Вход
Սերգեյ Սիդորսկին ՊՄՏՀ-2018-ին. «Մենք համախմբել ենք ԵԱՏՄ-ում պարենային անվտանգության ապահովման մոտեցումները»

Սերգեյ Սիդորսկին ՊՄՏՀ-2018-ին. «Մենք համախմբել ենք ԵԱՏՄ-ում պարենային անվտանգության ապահովման մոտեցումները»

25.05.2018
«Եվրասիական տնտեսական միությունը գլոբալ խաղացող է հանդիսանում համաշխարհային գյուղատնտեսական պարենային շուկայում: Մեր առջև խնդիր է դրված` հասնել  գյուղատնտեսական արտադրության կայուն զարգացմանը, որպեսզի բնակչությանն ամբողջությամբ ապահովել պարենամթերքով», – ընդգծել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) տնտեսության և ֆինանսական քաղաքականության հարցերով կոլեգիայի անդամ (նախարար) Սերգեյ Սիդորսկին Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողով – 2018—ի շրջանակներում անցկացվող «Գլոբալ պարենային անվտանգություն. ո՞վ է կերակրելու մոլորակի աճող բնակչությանըպանելային նստաշրջանին:

ԵՏՀ նախարարը հայտարարել է, որ Միությունում կիրառվում են ընդհանուր շուկայի հավասարակշռված զարգացման ապահովման միասնական մոտեցումներ: ԵԱՏՄ երկրները սեփական արտադրության հաշվին ամբողջությամբ բավարարում են ցորենի, բանջարեղենի, կարտոֆիլի, բուսական յուղերի, ձվի, շաքարի ներքին պահանջարկը: Մոտակա հեռանկարում Միությունը կապահովի բնակչության պահանջարկը գրեթե բոլոր ապրանքների համար, այդ թվում `կաթի, թռչնամսի և խոզի մսի:

Ինտեգրացիոն միավորման երկները մրցունակ արտադրության ծավալները ավելացնելու ու ԱԱՀ-ի բարձր տեխնոլոգիական արտադրանքի արտահանումը զարգացնելու ներուժ ունեն:

«Գյուղատնտեսության գլոբալ հեռանկարները որոշվում են ժամանակակից թվային տեխնոլոգիաների և ճշգրիտ հողագործության համակարգերի զարգացման միջոցով: Ընդ որում, Միությունը բաց է փոխշահավետ առևտրատնտեսական համագործակցության, օտարերկրյա ներդրումների ու տեխնոլոգիաների ԱԱՀ ներգրավման համար», – նշել է ԵՏՀ նախարարը:

Սերգեյ Սիդորսկու խոսքերով` պարենային անվտանգության ապահովման համար «հնգյակի» պետությունների ընդհանուր խնդիրների թվում ներառված են սելեկցիոն և գենետիկական ռեսուրսների ներմուծումից կախվածության նվազեցումը, կերերի, կերային հավելումների, համալիր պարարտանյութերի, բույսերի պաշտպանության միջոցների արտադրության զարգացումը, գյուղատնտեսական մեքենաշինության զարգացումը:

ԵՏՀ-ը յուրաքանչյուր ուղղությամբ խթանման միջոցների համալիր է մշակել: Օրինակ, ԵԱՏՄ-ում սերմնաբուծության և տոհմային անասնաբուծության զարգացման ուղղությամբ համատեղ գործողություններ են սահմանվել, մշակվել են միջոցառումներ գյուղատնտեսական տեխնիկայի արտադրողներին աջակցելու համար, միջոցներ են ձեռնարկվել գյուղատնտեսության համար Միությունում ժամանակակից տեխնիկայի և բարձր տեխնոլոգիական ռեսուրսների արտադրության տեղայնացման պայմաններ ստեղծելու համար:

«Մեր երկրների համատեղ գործողությունները, համագործակցությունը օտարերկրյա գործընկերների հետ թույլ կտան իրականացնել մրցունակ արտադրանքի և արտահանման ծավալների ավելացման ներուժը: Դրանով իսկ մենք զգալի ներդրում կունենանք գլոբալ պարենային անվտանգության ապահովման հարցում», – ամփոփել է Սերգեյ Սիդորսկին:​