Вход
Աստանայում բացվել է «Եվրասիական շաբաթ» համաժողովը. մասնակիցները որոնում են ԵԱՏՄ երկրների առջև ծառացած տնտեսական խնդիրների գործնական իրագործման բանաձևեր

Աստանայում բացվել է «Եվրասիական շաբաթ» համաժողովը. մասնակիցները որոնում են ԵԱՏՄ երկրների առջև ծառացած տնտեսական խնդիրների գործնական իրագործման բանաձևեր

24.08.2017

Կառավարման սովորական մոդելների արդիականացման կարևորության մասին Միության երկրների «Եվրասիական շաբաթ» միջազգային համաժողովի բացմանը խոսել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) նախագահ Տիգրան Սարգսյանը:

«Գիտատեխնիկական առաջընթացն մեծացնում է փոփոխությունների արագությունը, իսկ կառավարման մեր համակարգերն ուշանում են. որոշումներ կայացնելու, ադապտացիայի, նոր կանոնների խթանման ժամանակ և այլն», – նշել է ԵՏՀ Կոլեգիայի նախագահը:

«Սակայն ԵԱՏՄ-ն մեզ այս խնդիրը լուծելու շանս է տալիս, – կարծում է Տիգրան Սարգսյանը: – Վերազգային մարմիններն ավելի ժամանակակից կդառնան և կզբաղվեն թրենդների կառավարմամբ, ոչ թե ինչ-որ արհեստական անհասանելի համակարգերի ձևավորմամբ: Այդ դեպքում բոլոր այդ գործընթացները ավելի արագ կընթանան, և մենք կկարողանանք բարենպաստ պայմաններ ստեղծել թե քաղաքացիների, թե բիզնեսի համար»:

«Մրցունակությունը փոփոխվող աշխարհում. կառավարման նոր մոդելներ, տեխնոլոգիաներ, ձևեր» լիագումար նիստին՝ քննարկման ժամանակ Տիգրան Սարգսյանը նաև անդրադարձել է ԵԱՏՄ ընդհանուր շուկայում խոչընդոտների ու սահմանափակումների թեմային: «Առաջիկա հինգ տարվա ընթացքում մենք առաջին հերթին պետք է խորացնենք ինտեգրումը՝ վերացնելով խոչընդոտները», – համոզված է ԵՏՀ Կոլեգիայի նախագահը: Միության ընդհանուր շուկայում խոչընդոտների կրճատման աշխատանքի շրջանակներում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի առաջին խնդիրը դրանց գոյության մասին ԵԱՏՄ երկրների միջև պայմանավորվածությունների ձեռքբերումն է: «Դրանից հետո մենք մշակում ենք «ճանապարհային քարտեզ», թե ինչպես համատեղ վերացնել խոչընդոտները, բացառումները, սահմանափակումները, որպեսզի մեր ընդհանուր շուկաները լիարժեք գործեն», – հայտարարել է Տիգրան Սարգսյանը:

Ըստ ԵՏՀ Կոլեգիայի նախագահի, այն 60 խոչընդոտները, որոնց վերաբերյալ արդեն առկա է համաձայնություն՝ դրանք միայն աշխատանքի մի մասն են: Առկա է դեռ շուրջ 60 հարց, որոնց շուրջ քննարկումները շարունակվում են:

Բացի այդ, խոսքը այն ազգային նախաձեռնությունների մշակման ժամանակ Միության երկրների համաձայնեցված գործողությունների մասին էր, որոնց իրագործումը չպետք է նոր խոչընդոտներ առաջացնի: «Մենք այսօր արդեն պետք է պայմանավորվենք, թե ինչպես ենք համաձայնեցնելու մեր թվային օրակարգերը, ինչ ստանդարտներ ենք կիրառելու, ինչպես ապահովենք մշակվող համակարգերի փոխգործակցությունն ու փոխգործունակությունը: Եթե ի սկզբանե մենք այս հարցերը չքննարկենք, ապա նոր սահմանափակումներ կստեղծենք և, բացի այդ, կբարդացնենք բիզնեսի կյանքը», – կարծում է ԵՏՀ Կոլեգիայի նախագահը:

Ռազմավարական մարտահրավերների և եվրասիական ինտեգրման ապագայի նկատմամբ իրենց տեսակետի մասին խոսել են նաև լիագումար նիստի այլ անդամներ:

Ղազախստանի Հանրապետության վարչապետ Բակիտժան Սագինտաևը, բացելով նիստը, հայտարարել է, որ «Եվրասիական շաբաթը» կարևոր գործիք է դարձել, որը թույլ է տալիս զարգացնել բիզնեսի կոոպերացիոն փոխհարաբերությունները, ԵԱՏՄ ներդրումային և արտահանման ներուժը և ինտեգրացիոն գործընթացները Միության շրջանակներում:

Բակիտժան Սագինտաևը միջոցառման մասնակիցների ուշադրությունը հրավիրել է 2017 թվականի առաջին եռամսյակի արդյունքներով Միության երկրների տնտեսությունների զարգացման դրական դինամիկային: Ղազախստանի կառավարության ղեկավարի կարծիքով, առևտրի զարգացման համար ներքին պայմանների ստեղծման շնորհիվ օտար երկրների հետ առևտրատնտեսական համագործակցության ընդլայնման համար նոր հնարավորություններ են ի հայտ եկել: Որպես օրինակ նա նշել է Վիետնամի հետ փոխգործակցությունը: «Փոխադարձ անմաքս մուտքի հնարավորություն բացելով Վիետնամի ապրանքների համար մենք ակտիվացրել ենք այդ առևտրուրն այդ երկրի հետ: Առաջին կիսամյակի արդյունքները ցույց են տալիս Վիետնամի հետ ԵԱՏՄ անդամ պետությունների ապրանքաշրջանառության աճ՝ 26,9%-ով. դրամական արտահայտությամբ սա գրեթե կես միլիարդ դոլար է, որից 271 միլիոն դոլարը բաժին է ընկնում Ղազախստանին», – նշել է Ղազախստանի վարչապետը:

Թե ինչպես կարելի է ապահովել կայուն աճ՝ միայն վերացնելով խոչընդոտներն ու առաջ շարժվելով դեպի մեծ գաղափարները՝ տնտեսության թվայնացումը, տրանսպորտային ոլորտի զարգացումը, գործարքների ծախսերի նվազեցման համար պայմանների ստեղծումը, խոսել է նաև Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը: Անհրաժեշտ է աջակցել կոոպերացիային գործունեության բոլոր մակարդակներին ու բոլոր ոլորտներում, աշխատել միասնական տեխնիկական ստանդարտներով, այսպիսով պայմաններ ստեղծելով արդյունավետ շուկայական տնտեսության զարգացման համար:

Վաչե Գաբրիելյանի կարծիքով, թվային տեխնոլոգիաների ներդրման կարևորագույն առավելությունն այն է, որ դրանք գործունեության առանցքային ուղղություններ են բոլոր ոլորտների համար, որոնք թույլ են տալիս զարգացնել արդյունաբերական կոոպերացիան ու ինտեգրումը գործունեության բոլոր ոլորտներում: Բացի այդ, նա նշել է ԵԱՏՄ երկրների բիզնեսի ներկայացուցիչների, փորձագետների ու ազգային կառավարությունների հանդիպումների հատուկ կարևորությունը: ««Եվրասիական շաբաթ» համաժողովի նման միջոցառումները նպաստում են իրական ինտեգրման համար պայմանների ստեղծմանը:  Այստեղ են վերականգնվում այն շփումները, որոնք մենք կորցրել ենք: Եթե մինչ օրս քիչ տեղեկատվություն կար և միավորման հնարավորություններ չկային, ապա այժմ այս խոչընդոտները նվազում են: Մենք ձգտում ենք, որ մեր տնտեսությունները միասին զարգանան»:

Ռուսաստանի Դաշնության կառավարության ղեկավարի առաջին տեղակալ Իգոր Շուվալովը նշել է, որ Միության երկրների բոլոր տնտեսությունները, ներառյալ ռուսականը, անկման ժամանակաշրջանից հետո անցան աճի փուլ: «Մեզ հաջողվել է հասնել ապրանքաշրջանառության մակարդակի բարձրացմանը և խոչընդոտների խնդիրը գիտակցելուն: Այս ամենը հնարավորություն է տալիս ասելու, որ առաջիկա սպասումները նույնիսկ ավելի բարենպաստ են, քան Միության գոյության անցած տարիներինը», – կարծում է Իգոր Շուվալովը: Նրա կարծիքով, այսօր աշխարհում ամեն բան արագ փոխվում է, և անհրաժեշտ է որոշում ընդունել, որը մեծ օգուտ կբերի՝ կոնսերվատիվ միջավայր պահպանել որոշ ոլորտների, ձեռնարկությունների համար կամ հնարավորինս արագ միասնական շուկա ստեղծել, որը կապահովի բոլոր հինգ երկրների քաղաքացիների բարեկեցությունը: Անդրադառնալով թվային տնտեսության հարցերին, Իգոր Շուվալովը հայտարարել է, որ անհրաժեշտ է ԵՏՀ և ազգային կառավարությունների ջանքերի միավորում:

Լիագումար քննարկման ավարտին ԵՏՀ Կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը նշել է, որ «Եվրասիական շաբաթ» համաժողովի նման համաժողովների անցկացումը այն գործուն գործիքներից մեկն է, որոնք թույլ են տալիս զարգացնել ինտեգրացիոն գործընթացները:

ԵՏՀ Կոլեգիայի նախագահը շնորհակալություն է հայտնել ընդունող կողմին՝ Ղազախստանի Հանրապետությանը, Միության երկրների փոխվարչապետներին, օտարերկրացի հյուրերին, կազմակերպական և տեղեկատվական գործընկերներին՝ հետաքրքրության և ցուցաբերված աջակցության համար: