Вход
ԵԱՏՄ պետությունների ղեկավարները հայտարարել են, որ ձգտում են միանալ գլոբալ աճի և քաղաքակրթական առաջընթացի առաջնորդների թվին

ԵԱՏՄ պետությունների ղեկավարները հայտարարել են, որ ձգտում են միանալ գլոբալ աճի և քաղաքակրթական առաջընթացի առաջնորդների թվին

29.05.2019
Մայիսի 29-ին Նուր-Սուլթանում (Ղազախստան) կայացած Եվրասիական տնտեսական Բարձրագույն խորհրդի (ԵՏԲԽ) հոբելյանական նիստին ընդունվել են կարևոր որոշումներ ինտեգրման, մակրոտնտեսության, առևտրի, էլեկտրաէներգետիկայի, մաքսային համագործակցության, ֆինանսական քաղաքականության, ծառայությունների միասնական շուկայի, Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրների տնտեսությունների թվայնացման, արդյունաբերական համագործակցության, մրցակցության և մի շարք այլ ոլորտներում։

Ճանաչելով և բարձր գնահատելով Ղազախստանի Հանրապետության առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի բացառիկ դերը որպես եվրասիական ինտեգրման գաղափարի հեղինակի, ինչպես նաև հաշվի առնելով նրա ներդրումը Եվրասիական տնտեսական միության ստեղծման, զարգացման և ամրապնդման մեջ, Բարձրագույն խորհուրդը նրան շնորհել է «Եվրասիական տնտեսական Բարձրագույն խորհրդի պատվավոր քարտուղար» կոչումը։

Նուրսուլթան Նազարբաևը կարող է մասնակցել ԵՏԲԽ նիստերին, հայտնել իր դիրքորոշումն օրակարգում ներառված հարցերի քննարկման ժամանակ, առաջարկներ մտցնել Եվրասիական տնտեսական միության գործելու և հետագա զարգացման վերաբերյալ։

ԵԱՏՄ պետությունների ղեկավարները հայտարարել են, որ ձգտում են միանալ գլոբալ աճի և քաղաքակրթական առաջընթացի առաջնորդների թվին։ Այդ մասին ասվում է Միության մասին պայմանագրի ստորագրման հնգամյակի կապակցությամբ նրանց կողմից արված համատեղ հայտարարության մեջ։

ԵՏԲԽ անդամները գոհունակությամբ նշել են Միության գործելու շնորհիվ ստացված առաջին դրական արդյունքները. փոխադարձ և արտաքին առևտրի, ՀՆԱ-ի, արդյունաբերական արտադրության աճը, գյուղատնտեսական արտադրանքի համատեղ մատակարարումների, մանրածախ առևտրի ավելացումը, արժեքազրկման կրճատումը, միջազգային վարկանիշներում՝ երկրների դիրքերի լավացումը։ Լավ գործ է արվել հետագայում առաջ շարժվելու համար։

ԵԱՏՄ երկրների ղեկավարները հայտարարել են փոխադարձ հաշվարկներում ազգային փոխարժեքների օգտագործումն ընդլայնելու, ապրանքների, ծառայությունների, կապիտալի և աշխատուժի ազատ տեղաշարժի ապահովմանն ուղղված աշխատանքը շարունակելու անհրաժեշտության մասին։ Քաղաքացիների համար Միության առավելությունների թվում նշվել են աշխատանքի տեղավորման և սոցիալական երաշխիքների ստացման հնարավորությունների, առաջատար տեխնիկական ստանդարտների և պահանջների ներդրման շնորհիվ, սպառողների համար ավելի որակյալ արտադրանքի հասանելիության ընդլայնումը։ Հայտարարության մեջ առանձնահատուկ ուշադրություն է հատկացվել միջազգային ասպարեզում Միության պետությունների դիրքերի ամրապնդմանը։

«Մենք տեսնում ենք ԵԱՏՄ-ն որպես ներդրումների և մտավոր պաշարների, բարձր տեխնոլոգիաների, բարեհաջող գործարար կլիմայի տարածաշրջանային ձգողական կենտրոն, ինչպես նաև որպես ուժեղ, կայուն, մրցունակ և բարգավաճող միավորում, որը գործում է մեր քաղաքացիների կյանքի որակական բարելավման և ապագա սերունդների համար կայուն և հեռանկարային հիմքի ստեղծման շահերից ելնելով։ Համատեղ՝ մեր երկրներն անշուշտ կմիանան գլոբալ աճի և քաղաքակրթական առաջընթացի առաջնորդների թվին», - նշվել է հայտարարության մեջ։

ԵՏԲԽ անդամները ստորագրել են Միության էլեկտրաէներգիայի ընդհանուր շուկայի (ԷԸՇ) ձևավորման մասին միջազգային պայմանագիրը։ Սա ԵԱՏՄ շրջանակներում ստորագրվելիք՝ էներգետիկայի ոլորտի երեք նման փաստաթղթերից մեկն է։

Միջազգային պայմանագիրը սահմանում է ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայի իրավական հիմքերը և ձևավորման, գործելու և զարգացման սկզբունքները, ոլորտները, որոնք կարգավորվելու են դրա գործելու կանոններով, ինչպես նաև լիազորություններ է տալիս Եվրասիական միջկառավարական խորհրդին և ԵԱՏՄ ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկան կարգավորող ակտերի հաստատման հարցերով՝ Հանձնաժողովի Խորհրդին։ Փաստաթուղթը սահմանում է մարմինները և կազմակերպությունները, որոնք իրականացնում են կառավարումը և ապահովում են Միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայի գործելը, դրա մասնակիցները և ենթակառուցվածքային կազմակերպությունները, էլեկտրական էներգիայի առևտրի եղանակները։

Էլեկտրաէներգիայի ընդհանուր շուկայի ստեղծումը թույլ կտա սպառողների համար նշանակել էլեկտրաէներգիայի թափանցիկ շուկայական գներ և կնպաստի եվրասիական «հնգյակի» երկրների տնտեսական աճին։ Անդամ պետությունների ձեռնարկությունները կկարողանան գնել ավելի էժան էլեկտրականությունը եվրասիական տարածքում, որը կիջեցնի նրանց արտադրանքի ինքնարժեքը և դրական ազդեցություն կունենա վերջնական սպառողների համար գների վրա։ Ընդհանուր շուկայի ձևավորումը նաև թույլ կտա ամրապնդել Միության երկրների էներգետիկական անվտանգությունը։

Էետրաէներգիայի ընդհանուր շուկայի ստեղծման ուղղությամբ ևս մի կարևոր քայլ է հանդիսացել Անդամ պետությունների միջև էլեկտրական էներգիայի (հզորության) միջպետական փոխանցման (ՄՊՓ) իրականացման մեթոդաբանությանը Հայաստանի և Ղրղզստանի միանալը։ Այդ մեթոդաբանությանը համապատասխան հաստատվում են էլեկտրական էներգիայի (հզորության) միջպետական փոխանցման հայտերի ներկայացման և տարեկան կանխատեսումային ծավալների ձևավորման հիմնական դրույթները։ Այսպիսով Հայաստանը և Ղրղզստանն ընդունել են էլեկտրաէներգիայի ոլորտում բնական մենաշնորհների սուբյեկտների ծառայությունների հասանելիության՝ ԵԱՏՄ-ի համար ընդհանուր սկզբունքներն ու կանոնները, ներառյալ գնագոյացման և սակագնային քաղաքականության հիմքերը։

Միության երկրների ղեկավարները ստորագրել են ԵԱՏՄ մաքսային տարածք ներմուծված ապրանքների հետագծելիության մեխանիզմի մասին Համաձայնագիրը՝ ապրանքների շրջանառության օրինականությունը մի անդամ պետության տարածքից մյուսի տարածք տեղափոխման ժամանակ հաստատելու և մաքսավճարներից և հարկային վճարներից խուսափելը կանխարգելելու նպատակով։ Հետագծելիության մեխանիզմի հիմքում ընկած է Միության յուրաքանչյուր երկրում տեղեկատվական համակարգի ստեղծման միջոցով, ապրանքների փաստաթղթային հաշվառումը։ Ընդ որում, հետագծելիության համար անհրաժեշտ տեղեկությունները համակարգի կողմից կուտակվելու են ապրանքաուղղեկցող փաստաթղթերից։ Հետագայում Հանձնաժողովի խորհուրդը որոշելու է հետագծելիությանը ենթակա ապրանքների ցանկը։

Բարձրագույն խորհրդի անդամները ԵՏՀ Հանձնաժողովի նախագահին լիազորել են ստորագրել Եվրասիական տնտեսական միության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության մաքսային սահմաններով տեղափոխվող ապրանքների և միջազգային փոխադրման տրանսպորտային միջոցների մասին տեղեկատվության փոխանակման մասին համաձայնագրիը։

Բարձրագույն խորհրդի անդամները քննարկել են 2019 թվականի թվային օրակարգի իրականացումը։

Այս աշխատանքում Եվրասիական տնտեսական հանձնաժողովը պահպանում է մի քանի կիզակետ. թվային օրակարգի իրականացման ընդհանուր մեխանիզմները, թվային նախաձեռնությունների և նախագծերի միասնական քարտեզը և համաձայնեցված քաղաքականության իրականացումը։ Բացի այդ, Միության երկրների կառավարությունների հետ համատեղ, ԵՏՀ-ը ձևավորում է թվային օրակարգի իրականացման համար անհրաժեշտ՝ Միության նորմատիվային իրավական բազան, զուգահեռաբար գործարկելով նախաձեռնություններ և նախագծեր։ Մինչև 2025 թվականը ԵԱՏՄ թվային օրակարգի իրականացման հիմնական ուղղություններից հետո, նախապատրաստվել և հաստատվել են նախաձեռնությունների մշակման կարգը և գնահատման չափորոշիչները, նախագծերի իրականացման մեխանիզմները, ձևավորվել է նախաձեռնությունների կառավարման գրասենյակ։ Հանձնաժողովն անդամ պետությունների բիզնեսից և իշխանության մարմիններից արդեն ստացել է մոտ հիսուն նախաձեռնություն։ Նախաձեռնությունների ուսումնասիրման մեխանիզմն անցնում է «փորձարկում», որպեսզի լինի էլ ավելի արդյունավետ։

Զեկույցում նշվել է ԵԱՏՄ թվային օրակարգի իրականացման համար Միության անդամ պետությունների լիազորված մարմինների և իրավասությունների կենտրոնների հետ Հանձնաժողովում նախագծային գործունեության ինստիտուալացման մասին երկխոսությունը շարունակելու անհրաժեշտությունը։ Պահանջվում է ակտիվացնել անդամ պետությունների իրավասությունների կենտրոնների համատեղ աշխատանքը, այդ թվում՝ փորձագիտական հարթակների և նախագծերի շրջանակներում, բարելավել բիզնեսի և սպառողների հետ փոխգործակցությունը։

ԵՏԲԽ նիստին քննարկվել են ԵԱՏՄ-ի կողմից արտաքին գործընկերների հետ առևտրային բանակցությունների իրականացման հետ կապված մի շարք հարցեր։ Հանձնաժողովը Բարձրագույն խորհրդի անդամներին է ներկայացրել ԵԱՏՄ-ի կողմից երրորդ երկրների հետ առևտրային պայմանագրերի ստորագրման մասին զեկույցը։ Փաստաթղթում նշվել է, որ Հանձնաժողովի աշխատանքի ընթացքում ձևավորվել և կատարելագործվել է ԵՏՀ-ի և Միության երկրների ներկայացուցիչներին ներառող միասնական բանակցային խմբի գործելու ձևաչափը։

Նշվել է Վիետնամի հետ առևտրային հարաբերությունների զարգացման դրական շարժընթացը, որը պահպանվում է 2016 թվականի հոկտեմբերին ազատ առևտրի մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելու պահից։ Այսպես, 2017 թվականի համեմատ՝ 2018 թվականին Միության երկրներ Վիետնամականից ներմուծումն աճել է 10%՝ մինչև 4 մլրդ ԱՄՆ-ի դոլար, արտահանումը Վիետնամ՝ 20%՝ մինչև 2,7 մլրդ ԱՄՆ-ի դոլար։

Հանձնաժողովը ԵՏԲԽ անդամներին տեղեկացրել է Եգիպտոսի, Իսրայելի և Սինգապուրի հետ առևտրային համաձայնագրերի ստորագրման ընթացքի մասին։

Սերբիայի Հանրապետության հետ ազատ առևտրի գոտու մասին համաձայնագրի ստորագրման շուրջ բանակցություններն արդեն սուբստանտիվորեն ավարտվել են։ Գործի են դրվել ներպետական ընթացակարգերը, որոնք անհրաժեշտ են դրա ստորագրման համար։ Սերբիայի հետ բանակցությունների արդյունքում հաջողվել է հասնել մի շարք լրացուցիչ առանձնաշնորհումների, որոնք կապված են Միության այն երկրների համար Սերբիայի շուկա մուտք գործելու հետ, որոնց մոտ արդեն գործում է Սերբիայի հետ ազատ առևտրի ռեժիմը (Բելառուս, Ղազախստան, Ռուսաստան), ինչպես նաև համաձայնեցնել Հայաստանի և Ղրղզստանի համար անմաքս առևտրի պայմանները։

Տեղեկատվություն է ներկայացվել անցած տարվա մայիսին ստորագրված՝ ՉԺՀ-ի հետ առևտրատնտեսական համագործակցության մասին համաձայնագրի և Իրանի հետ ազատ առևտրի գոտու ստեղծմանը միտված ժամանակավոր համաձայնագրի ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ընթացակարգերի ընթացիկ վիճակի մասին. Համապատասխան ընթացակարգերն ավարտվել են համաձայնագրերի մասնակից գործնականապես բոլոր երկրներում։

ԵՏԲԽ անդամները նաև տեղեկացվել են այն մասին, որ Խորհրդի հանձնարարությանը համապատասխան, Հանձնաժողովը նախաձեռնել է առևտրային համաձայնագրերի ստորագրման համար ԵԱՏՄ նոր գործընկերների վերաբերյալ առաջարկների նախապատրաստումը, որը պետք է ավարտվի մինչև այս տարվա աշուն։

Բարձրագույն խորհուրդը հաստատել է ԵԱՏՄ պետությունների 2019-2020 թվականների մակրոտնտեսական քաղաքականության հիմնական ուղենիշերը։

2018 թվականի արդյունքներով Միությունում երկու տոկոս տնտեսական աճին հասնելու խնդիրը կատարվել է։ Չնայած գլոբալ ապրանքային և ֆինանսական շուկաներում տուրբուլենտության ուժեղացմանը, մակրոտնտեսական կառավարման որակի բարձրացման և ազգային ու ինտեգրումային մակարդակներով մակրոտնտեսական քաղաքականության միջոցների կիրառման արդյունքում, ԵԱՏՄ-ում տնտեսական աճի տեմպերը կազմել են 2,5%։

Մինչդեռ Միությունում տնտեսական ակտիվության վերականգնման ընթացիկ փուլն ավարտվում է։ Այս համատեքստում անդամ պետությունների մակրոտնտեսական քաղաքականության առաջնային նպատակը միջնաժամկետ հեռանկարում դառնում է ներքին և արտաքին շուկաներում մրցունակության բարձրացման հաշվին դինամիկ և կայուն տնտեսական աճի ապահովումը։

Հանձնաժողովը ԵՏԲԽ անդամներին է ներկայացրել Ծառայությունների առևտրի, հիմնադրման և գործունեության կարգավորման կանոնների կատարման դիտանցումը։

Կանոնները հաստատվել են պետությունների ղեկավարների կողմից 2016 թվականի դեկտեմբերին։ Դրանք օգնում են ձեռնարկատիրական գործունեության կարգավորման ժամանակ վերացնել գոյություն ունեցող վարչական արգելքները և կանխարգելել նորերի գոյացումը։ Փաստաթուղթն ապահովում է պահանջների թափանցիկությունը և կայունությունը, պարզեցնում է բիզնեսի վարումը, ըստ էության, երաշխավորում է բարեխիղճ ձեռնարկատերերի մուտքը միասնական շուկա և այնտեղ նրանց աշխատանքը։

Միության պետությունների ղեկավարները կառավարություններին հանձնարարել են շարունակել կանոնների իրականացմանն ուղղված աշխատանքը։

Բարձրագույն խորհուրդը հավանություն է տվել 2018 թվականին անդրսահմանային շուկաներում մրցակցության վիճակի և մրցակցության ընդհանուր կանոնների խախտումների կանխարգելման ուղղությամբ ձեռնարկվող միջոցների մասին ԵՏՆ տարեկան հաշվետվությանը։

Փաստաթղթի հիմքում են դրվել Հանձնաժողովի՝ անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնների խախտման հարցերով հակամենաշնորհային բլոկի աշխատանքի արդյունքները, այդ թվում այդպիսի խախտումների հատկանիշների մասին ստացված և քննության ենթարկված դիմումների մասին տեղեկատվությունը, մրցակցության վիճակի գնահատման արդյունքները։

Անցած տարի Հանձնաժողովը մշակել է Միության մասին պայմանագրում փոփոխությունները և լրացուները, որոնք կապված են ԵԱՏՄ իրավունքի մեջ նախազգուշացման և կանխազգուշացման գործիքների ներդրման հետ, որոնք լ են տալիս օգտագործել այդ գործիքները որպես հակամենաշնորհային արձագանքման կանխարգելիչ միջոցներ։ Սպասվում է, որ այդ նորությունները կբարձրացնեն հակամենաշնորհային արձագանքման միջոցների կիրառման օպերատիվությունը, զգալիորեն կնվազեցնեն բիզնեսի նկատմամբ վարչական բեռը և կուժեղացնեն բիզնեսի միջավայրում «պրոֆիլակտիկ էֆեկտը»։

Նախատեսվել է նաև ընդլայնել Հանձնաժողովի լիազորություններն անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնների կատարումն արդյունավետորեն վերահսկելու նպատակով։ Դրա համար Միջկառավարական խորհրդի կարգադրությամբ համապատասխան արձանագրության նախագիծն ուղարկվել է Միության երկրներ՝ ստորագրման համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի անցկացման նպատակով։

ԵՏՀ-ը ԵԱՏՄ երկրների մրցակցային մարմինների հետ համատեղ հանդես է եկել ԵԱՏՄ-ում բժշկական տեխնիկայի և բժշկական նշանակության արտադրանքի անդրսահմանային ապրանքային շուկաներում մրցակցության հավասար պայմանների ապահովմանն ուղղված հանրային նախաձեռնությամբ։ Հանձնաժողովի աշխատանքի արդյունավետության բարձրացման և Միության անդրսահմանային շուկաներում հավասար մրցակցային պայմանների ապահովման համար, հաշվետու տարում ԵՏՀ-ն շարունակել է մշակված՝ դեպի ռիսկը կողմնորոշված մոտեցման կիրառումը, որի շրջանակներում ուսումնասիրվել են մրցակցության պայմանները որոշ ապրանքային շուկաներում։ ԵՏԲԽ-ը որոշում է կայացրել ստեղծել օժանդակ մարմին՝ ԵԱՏՄ արդյունաբերական քաղաքականության հարցերով խորհուրդ։ Դրա նպատակն է ապահովել համաձայնեցված արդյունաբերական քաղաքականության իրականացման հարցում լիազորված ազգային նախարարությունների փոխգործակցությունը։ Խորհուրդը զբաղվելու է Միության երկրների համար ԵԱՏՄ արդյունաբերական համալիրի զարգացման ռազմավարությունների, ուղղությունների և հեռանկարների հետ կապված առաջարկների նախապատրաստմամբ։