Սեպտեմբերի 25-ին «Եվրասիական շաբաթ» IV-րդ միջազգային ցուցահանդեսային համաժողովի շրջանակներում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) էներգետիկայի և ենթակառուցվածքի հարցերով Կոլեգիայի անդամ (նախարար) Էմիլ Կայկիևի նախագահությամբ անցկացվելու է «Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) էներգետիկական պաշարների ընդհանուր շուկաներ. Էներգաանվտանգության բարձրացման գործոն և նոր հնարավորություններ բիզնեսի համար» խորագրով կլոր սեղան։
«ԵԱՏՄ ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայի ձևավորումը Եվրասիական տնտեսական տարածքում ինտեգրումային գործընթացների զարգացման կարևոր գործոններից մեկն է։ Ցանկանում եմ նշել, որ շուկայի ստեղծումն առաջին հերթին ուղղված է գնագոյացման շուկայական, այդ թվում՝ բորսայական մեխանիզմներին անցմանը, ինչպես նաև բարեխիղճ մրցակցության ապահովմանը», – ընդգծում է Էմիլ Կայկիևը։
Կլոր սեղանին մասնակիցները քննարկելու են էներգետիկական պաշարների (էլեկտրաէներգիայի, գազի, նավթի և նավթամթերքների) ընդհանուր շուկաների ստեղծումը, էներգաանվտանգության և էներգաարդյունավետության ոլորտում ԵԱՏՄ վառելիքաէներգետիկական համալիրների վիճակը և հեռանկարները, ինչպես նաև Միության ընդհանուր էներգապաշարների ստեղծման մեջ բիզնեսի նշանակությունը։
«Հետաքրքիր է լինելու նաև այս ոլորտում ընթացող ինտեգրումային գործընթացների վերաբերյալ էներգետիկական այլ կազմակերպությունների տեսակետը և հետագա համագործակցության նրանց տեսլականը», – նշում է ԵՏՀ նախարարը։
Կլոր սեղանին մասնակցելու հրավեր են ստացել Ղրղզստանի Արդյունաբերության, էներգետիկայի և ընդերքօգտագործման պետական կոմիտեի նախագահի տեղակալ Այմամատ Կադիրբաևը, Բելառուսի Հանրապետության Էներգետիկայի նախարարի տեղակալ Վադիմ Զակրևսկին, Հայաստանի Հանրապետության Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության էներգետիկայի վարչության պետ Հայք Բադալյանը և այլոք։
Հիշեցնենք, որ սույն թվականի մայիսին Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի շրջանակներում պետությունների ղեկավարները ստորագրել են ԵԱՏՄ ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայի ձևավորման մասին միջազգային պայմանագիր։ Փաստաթուղթը սահմանել է շուկայի ձևավորման, գործելու և զարգացման իրավական հիմքերը, Միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայի կառավարումն ուգործունեության ապահովումն իրականացնող մարմինները և կազմակերպությունները, ինչպես նաև էլեկտրաէներգիայի առևտրի եղանակները։
Էներգետիկական ինտեգրման կարևոր իրադարձություն է հանդիսացել նաև Հայաստանի և Ղրղզստանի միանալն Անդամ պետությունների միջև էլեկտրական էներգիայի միջպետական հաղորդման իրականացման մեթոդաբանությունը։ Դա թույլ է տվել օգտագործել դեպի էլեկտրաէներգետիկայի ոլորտում բնական մենաշնորհների սուբյեկտների ծառայությունները մուտքի՝ Միության համար ընդհանուր սկզբունքները և կանոնները, ներառյալ գնագոյացման և սակագնային քաղաքականության հիմքերը։
Միության էներգետիկական պաշարների շուկաների ստեղծումը բիզնեսին թույլ է տալու ազատ ընտրել էներգապաշարների մատակարարողներին, ինչը դրական ազդեցություն է ունենալու արտադրվող արտադրանքի ինքնարժեքի վրա։ Բացի այդ, էներգապաշարների ընդհանուր շուկաների ձևավորումը թույլ է տալուբարձրացնել ԵԱՏՄ պետությունների էներգաանվտանգությունը, ինչպես նաև նպաստելու է էլեկտրաէներգիայի և ածխաջրածինների թափանցիկ գների ձևավորմանը՝ եվրասիական «հնգյակի» երկրների տնտեսությունների կայուն զարգացման նպատակով։
Ավելի մանրամասն տեղեկատվությունը կարելի է ստանալ «Եվրասիական շաբաթի» www.eurasianweek.com կայքում: