Вход
ԵԱՏՄ երկրները թույլ կտան, որպեսզի բրոքերները և դիլերները մասնակցեն միմյանց աճուրդներին

ԵԱՏՄ երկրները թույլ կտան, որպեսզի բրոքերները և դիլերները մասնակցեն միմյանց աճուրդներին

29.09.2020
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիան սեպտեմբերի 29-ին հավանություն է տվել Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) մի անդամ պետության բրոքերներին և դիլերներին՝ Միության մյուս երկրների առևտրի կազմակերպիչների բորսաներում կազմակերպված աճուրդին մասնակցությունը թույլատրելու մասին համաձայնագրի նախագծին։ Փաստաթուղթն ուղարկվելու է ԵԱՏՄ երկրներ՝ կրկնակի ներպետական համաձայնեցումն անցնելու համար։

Համաձայնագիրը մշակվել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Ֆինանսական քաղաքականության վարչության կողմից՝ Միության պետությունների լիազորված մարմինների,  շահագրգռված նախարարությունների և գերատեսչությունների հետ համատեղ՝ Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ընդհանուր ֆինանսական շուկայի գործունեության համար պատշաճ պայմանների ստեղծման և ֆինանսական ծառայությունների սպառողների և ներդրողների իրավունքների և օրինական շահերի պաշտպանության ապահովման նպատակով։  
 
«Բորսայի կազմակերպված աճուրդին մասնակցելու թույլատվությունը բրոքերներին և դիլերներին տրվում է բրոքերի կամ դիլերի գրանցման անդամ պետության օրենսդրությանը համապատասխան տրված լիցենզիայի հիման վրա, – ընդգծել է տնտեսության և ֆինանսական քաղաքականության հարցերով Կոլեգիայի անդամ (նախարար) Տիմուր Ժակսիլիկովը։ –  Այդպիսով, ազգային բորսաներին իրավունք է տրամադրում ճանաչելու ԵԱՏՄ պետության լիազորված մարմնի կողմից տրված՝ բրոքերների և դիլերների լիցենզիաները և նրանց համար ապահովել արժեթղթերի և ածանցյալ ֆինանսական գործիքների առք ու վաճառքի  պայմանագրի կնքման համար աճուրդին անմիջականորեն մասնակցելու հնարավորություն»։ 

Մյուս անդամ պետությունների բրոքերներին և դիլերներին թույլատրվում է մասնակցել բորսայի կազմակերպված աճուրդներին՝ պայմանով, որ նրանք կպահպանեն այդ բորսայի գրանցման ԵԱՏՄ պետության օրենսդրության պահանջները՝ արժեթղթերի շուկայի կարգավորման, արժեթղթերի և ածանցյալ ֆինանսական գործիքների շուկայում չարաշահումներին հակազդելու ոլորտում, ինչպես նաև  բորսայական, քլիրինգային և դեպոզիտար գործունեության ոլորտում։ 

Մի երկրի բրոքերների և դիլերների մասնակցությունը Միության մյուս պետության բորսայի կազմակերպված աճուրդին թույլատրվում է հավասար պայմաններով։

Բորսայական աճուրդին մասնակցելու թույլատվություն ստանալուց հետո, բրոքերներին և դիլերներին տրվում է կազմակերպված աճուրդին հայտեր ներկայացնելու և գործարքներ կնքելու, քլիրինգային կազմակերպությունների  ծառայություններից օգտվելով՝ քլիրինգի մասնակից դառնալու, կազմակերպված աճուրդների և քլիրինգի տեխնիկական հասանելիությունից օգտվելու և Միության պետությունների դեպոզիտարիաներում հաշիվներ բացելու հնարավորություն։

Բացի այդ, Միության մյուս պետությունների բրոքերներին և դիլերներին բորսայի կազմակերպված աճուրդին մասնակցելու թույլատվություն կարող է տրամադրվել՝ կազմակերպված աճուրդին, դեպոզիտար և քլիրինգային ծառայություններին հեռավար մուտքի միջոցով։ Այդ համաձայնագրի իրագործումը թույլ կտա ամրապնդել և էապես ընդլայնել ԵԱՏՄ երկրների փոխադարձ առևտրային և ներդրումային համագործակցությունը և կծառայի որպես Միության պետությունների ֆինանսական շուկաների զարգացման կատալիզատոր։