Вход
Միխայիլ Մյասնիկովիչի աշխատանքային այցը Ղազախստանի Հանրապետություն

Միխայիլ Մյասնիկովիչի աշխատանքային այցը Ղազախստանի Հանրապետություն

24.02.2020

ԵՏՀ Կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը Ղազախստան կատարած աշխատանքային այցի շրջանակներում անցկացրել է մի շարք երկկողմ հանդիպումներ, այդ թվում Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի, Ղազախստանի Հանրապետության վարչապետ Սակար Մամինի, Ղազախստանի Հանրապետության խորհրդարանի սենատի նախագահ Դարիգա Նազարբաևայի հետ։

Հանդիպումներին քննարկվել են Մինչև 2025 թվականը եվրասիական տնտեսական ինտեգրացիայի զարգացման ռազմավարական ուղղությունների նախապատրաստման, ԵԱՏՄ-ի շրջանակներում տեխնիկական կարգավորման միասնական բազայի կատարելագործման, ինչպես նաև ԵՏՀ-ի աշխատանքի կանոնակարգի պահպանման վերաբերյալ հարցեր։ Հատուկ ուշադրություն է հատկացվել ԵԱՏՄ-ի ներքին շուկայում խոչընդոտների վերացմանը։

Ղազախստանի նախագահը Միխայիլ Մյասնիկովիչին շնորհավորել է պաշտոնավարումը սկսելու կապակցությամբ։

«Մենք ոչ մի կասկած չունենք, որ Դուք, օգտագործելով որպես Բելառուսի կառավարության ղեկավար, խորհրդարանի ղեկավար և Գիտությունների ակադեմիայի նախագահ ունեցած փորձը, կդրսևորեք Ձեր բոլոր գիտելիքները և իրավասությունները, որպեսզի ապահովեք Եվրասիական տնտեսական միությունում այս շատ կարևոր մարմնի գործունեության հաջողությունը»,նշել է Կասիմ-Ժոմարտ Տոկաևը։

Միխայիլ Մյասնիկովիչը նախագահին շնորհակալություն է հայտնել ԵՏՀ նախագահի պաշտոնի համար իր թեկնածության քննարկման ժամանակ ցուցաբերած բարձ վստահության համար, ինչպես նաև պատմել է տվյալ պաշտոնում իր աշխատանքի գերակայությունների մասին։

Հիշեցնենք, որ վաղը նախատեսվում է Միխայիլ Մյասնիկովիչի երկկողմ հանդիպումը Ելբասի Նուրսուլթան Նազարբաևի հետ։​