Вход
ԵՏՀ-ում սկսել է աշխատանքը ԵԱՏՄ ներմուծված ապրանքների հետևելիության մեխանիզմի մասին համաձայնագրի իրականացման հարցերով Նախագծային գրասենյակը

ԵՏՀ-ում սկսել է աշխատանքը ԵԱՏՄ ներմուծված ապրանքների հետևելիության մեխանիզմի մասին համաձայնագրի իրականացման հարցերով Նախագծային գրասենյակը

24.09.2020
Սեպտեմբերի 23-ին Մոսկվայում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) գլխավոր գրասենյակում տեղի է ունեցել Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) մաքսային տարածք ներմուծված ապրանքների հետևելիության մեխանիզմի մասին համաձայնագրի իրականացման հարցերով Նախագծային գրասենյակի առաջին նիստը:

Բացելով նիստը, ԵՏՀ-ի Կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը նշել է, որ «նախագծային գրասենյակի անդամները պետք է պետք է կառուցողական կերպով աշխատեն՝ ընդհանուր նպատակի համար, Միության երկրներում գործընկերների հետ լավ համակարգված աշխատանք է անհրաժեշտ»:

Այդ կապակցությամբ ԵՏՀ-ի Կոլեգիայի ղեկավարն առաջարկել է երկրներից տեղեկատվություն խնդրել այն մասին, թե ինչ է արվել ազգային օրենսդրությունը համաձայնագրին համապատասխանեցնելու ուղղությամբ, ինչ է նախատեսվում ընդունել և երբ, որ փուլում է գտնվում ապրանքների հետևելիության ազգային համակարգը, ինչ կարելի է առաջարկել Հանձնաժողովի և երկրների նախագծային գրասենյակի աշխատանքը միասնականացնելու համար: Միխայիլ Մյասնիկովիչի կարծիքով՝ համաձայնագիրը պետք է լինի միջանցիկ:

Նախագծային գրասենյակի ղեկավար, ԵՏՀ-ի տնտեսության և ֆինանսական քաղաքականության հարցերով Կոլեգիայի անդամ (նախարար) Տիմուր Ժակսիլիկովը նշել է, որ աշխատանքի այդպիսի ձևաչափն ընտրվել է ԵԱՏՄ ներմուծված ապրանքների հետագծելիության մեխանիզմի մասին համաձայնագրի իրականացման սուղ ժամկետների պատճառով: «Աշխատանքի շրջանակներում բոլոր առաջադրանքները պահանջում են հստակ փոխգործակցություն Հանձնաժողովի բլոկների միջև: Բացի այդ, անհրաժեշտ է արդյունավետորեն համակարգել լիազորված մարմինների կողմից ապրանքների հետագծելիության համակարգի ազգային բաղադրիչներ ստեղծելու ուղղությամբ իրականացվող աշխատանքները», – ասել է ԵՏՀ-ի նախարարը:

Տեղեկանք

ԵԱՏՄ մաքսային տարածք ներմուծված ապրանքների հետագծելիության մեխանիզմի մասին համաձայնագիրը ներկայումս վավերացրել են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ռուսաստանը։ Համաձայնագիրն ուժի մեջ կմտնի անհրաժեշտ ընթացակարգերը կատարելու մասին վերջին ծանուցումը Հանձնաժողովի կողմից ստանալուց հետո։ Համաձայնագիրը կոչված է ապահովելու ապրանքների շրջանառության օրինականությունը ԵԱՏՄ-ում դրանց տեղափոխման ժամանակ և ստեղծել պայմաններ, որոնք բացառում են մաքսային և հարկային վճարներից խուսափելու տարբեր սխեմաների օգտագործումը։ Այդ մեխանիզմը բիզնեսին թույլ կտա աշխատել թափանցիկ հիմունքներով։​