Вход
Շնորհավորական խոսք՝ Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի ստորագրման եռամյակի առթիվ

Շնորհավորական խոսք՝ Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի ստորագրման եռամյակի առթիվ

29.05.2017

Հարգելի՛ ընկերներ:

Մայիսի 29-ին, 3 տարի առաջ, Աստանայում Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ստորագրել են Պայմանագիրը Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) մասին, որը նշանավորում է եվրասիական տարածությունում ինտեգրման զարգացման որակապես նոր փուլի սկիզբը: Շատ քիչ ժամանակ անց փաստաթղթի տակ իրենց ստորագրություններն են դրել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն ու Ղրղզստանի նախագահ Ալմազբեկ Ատամբաևը:

Այսօր ԵԱՏՄ-ն հավասարների միավորում է, ընդհանուր տնտեսական տարածություն, հսկայական ներուժ ու մեծ հնարավորություններ ունեցող երկրների ու ժողովուրդների միություն:

Եվրասիական տնտեսական հանձնաժողովը (ԵՏՀ) Միության երկրների հետ համատեղ անում է ամեն հնարավորը մեր ինտեգրացիոն միավորման գլխավոր նպատակներին՝ անդամ պետությունների տնտեսությունների կայուն զարգացման համար պայմանների ապահովմանը, Միության շրջանակներում կոոպերացիոն շղթաների ստեղծմանը, արդյունաբերության արդիականացմանը ու գործունեության բոլոր բնագավառներում նորարարությունների ներդրմանը հասնելու համար: Սա թույլ կտա բարձրացնել մեր քաղաքացիների կենսամակարդակը, հարմարավետ միջավայր ստեղծել նրանց ունակությունների ու մտավոր ներուժի իրագործման համար:

Կարճ ժամանակում մենք կարողացանք վերազգային նորմատիվ իրավական բազա ձևավորել և կարևոր քայլեր կատարեցինք ինտեգրման խորացման ուղղությամբ, Միության տարածությունում իրագործելով չորս «ազատությունները»՝ ապրանքների, ծառայությունների, կապիտալի ու աշխատուժի տեղաշարժի: 

Այսօր արդեն մեր երկրների բիզնես համայնքն ու բնակչությունը կարող են զգալ ԵԱՏՄ-ի ստեղծման դրական կողմերը: Դիպլոմների փոխադարձ ճանաչումը, ֆիզիկական անձանցից հարկերի կրկնակի գանձման բացառումը, աշխատանքային միգրանտների համար անվճար բժշկական սպասարկման երաշխիքները և այլն: Պարզեցվել են փոխադարձ առևտրի պայմանները: 2017 թվականի մայիսին մեկնարկել է դեղերի ու բժշկական ապրանքների ընդհանուր շուկան: Ընդունվել է ԵԱՏՄ Մաքսային օրենսգիրքը:

Եվրասիական տնտեսական միությունը գրավիչ գործընկեր է դարձել բազմաթիվ օտարերկրյա պետությունների համար. մոտ 50 երկիր ու միավորում ԵԱՏՄ հետ առևտրատնտեսական համագործակցություն զարգացնելու ցանկություն է հայտնել: Մենք մասնակցում ենք ԵԱՏՄ ու Մետաքսի ճանապարհի տնտեսական գոտու (ՄՃՏԳ) համակցման երկարաժամկետ նախագծի իրականացմանը: 

Այսօր արդեն կարող ենք ասել՝ եվրասիական տնտեսական միավորման գաղափարը իրականություն է դարձել, ստանալով նոր դինամիկա և փոփոխելով ամբողջ մայրցամաքի երկրների փոխգործակցության բնույթը:

Շնորհավորո՜ւմ եմ մեր պատմության նշանավոր փուլանիշի կապակցությամբ:

Խաղաղություն ու բարեկեցությո՜ւն բոլորիս: 

ԵՏՀ Կոլեգիայի նախագահ
Տիգրան Սարգսյան