Вход
ԵԱՏՄ-ն և Հնդկաստանը պաշտոնական բանակցություններ են սկսել ազատ առևտրի մասին համաձայնագրի կնքման վերաբերյալ

ԵԱՏՄ-ն և Հնդկաստանը պաշտոնական բանակցություններ են սկսել ազատ առևտրի մասին համաձայնագրի կնքման վերաբերյալ

03.06.2017

Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) և Հնդկաստանի Հանրապետության միջև Ազատ առևտրի գոտու (ԱԱԳ) մասին համաձայնագիր վերաբերյալ բանակցությունների մեկնարկի մասին համատեղ հայտարարության ստորագրումը կայացել է հունիսի 3-ին՝ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովին: Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) կողմից փաստաթուղթը ստորագրել է ԵՏՀ առևտրի հարցերով Կոլեգիայի անդամ (նախարար) Վերոնիկա Նիկիշինան: Հնդկաստանի կողմից՝ այդ երկրի արդյունաբերության և առևտրի պետական նախարար Նիրմալա Սիտխարամանը:  

2016 թվականին իր աշխատանքն է ավարտել ԱԱՀ մասին համաձայնագրի կնքման նպատակահարմարության մասին հետազոտություն իրականացնող համատեղ խումբը: Վերլուծությունը ցույց տվեց, որ առևտրային ռեժիմի փոխադարձ ազատականացումը կհանգեցնի արդեն կարճաժամկետ հեռանկարում ԵԱՏՄ բոլոր երկրների ու Հնդկաստանի ՀՆԱ աճին: Բացի այդ, համաձայն փորձագիտական գնահատականների, ազատ առևտրի ռեժիմին անցնելիս ապրանքաշրջանառությունը կարող է աճել մինչև ընթացիկ մակարդակի 30-40%-ով, կախված սակագնային ազատականացման խորությունից, որը ձեռք կբերվի բանակցությունների արդյունքում:

«Այսօր սկսվում է ԵԱՏՄ և Հնդկաստանի միջև փոխհարաբերությունների նոր փուլ: Այն լրացուցիչ հնարավորություններ կընձեռի առևտրի ընդլայնման ու ներդրումների փոխադարձ ներգրավման, որոնց կարիքն ունեն մեր երկրների տնտեսությունները, – նշեց Վերոնիկա Նիկիշինան: – Մենք համագործակցությունը որակապես զարգացնելու հնարավորություն կստանանք: Մենք կարող ենք անհրաժեշտ պայմաններ ստեղծել շուկաներում մեր արտադրանքի մրցունակության բարձրացման համար, ուժեղացնել կոոպերացիան, խթաններ ստեղծել տնտեսության բոլոր ոլորտներում բիզնես-երկխոսություն հաստատելու համար»:

Նիրմալա Սիտխարամանն իր հերթին նշել է Հնդկաստանի բարձր հետաքրքրվածությունը ԱԱԳ մասին համաձայնագրի կնքման հարցում: Վերջինիս կարծիքով, դա թույլ կտա առավելագույն արդյունքի հասնել ԵԱՏՄ և Հնդկաստանի միջև առևտրատնտեսական համագործակցությունը զարգացնելու համար:

Առաջիկա բանակցությունները կներառեն առևտրային կարգավորման թեմաների լայն շրջանակ, ներառյալ մաքսային վարչարարությունը, մտավոր սեփականության իրավունքների պահպանությունն ու պաշտպանությունը, փոխադարձ առևտրում սակագնային և ոչ սակագնային խոչընդոտների նվազեցումը և այլն:

Համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո սակագների վերացումը կնպաստի ԵԱՏՄ երկրներից Հնդկաստան գյուղատնտեսական արտադրանքի արտահանման աճին: Սա վերաբերվում է հացահատիկային մշակաբույսերին, բուսական յուղերին, բանջարեղենին, ըմպելիքներին, ներառյալ հանքային ջուրը: Խոսքը նաև արդյունաբերական խմբի այնպիսի ապրանքների արտահանման մատակարարումների մասին է, ինչպես պարարտանյութերը, մեքենաներն ու սարքավորումները, փոխադրամիջոցները, տուրբոռեակտիվ շարժիչների որոշ տեսակները, աղը, պողպատից, փայտից պատրաստված իրերը, քիմիական նյութերը, ռետինը, պլաստմասսաները: