Вход
ԵՏՀ-ը բացատրում է բելառուսական բիզնեսին մրցակցության կանոնները ԵԱՏՄ անդրսահմանային շուկաներում

ԵՏՀ-ը բացատրում է բելառուսական բիզնեսին մրցակցության կանոնները ԵԱՏՄ անդրսահմանային շուկաներում

28.05.2018

Մայիսի 28-ին Մինսկում կայացել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) Մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման հարցերով բլոկի հանրային ընդունարանի առաջին արտագնա նիստը: ԵՏՀ Մրցակցություն և հակամենաշնորհային կարգավորման հարցերով Կոլեգիայի անդամ (նախախար) Մարատ Կուսաինովի խոսքերով` գործարար համայնքի հետ փոխգործակցության նոր ձևաչափը ստեղծվել է Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդրսահմանային ֆինանսական շուկաներում մրցակցության ոլորտում բիզնեսի իրավունքների ու պատասխանատվության մասին արդյունավետ բացատրություններ տալու նպատակով:
 
Հանրային ընդունարանի շրջանակներում առաջին հանդիպումը Բելառուսի Հանրապետության ձեռնարկատերերի հետ կայացել է Բելառուսի Հանրապետության հակամենաշնորհային կարգավորման և առևտրի նախարարության աջակցությամբ:
 
Նիստի ընթացքում ԵՏՀ փորձագետները նշել են մրցակցության պաշտպանության մասին ԵԱՏՄ օրենսդրության ոչ բավարար ընկալումը բիզնեսի կողմից` գործարար հատվածի շատ ներկայացուցիչներ չգիտեն, թե հատկապես ինչն է հանդիսանում մրցակցության կանոնների խախտում և ինչ պատասխանատվություն է սահմանվում նման խախտումների համար ԵԱՏՄ մասին պայմանագրով
 
«Մեր խնդիրն է բացատրել գործարար համայնքի ներկայացուցիչներին Եվրասիական տնտեսական միությունում գործող մրցակցության կանոնները և սովորեցնել ձեռնարկատերերին պաշտպանել իրենց իրավունքները, երբ դրանք խախտում են մենաշնորհատերերը կամ հակամրցակցային համաձայնագրերի մասնակիցները: Կարևորն այն է, որ Հանրային ընդունարանի ձևաչափը ենթադրում է բաց երկխոսություն` գործարարների համար դա հնարավորություն է ուղղակիորեն բարձրաձայնելու իրենց խնդիրները, – նշել է ԵՏՀ նախարարը: – Եթե որոշակի ձեռնարկատիրոջ իրավունքները խախտվել են ընդհանուր շուկայում նրա գործընկերների հակամրցակցային գործողությունների արդյունքում, Հանձնաժողովը պատրաստ է օգնել նրան, իհարկե, իր իրավասության սահմաններում»:
 
Հանձնաժողովի ներկայացուցիչները մանրամասն պարզաբանեցին ԵԱՏՄ նորմատիվ իրավական դաշտի որոշ տեսակետները մրցակցության ոլորտում, նաև ներկայացրեցին կանխարգելման և նախազգուշացման ինստիտուտների նկատմամբ Միության իրավունքի վերջին փոփոխությունները, որոնք անհրաժեշտ են մրցակցության ընդհանուր կանոնների պահպանման առավել արդյունավետ վերահսկողության համար
 
Բիզնեսի համար անհատական խորհրդատվությունների ընթացքում հարցեր են առաջացել խախտված իրավունքների պաշտպանության համար Հանձնաժողովին դիմելու ընթացակարգերի և նման դիմումների քննարկման կարգի վերաբերյալ:
 
ԵՏՀ մրցակցային քաղաքականության և պետական գնումների ոլորտում քաղաքականության վարչությանտնօրեն Ալիյա Ջումբաևայի խոսքերով` բելառուսական գործարարների համար առաջացող հիմնական խնդիրը Միության շուկայում բիզնես վարելու անհավասար պայմաններն են, երբ մրցակիցներին տրվում են արտոնություններ:
 
«Դա կարող է լինել ավելի ցածր գինը, զեղչերը, վճարման պայմանները կամ որոշակի պետությունում վաճառքի կամ ծառայությունների մատուցման արգելքի հաստատումը», – նշել է վարչության տնօրենը:
 
ԵՏՀ հակամենաշնորհային կարգավորման վարչության տնօրեն Ալեքսեյ Սուշկեվիչը նշել է ԵԱՏՄ պետությունների ձեռնարկատիրական համայնքի հետ մշտական փոխգործակցության անհրաժեշտությունը` անդրսահմանային շուկաների մասնակիցների հակամրցակցային վարքի ժամանակին հայտնաբերման և կանխարգելման համար: «Կարևոր է համոզել բիզնեսին, որ ԵՏՀ դիմելը Միության շուկայում մրցակցության սահմանափակումներից բխող վեճերի կարգավորման մատչելի և արդյունավետ միջոց է», – ասել է նա:
 
Հանրային ընդունարանի նիստին մասնակցել են ձեռնարկատերերի միավորումների, ԲՀ առաջատար արդյունաբերական ձեռնարկությունների, առևտրային և խորհրդատվական ընկերությունների ներկայացուցիչները, ինչպիսիք են` Ձեռնարկատիրության հանրապետական կոնֆեդերացիան, Բելառուսի առևտրաարդյունաբերական պալատը, Պրոֆեսոր Մ.Ս. Կունյավսկու անվան ձեռնարկությունների և գործատուների գործարար միությունը, «Բիզնես խորհրդատվություն» ձեռնարկատիրության աջակցության կենտրոնը, Ձեռնարկատերերի ֆինանսական աջակցության բելառուսական հիմնադրամը, «ՄԱԶ» ԲԲԸ, «Բելլեգպրոմ» կոնցեռնը, «Գոմելլիֆտ» ՓԲԸ, «Գոմսելմաշ» ԲԲԸ, «Կոմմունարկա» ՀԲԲԸ, «Բելշինա» ԲԲԸ, «Մինսկի մարգարինի գործարան» ԲԲԸ և այլն:
 

Հանրային ընդունարանի հաջորդ արտագնա նիստերը կանցկացվեն Ղազախստանում, Ղրղզստանում և Հայաստանում: