Вход
Տնտեսության թվային վերափոխումը, նորարարությունների ներդնումն ու խոչընդոտների վերացումը դարձել են Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի առանցքային թեմաները

Տնտեսության թվային վերափոխումը, նորարարությունների ներդնումն ու խոչընդոտների վերացումը դարձել են Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի առանցքային թեմաները

26.05.2017

Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը կայացել է մայիսի 26-ին Կազանում (Ռուսաստանի Դաշնություն): Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) հինգ երկրների վարչապետները քննարկել են մի շարք հարցեր, որոնց կարևոր են ինտեգրացիոն գործընթացների խորացման համար, այդ թվում՝ ապրանքների, ծառայությունների ու աշխատանքային ռեսուրսների ազատ տեղափոխման խոչընդոտների ու սահմանափակումների վերացումը, Միության թվային օրակարգը և առանցքային ոլորտներում գիտական հետազոտություններին ու փորձակոնստրուկտորական աշխատանքներին աջակցելու միջոցով նորարարությունների ներդրման հնարավորությունները: 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովը (ԵՏՀ) նոր լիազորություններ է ստացել, որոնք թույլ են տալիս զարգացնել արդար մրցակցության նորմերն ու կանոնները, միաժամանակ աջակցություն ապահովելով արդյունաբերության առավել կարևոր ձեռնարկությունների ու ոլորտների համար:

Նիստին մասնակցել են Հայաստանի Հանրապետության վարչապետ Կարեն Կարապետյանը, Բելառուսի Հանրապետության վարչապետ Անդրեյ Կոբյակովը, Ղազախստանի Հանրապետության վարչապետ Բակիտժան Սագինտաևը, Ղրղզստանի Հանրապետության վարչապետ Սոորոնբայ Ժեենբեկովը, Ռուսաստանի Դաշնության կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևը և ԵՏՀ Կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը: 

Եվրասիական միջկառավարական խորհրդի նախագահ, Ղրղզստանի Հանրապետության վարչապետ Սոորոնբայ Ժեենբեկովը նշել է, որ «ներքին խոչընդոտների վերացումը ԵԱՏՄ երկրների տնտեսությունների աճի և համատեղ ինտեգրման խորացման կատալիզատոր է»:

ԵՏՀ Կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանի կարծիքով, կարելի է արձանագրել ԵԱՏՄ զարգացման նոր փուլի սկիզբը: Սա պայմանավորված է այդ թվում երկու կարևորագույն ուղղություններով՝ տնտեսական տարածության շրջանակներում խոչընդոտների, արգելքների ու սահմանափակումների վերացման ու տնտեսության թվայնացման կանոնավոր աշխատանքի մեկնարկով: «Բիզնեսը մեզանից պահանջում է այդ հարցերի շուտափույթ լուծում», – հայտնել է ԵՏՀ Կոլեգիայի նախագահը: Բացի այդ, Տիգրան Սարգսյանն ընդգծել է, որ, «ձևավորելով ընդհանուր շուկաները, մենք պետք է ձգտենք կոոպերացիայի խորացմանը, այդ թվում՝ որպեսզի Միությունը կարողանա դիրքավորվել գլոբալ տնտեսության մեջ որպես արտահանման հզոր ներուժ ունեցող ինտեգրացիոն միավորում»:

Խոչընդոտների վերացման 2017-2018 թվականների «ճանապարհային քարտեզը» կմշակվի մինչև Եվրասիական միջկառավարական խորհրդի հաջորդ նիստը: Վերջինիս կատարումը կխթանի գործարար ակտիվությունն ու կապահովի չորս «ազատությունների» սկզբունքի իրագործումը:

Հատուկ ուշադրություն կդարձվի ԵԱՏՄ երկրներում դեպի պետական գնումները մուտքը թույլատրելու և հարկման խտրական ձևերի դեմ պայքարի ժամանակ խտրականություն թույլ չտալու աշխատանքին: ԵՏՀ ներքին շուկաների, տեղեկատվայնացման, տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաների հարցերով Կոլեգիայի անդամ (նախարար) Կարինե Մինասյանը նշել է, որ անհրաժեշտ է հեռանալ այն պրակտիկայից, որի ժամանակ տեղի ձեռնարկությունները կարող են ազատվել որոշ տուրքերի վճարումից, մինչդեռ Միության մյուս երկրների գործարարներից անհիմն գանձում են այս կամ այն վճարները պարենային արտադրանքի կամ արդյունաբերական ապրանքների ներմուծման ժամանակ:

ԵԱՏՄ-ում կմշակվի թվային վերափոխման ծրագիրը: Սա թույլ կտա արագացնել Միության հետինդուստրիալ տնտեսության ձևավորումը:

Մինչև տարվա վերջ կնախապատրաստվեն Մինչև 2025 թվականը թվային օրակարգի իրագործման հիմնական ուղղությունները: Սահմանվել է զարգացման չորս առանցքային ուղենիշ, որոնք թույլ կտան արագացնել տնտեսության թվայնացման գործընթացները: Ավելի մանրամասն տես՝  https://goo.gl/WwJxu8 Այս ծրագրի իրագործման համար առաջարկվում է օգտագործել մասնակի պետական գործընկերության մեխանիզմը:


Այս ոլորտում առաջին փորձնական նախագծերից մեկը կարող է լինել մի շարք ապրանքների ու մթերքների մակնշման համակարգը, որը կապահովի թափանցիկությունն ու հետագծելիությունը Միության ամբողջ տարածքում:

Վարչապետները հավանության են արժանացրել ԵՏՀ զեկույցը  Հանձնաժողովի այն նախագծերի կարգավորող ազդեցության գնահատման (ԿԱԳ) իրականացման մշտադիտարկման մասին, որոնք կարող են ազդեցություն ունենալ ձեռնարկատիրական գործունեություն վարելու պայմանների վրա: 

Միջկառավարական խորհրդի անդամներին տեղեկատվություն է ներկայացվել 2016 թվականին գործարար ու փորձագիտական համայնքի հետ ԵՏՀ փոխգործակցության արդյունավետության մասին: Նշվել է, որ անցած տարի Հանձնաժողովի՝ հանրային քննարկում անցած որոշումների 34 նախագծի վերաբերյալ բիզնեսի ներկայացուցիչներն ու փորձագետները 268 դիտողություն և առաջարկ են ներկայացրել: Դրանցից 210-ը (ընդհանուր թվի 78,4%-ը) հաշվի է առնվել հետագա աշխատանքի ժամանակ: 

Բացի այդ, մշտադիտարկման շրջանակներում անցկացվել է Հանձնաժողովի որոշումների նախագծերի գնահատում՝ հայտնաբերելու այն կետերը կամ դրույթները, որոնք գործարարների համար ավելորդ սահմանափակումներ կամ արգելքներ են նախատեսում, որոնք բերում են անհիմն ծախսերի ու բիզնեսի վարչական ծախքերի աճի, ինչպես նաև խոչընդոտներ ստեղծում Միության տարածքում ապրանքների, ծառայությունների, կապիտալի և աշխատուժի ազատ տեղաշարժի համար:

Հանձնաժողովը վարչապետներին տեղեկացրել է Միության երկրներում «միասնական պատուհանի» արդյունավետ մեխանիզմի ստեղծման աշխատանքի մասին, որը թույլ կտա նվազեցնել բիզնեսի վարչական ծախքերն ու պարզեցնել արտաքին առևտրային գործունեությունը:


ԵԱՏՄ բոլոր պետություններում իրագործվել են «միասնական պատուհանի» համակարգի առանձին տարրեր, ինչպես էլեկտրոնային հայտարարագրումը կամ է-արտոնագրումը, գործում են միջգերատեսչական տեղեկատվական համակարգեր: Դրանք հեշտացնում են գործարարների փոխգործակցությունը իշխանության մարմինների հետ: Սակայն սա միայն աշխատանքի մի մասին է: 

Այս հարցի քննարկման արդյունքներով Միջկառավարական խորհրդի անդամները առաջարկել են «միասնական պատուհանի» մեխանիզմի ձևավորման աշխատանքին ավելի ակտիվ ներգրավել բիզնեսը, արագացնել անցումը էլեկտրոնային փաստաթղթերի օգտագործմանը, ապահովել արտաքին տնտեսական գործունեության համար անհրաժեշտ փաստաթղթերի միասնականացումն ու փոխադարձ ճանաչումը:

Ստորագրվել է արդյունաբերական ապրանքների նկատմամբ սպեցիֆիկ սուբսիդիաների կամավոր  համաձայնեցման համաձայնագիրը: Փաստաթղթի իրագործման համար ԵՏՀ-ն նոր լիազորություններ է ստանում:


Համաձայնագրին համապատասխան, ԵԱՏՄ անդամ պետությունը, որը ցանկանում է սուբսիդիաներ տրամադրել սեփական տնտեսության այս կամ այն ձեռնարկություններին կամ ոլորտներին, կարող է դիմել ԵՏՀ՝ այդ որոշման համաձայնեցման խնդրանքով:

Եթե Հանձնաժողովը գտնի, որ նման սուբսիդիայի տրամադրումը համապատասխանում է թույլատրելիության տրված չափանիշներին, Միության մյուս երկրները չեն կարողանա պահանջել փոխհատուցման միջոցներ ներդնել:

Բացի այդ, ԵԱՏՄ երկրները հետաքննություն անցկացնելու համար Հանձնաժողովին դիմելու հնարավորություն են ստանում, եթե Միության պետություններից մեկում իրենց տնտեսական վնաս հասցնող սուբսիդիաներ են տրամադրվում: ԵՏՀ որոշումների կատարումը պարտադիր կլինի:

Հանձնաժողովի աշխատանքի պրակտիկայում նման ընթացակարգերի ներդնումը բարձրացնում է այս կամ այն ձեռնարկությունների ու ոլորտների աջակցման մասին որոշումների ընդունման թափանցիկությունն ու հիմնավորված լինելը, նպաստում է արդար մրցակցության նորմերի ու կանոնների ձևավորմանը:

ԱԱՀ ոլորտում համատեղ գիտահետազոտական ու փորձնակոնստրուկտորական աշխատանքների կազմակերպման կարգն արժանացել է  Միջկառավարական խորհրդի հավանությանը: Համատեղ մշակումներ ասելով ենթադրվում է Միության անդամ երկուսից ոչ պակաս պետությունների մասնակցությունը հետազոտություններին ու կոնստրուկտորական աշխատանքներին:


Փաստաթուղթը թույլ կտա ընդլայնել կոոպերացիոն կապերը Միության երկրների գիտական ինստիտուտների ու ձեռնարկությունների միջև, բարձրացնել ագրոարդյունաբերական համալիրի արդյունավետությունն ու մրցունակությունը, ապահովել տեխնոլոգիաների ու նորարարությունների փոխանակումը, կնպաստի ամբողջ Եվրասիական տնտեսական միության շրջանակներում գիտատեխնիկական զարգացման ռազմավարության ձևավորմանը:

Համատեղ նախագծերի ցանկը կձևավորվի ԵԱՏՄ երկրների առաջարկների հիման վրա: Ներկայումս Հանձնաժողովում քննարկվում են ԱԱՀ զարգացման գերակա ուղղություններին համապատասխանող առաջին առաջարկները: Սահմանվել է ԳՀՓԿԱ ցանկը մինչև 2020 թվականը ժամանակահատվածի համար՝ ըստ 14 գերակա թեմաների, որոնք ներառում են բուսաբուծության ու անասնաբուծության տարբեր ուղղություններ, ակվամշակույթը, անասնաբուժությունը և այլն:

Ընդունվել է ԵԱՏՄ երկրներում ազգային մարդահամարների նախապատրաստումն ու անցկացումն ապահովող կարգադրությունը: Սա թույլ կտա մերձեցնել մարդահամարների անցկացման օգտագործվող մեթոդաբանությունները, ապահովել տվյալների կոռեկտ համադրումը և բացահայտել հասարակության զարգացման միտումներն ու Միության երկրների տնտեսությունների վիճակը:

Եվրասիական միջկառավարական խորհրդի հաջորդ նիստը կկայանա օգոստոսի 14-ին Աստանայում (Ղազախստանի Հանրապետություն):