման ակտիվացում, գործարար համայնքի ներուժի ավելի լայն օգտագործում։ 

Քննարկվել են գործարար շրջանակների պրոֆիլային միավորումների՝ ԱՍԵԱՆ-ի, Լատինական Ամերիկայի և Աֆրիկայի երկրների և ինտեգրացիոն միավորումների հետ Միության փոխգործակցության զարգացման վերաբերյալ առաջարկները։

Բիզնես համայնքի ներկայացուցիչներն ընդգծել են իրենց քայլերը լրացուցիչ մշակելու պատրաստակամությունը և հաստատել են գործարար շրջանակների պրոֆիլային միավորումների ներկայացրած առաջարկները Միության միջազգային օրակարգի իրագործման մասով ԵՏՀ-ի հետ փոխգործակցությունը խորացնելու հարցում։

Ամփոփելով բանավեճի արդյունքները, Սերգեյ Գլազևն առաջարկել է քննարկել Միության ինտեգրված տեղեկատվական համակարգի շրջանակներում տվյալների բազայի ստեղծման գաղափարը, որը կպարունակի տեղեկատվություն Միության միջազգային համագործակցության մասին և որը կարող է օգտագործվել ոչ միայն ԵՏՀ-ի և ԵԱՏՄ պետությունների, այլ նաև բոլոր, առաջին հերթին՝ գործարար շրջանակների և փորձագիտական համայնքի շահագրգռված ներկայացուցիչները։​