Вход
Իգոր Գաևվսկի. «ԵՏՀ-ը մտադիր է պայքարել կոնտրաֆակտի և ֆալսիֆիկատի դեմ, պաշտպանելով սպառողների իրավունքները»

Իգոր Գաևվսկի. «ԵՏՀ-ը մտադիր է պայքարել կոնտրաֆակտի և ֆալսիֆիկատի դեմ, պաշտպանելով սպառողների իրավունքները»

29.03.2018
 
Սննդամթերքի արտադրության և շրջանառության նկատմամբ վերահսկողության ոլորտում միասնական մոտեցումները պետք է ընդունվեն Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրներում, իսկ այդ ոլորտում խախտումների համար պատասխանատվության միջոցները՝ միասնականացվեն։ Այդպիսի առաջարկներ են արել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) կողմից կազմակերպված «Սննդամթերքի անվտանգությունը և ԵԱՏՄ սպառողների իրավունքների պաշտպանություն» թեմայով կլոր սեղանի մասնակիցները։

Միջոցառմանը մասնակցած պետական վերահսկող մարմինների, սպառողների հասարակական միավորումների, գիտության ներկայացուցիչները, Միության երկրների արտադրողները նշել են, որ Հանձնաժողովը՝ որպես ԵԱՏՄ երկրների առաջատար ինստիտուտ պետք է ունենա Միության պայմանագրերի և ակտերի, նրա հարթակում ընդունվող որոշումների կատարումն իրականում վերահսկելու գործառույթ։ Այդպիսի վերահսկողության մեխանիզմի մշակումը թույլ կտա ապահովել սպառողական շուկայի անվտանգությունը։

«Միության շուկայում բավական շատ են կեղծված և կոնտրաֆակտ արտադրանքները, - ընդգծել է ԵՏՀ սանիտարական, բուսասանիտարական և անասնաբուժական միջոցների Վարչության տնօրեն Իգոր Գաևվսկին։ - Դա լուրջ խնդիր է։ Հանձնաժողովը տնտեսության տարբեր ոլորտներում ընդունել է հարյուրավոր փաստաթղթեր, որոնք թույլ են տալիս պայքարել ոչ անվտանգ ապրանքների դեմ։ Սակայն այդ փաստաթղթերի կատարման վերահսկողությունը թողնվել է ազգային մակարդակում։ ԵԱՏՄ երկրներում  վերահսկողության նկատմամբ միասնական մոտեցումների բացակայությունը որոշակի սողանցքներ է ստեղծում ոչ բարեխիղճ ձեռներեցների համար, այդ թվում՝ սննդամթերքի շուկայում»։
Խախտումների հիմնական զանգվածը կապված է մթերքներում անվտանգության մանրէաբանական և սանիտարահիգիենիկ ցուցանիշների Միության նորմատիվային ակտերին անհամապատասխանության հետ։ Մի շարք դեպքերում չեն պահպանվում մակնշման վերաբերյալ ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգերի նորմերը, օրինակ՝ փաթեթավորումների վրա բացակայում են այս կամ այն մթերքի մեջ պարունակվող առանձին բաղադրիչների մասին տեղեկությունները, դրոշմվում են անթույլատրելի մակագրություններ, որոնք մոլորության մեջ են գծում սպառողներին և այլն։

Կլոր սեղանի մասնակիցները նշել են, որ հասունացել է համարժեք միջոցների կիրառման անհրաժեշտություն։ Առաջին հերթին կլոր սեղանի մասնակիցներն առաջարկել են ներդաշնակեցնել անդամ պետությունների օրենսդրությունը սպառողների իրավունքների պաշտպանության և սննդամթերքի արտադրության ու շրջանառության վերահսկողության ոլորտում։ Դա պետք է արվի, նախապես լուրջ գիտահետազոտական աշխատանք կատարելուց հետո, որպեսզի հասկանալ այդպիսի ներդաշնակեցման խորությունը և բնույթը։ Դա, ընդհանուր կարծիքի համաձայն, կարող էր իր վրա վերցնել Եվրասիական տնտեսական հանձնաժողովը միութենական երկրների առաջատար գիտնականների հետ համատեղ։
Երկրորդ առաջարկը՝ սպառողների իրավունքների պաշտպանության համար առավելագույն չափով արդյունավետ օգտագործել ԵԱՏՄ միասնական տեղեկատվական բազան, որը ներկայումս ձևավորվում է Հանձնաժողովի կողմից։ Մասնավորապես, պետք է ստեղծել վտանգավոր սննդամթերքի, դա արտադրող ձեռնարկությունների և այդ ոլորտում բացահայտված խախտումների գրանցամատյաններ, հասանելի դարձնելով այդ տեղեկությունները ցանկացած սպառողի համար։ Այդ դեպքում բավական կլիներ մուտք գործել ԵՏՀ կայք, որպեսզի նախօրոք որոշում կայացնել հնարավոր գնումի վերաբերյալ։ Որպես այլընտրանք առաջարկվել է մինչև միութենականի մակարդակ ընդլայնել Ռոսպոտրեբնադզորում ստեղծված նման տեղեկատվական համակարգի փորձը։

Վերջապես երրորդ կարևոր նախաձեռնությունը, որը հնչել է կլոր սեղանին, կապված է ԵԱՏՄ երկրներում վերահսկողության նկատմամբ դեպի ռիսկը կողմնորոշված մոտեցման և ինքնակարգավորման սկզբունքների ներդրման հաշվին բիզնեսի պատասխանատվության բարձրացման անհրաժեշտության հետ։ Չէ որ անբարեխիղճ ձեռներեցները շահի հետևից ընկնելով առավել հաճախ կեղծում են սննդամթերքի ճանաչված տեսակները։ Պիտակի վրա տեսնելով լավ ծանոթ անվանումը, սպառողները հաճախ գնում են ցածր որակի արտադրանքը չափից ավելի բարձր գնով։

Վերահսկողության մեջ ընդհանուր կանոնների կիրառումը, պատասխանատվության միասնական միջոցների սահմանումը, Միության երկրների վերահսկող մարմինների միմյանց միջև և ԵՏՀ-ի հետ փոխգործակցության հստակ ալգորիթմը, ինչպես նաև Հանձնաժողովին հսկողության ոլորտում իրական լիազորությունների տրամադրումը՝ այդ ամենը, կլոր սեղանի մասնակիցների կարծիքով, թույլ կտա արդյունավետ արգելքներ կառուցել եվրասիական շուկայում անօրինական և կեղծված սննդամթերքի ճանապարհին։

Տեղեկանք

Կլոր սեղանին մասնակցել են ԵԱՏՄ մի շարք պետական վերահսկող մարմինների, հասարակական սպառողական կազմակերպությունների՝ Ռուսաստանի Դաշնության Սպառողների միության, Ռոսկոնտրոլի, Սպառողների իրավունքների պաշտպանության բելառուսական միության, սննդամթերքի արտադրության և շրջանառության ոլորտում գործունեություն իրականացնող բիզնես ընկերակցությունների՝ «ԲելԱՊՍ» Հանրապետական ագրոարդյունաբերական միության, «Ղազախստանի յուղաճարպային միություն» ընկերակցության, Կաթ արտադրողների ազգային միության («Սոյուզմոլոկո»), Սննդային բաղադրիչներ արտադրողների միության, «Ռուսպրոդսոյուզ» մթերային ապրանքներ արտադրողների և մատակարարողների ընկերակցության; գիտության՝ «Բելառուսի ԳԱԱ սննդամթերքի հարցերով գիտագործնական կենտրոն» ՀՈՒՁ-ի, «Սննդի և կենսատեխնոլոգիաների ԴՀԿ» ԴՊԲԳՀ-ի, Հրուշակեղենի արդյունաբերություն ՀԳՀԻ-ի (Վ.Մ. Գորբատովի անվան սննդային համակարգերի ԴԳԿ), ինչպես նաև «Ապրանքների (արտադրանքի), աշխատանքների և ծառայությունների որակի վերահսկողության կենտրոն» ՍՊբ ՊԲՀ-ի ներկայացուցիչներ։