Вход
ԵԱՏՄ երկրների նավերի համար ավելի դյուրին կդառնա միութենական գետային ուղիների օգտագործումը

ԵԱՏՄ երկրների նավերի համար ավելի դյուրին կդառնա միութենական գետային ուղիների օգտագործումը

160218_004.jpg
03.10.2017

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) Կոլեգիան հակագնագցման մաքսատուրք է սահմանել ուկրաինական ընկերություններում արտադրվող շիկագլոցված անկյունակների համար: Բացի այդ, ընդունվել են մաքսային կարգավորման բնագավառի մի շարք որոշումներ:
 
ԵԱՏՄ երկրներում նավագնացության մասին համաձայնագիրը կդյուրինացնի ԵԱՏՄ պետությունների դրոշներով նավերի մուտքը դեպի Միության երկրների ջրային ուղիներ և կնվազեցնի բիզնեսի վարչական ծախքերը գետային տրանսպորտով փոխադրումների իրականացման ժամանակ: Փաստաթղթի կարևոր մաս է նավի փաստաթղթերի և նավապետի ու նավի անձնակազմի անդամների որակավորման փաստաթղթերի փոխադարձ ճանաչումը: Համաձայնագիրը կսահմանի նավագնացության կարգն ու պայմանները հարակից ներքին ջրային ուղիներում փոխադրման կամ բուքսիրման ժամանակ, տարանցման ու երկկողմանի փոխադրումների ժամանակ: ԵՏՀ Խորհուրդն ընդունել է առաջարկված համաձայնագրի նախագիծը և ուղարկել այն անդամ պետությունների կառավարություններին` փաստաթղթի ստորագրման համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգեր անցնելու համար:
 
ԵՏՀ Խորհրդին համաձայնեցվել է ԵԱՏՄ թվային օրակարգի իրագործման շրջանակներում նախաձեռնությունների հետ աշխատանքի կարգը: Փաստաթղթի հիմքը գործընթացային մոդելն է(գործունեության կապակցված մոդել), որը ներառում է աշխատանքի բոլոր փուլերը` նախաձեռնությունը մշակմանը ներկայացնելուց մինչև նախագծի գործարկման մասին որոշման ընդունելը: Առաջարկվում է ձևավորել փորձագետների մի խումբ(այսպես կոչված նախաձեռնությունների կառավարման գրասենյակ), որոնց աշխատանքը կբարձրացնի հայտերի վերլուծության ու գնահատման որակը: Բացի այդ, Հանձնաժողովի պորտալի հիման վրա կստեղծվի նախաձեռնությունների միասնական գրանցամատյան, ինչպես նաև ինտերֆեյս նախագծերի հեղինակների հետ փոխգործակցության և նախագծերի քննարկման գործընթացի մշտադիտարկման ու դրանց հիման վրա հետազոտություններ իրականացնելու համար:
 
Գործընթացի նախնական մոդելավորումը թույլ կտա արդյունավետ կառավարել նախաձեռնությունների կենսացիկլը, կրճատել դրանց գնահատման և վերջնական որոշման ընդունման գործընթացի տևողությունը: Կբարձրանա նախագծերի հետ աշխատանքում ընթացիկ փոփոխություններին արձագանքման արագությունը, կնվազեն ֆինանսական ծախքերը, կբարձրանա պետության ու բիզնեսի միջև կոոպերացիայի որակը:
 
Փաստաթղթի նախագիծը կուղարկվի Եվրասիական միջպետական խորհրդի նիստին անդամ պետությունների կառավարությունների ղեկավարների քննարկմանը:
 
ԵՏՀ Խորհուրդը հավանության է արժանացրել Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի մի շարք որոշումների նախագծերը, որը տեղի կունենա 2017 թվականի հոկտեմբերի 11-ին: Խորհրդին կքննարկվեն Միության առևտրային ու տրանսպորտային քաղաքականության ոլորտի մի շարք հարցեր: Օրակարգի առանցքային թեմաներից մեկը կդառնա մինչև 2025 թվականը ԵԱՏՄ թվային օրակարգի իրագործման հիմնական ուղղությունների քննարկումը: Բացի այդ, կներկայացվեն Միության 2018 թվականիմիջազգային գործունեության հիմնական ուղղությունները: Նախագահներին կտեղեկացնեն ԵԱՏՄ Մաքսային օրենսգրքի վավերացման ընթացքի մասին, որը պետք է ուժի մեջ մտնի 2018 թվականի հունվարի 1-ից:
 
Օրակարգի ևս մեկ հարց` ԵԱՏՄ երկրների համագործակցությունը Երկրագնդի հեռահար զոնդավորման տվյալների ազգային աղբյուրների հիման վրա տիեզերական ու երկրատեղեկատվական ծառայությունների տրամադրման:​