Вход
ԵԱՏՄ երկների արտահանման աջակցման գործիքները քննարկվել են ՊՄՏՀ-2018-ին

ԵԱՏՄ երկների արտահանման աջակցման գործիքները քննարկվել են ՊՄՏՀ-2018-ին

IMG_3141.jpg
25.05.2018

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) գործիքները Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկների արտահանումը զարգացնելու համար, ինչպիսիք են` ազատ առևտրի գոտիների ստեղծումը, ֆինանսական հաստատությունների համագործակցությունը և «Եվրասիական շաբաթ» միջազգային համաժողովի անցկացումը, քննարկվել են «Արտաքին շուկաներ արտահանման առաջխաղացման ժամանակակից մեխանիզմները» կլոր սեղանի ընթացքում Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողով – 2018—շրջանակներում:

Հանդիպման առանցքային թեման էին դարձել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի մայիսյան հրամանագրերը, որոնցում շատ ուշադրություն է հատկացվել արտահանման ներուժի զարգացման հարցին: Խոսքը վերաբերում էր համագործակցական կապերի զարգացմանը և վեց տարվա ընթացքում Ռուսաստանի ոչ հումքային արտահանման երկու անգամ ավելացմանը: Կլոր սեղանի մասնակիցները փորձել են պատասխանել հարցերին` ինչպես արդյունավետ կատարել առաջադրված խնդիրը, և արտահանման աջակցման ինչպիսի մեխանիզմներ կարող են նպաստել դրան:

ԵՏՀ առևտրի հարցերով կոլեգիայի անդամ (նախարար) Վերոնիկա Նիկիշինան առանձնացրել է աշխատանքի մի քանի ուղղություններ, որոնց իրականացման միջոցով Հանձնաժողովը կարող է իր ներդրումն ունենալ այդ նպատակներին հասնելու մեջ:

Առաջին հերթին ԵՏՀ նախարարը նշել է արտաքին շուկաներ մուտք գործելու պարզեցման համակարգային պայմանների ստեղծումը բարենպաստ առևտրային ռեժիմների հաստատման միջոցով: Այս ռեժիմներով կարող է օգտվել ԵԱՏՄ երկրների ցանկացած արտահանող: Բացի այդ, կարևոր նշանակություն ունի արտաքին առևտրի համալիր կարգավորումը, որն ուղղված է Միության արտադրողների ծախքերը նվազեցնելուն, այդ թվում` ներմուծման սակագնի աճի գործնական իրականացումը, արտադրական սարքավորումների և հումքի տուրքերի կրճատումը` Միությունում արտադրության տեխնոլոգիայի բարելավման և արտադրանքի որակի բարձրացման համար, մաքսային ձևականությունների պարզեցմանը և դեպի մաքսային հսկողության ռիսկեր կողմնորոշմանն ուղղված մաքսային կարգավորման կատարելագործման միջոցառումների շարքը: Ընդ որում, ապրանքների արտահանման աճին աջակցելու համար անհրաժեշտ է զարգացնել ծառայությունների արտահանումը, օրինակ, տրանսպորտի և ֆինանսական, դրանց որակի և մատչելիության բարձրացումը:

«Մեր առանցքային գործիքն է առևտրի և տնտեսական համագործակցության կամ ազատ առևտրի մասին համաձայնագրերի կնքումը, որոնք առավել շոշափելի արդյունքներ են բերում գործընկերների շուկաներ մուտք գործելու հարցում, – ասել է Վերոնիկա Նիկիշինան: – Առևտրի համար խոչընդոտների ավելի ցածր մակարդակով բնութագրվող ապրանքների անցումային միջանցքների ստեղծումը նպաստում է արտահանման համակարգային աճին: Ու դրանով կարող են օգտվել բոլոր տեսակի ապրանքների արտահանողները»:

Վիետնամի հետ ազատ առևտրի համաձայնագրի գործողությունը սկսվելուց հետո ԵԱՏՄ երկրների ապրանքաշրջանառությունը աճել է գրեթե 40% -ով: Ընդ որում, արտահանման և ներմուծման ցուցանիշներն աճել են հավասարապես, հերքելով փորձագետների մտավախություններն առևտրի հավասարակշռության հնարավոր խախտման վերաբերյալ:

Բացի այդ, ԵՏՀ-ի օժանդակությամբ իրականացվում է Միության պետությունների արտահանմանն աջակցելու համար պատասխանատու ֆինանսական հաստատությունների համագործակցությունը:

Գործում է ԵԱՏՄ Զարգացման բանկերի խորհուրդը, որի խնդիրն է աջակցել արտահանմանն ուղղված համագործակցության նախագծերին: Անցյալ տարվանից մեկնարկել է ազգային արտահանման վարկային գործակալությունների փոխգործակցությունը Միության երկրների արտահանման ապահովագրական աջակցության ոլորտում ինտեգրման նպատակով:

Արտահանման առաջխաղացման ևս մեկ ձևաչափ է հանդիսանում «Եվրասիական շաբաթ» ամենամյա միջազգային ցուցահանդեսի համաժողովի անցկացումը, որի կազմակերպիչներն են ԵՏՀ-ը և ԵԱՏՄ պետությունների կառավարությունները: Համաժողովն անցկացվում է հերթականությամբ Միության յուրաքանչյուր երկրում, այս տարի այն տեղի կունենա հոկտեմբերի 24-26-ը Երևանում (Հայաստանի Հանրապետություն):