Вход
Տատյանա Վալովայա. «ԵԱՏՄ-ին անհրաժեշտ է համաձայնեցված մոտեցում մշակել կրիպտոարժույթների և բլոկչեյնի նկատմամբ»

Տատյանա Վալովայա. «ԵԱՏՄ-ին անհրաժեշտ է համաձայնեցված մոտեցում մշակել կրիպտոարժույթների և բլոկչեյնի նկատմամբ»

dd.jpg
30.03.2018
 
Այդ մասին հայտարարել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) ինտեգրման և մակրոտնտեսության հարցերով Կոլեգիայի անդամ (նախարար) Տատյանա Վալովայան «Կրիպտոարժույթներ. տեղը դրամաշրջանառության համակարգում և ազդեցությունը ԵԱՏՄ երկրների տնտեսության վրա» պանելային նստաշրջանին, որտեղ նա հանդես է եկել որպես մոդերատոր։

Միջոցառումը տեղի է ունեցել մարտի 28-ին «ՌԴԲԼՈԿՉԵՅՆ-2018» կոնգրեսի շրջանակներում և դարձել է Եվրասիական տնտեսական միությունում (ԵԱՏՄ) կրիպտոարժույթների և բլոկչեյն տեխնոլոգիայի թեմատիկայի քննարկման շարքի շարունակությունը։ Բանավեճին մասնակցել են բիզնեսի և կրիպտոարժույթների ու բլոկչեյնի ազգային ընկերակցությունների ներկայացուցիչներ։ Բացելով բանավեճը՝ Տատյանա Վալովայան նշել է ԵԱՏՄ ինտեգրման ներուժի իրագործման համար կրիպտոարժույթների և բլոկչեյն տեխնոլոգիայի ֆենոմենի կարևորությունը. «Միության շրջանակներում գոյություն ունի մինչև 2025 թվականը տնտեսական ինտեգրման ծրագիր, սակայն աշխարհը փոխվում է այնքան արագ, որ, պարտադիր ծրագրի կատարումից բացի, անհրաժեշտ է արագ և ժամանակին պատասխանել նոր գլոբալ մարտահրավերներին, որոնց բախվում է աշխարհը։ Այնպիսի ֆենոմենի առաջացումը, ինչպեսիք են կրիպտոարժույթները, անկասկած հանդիսանում է մարտահրավեր, այդ թվում՝ մակրոտնտեսական քաղաքականության իրագործման տեսանկյունից, ինչը պահանջում է մշակել Միության շրջանակներում համաձայնեցված մոտեցումներ»։

Բանախոսները հնչեցրել են մի շարք հայեցակարգային առաջարկներ, ներառյալ՝ վերազգային կրիպտոարժույթի ճարտարապետության ձևավորման և բլոկչեյնի ոլորտում կոմպետենցիաների եվրասիական կենտրոնի ստեղծման նախաձեռնություններ։ ԵՏՀ նախարարը նշել է, որ ինտեգրման ընթացիկ մակարդակում միասնական կրիպտոարժույթ ունենալու տնտեսական անհրաժեշտությունը բացակայում է, սակայն դա չի նշանակում, որ չկա այդ գործիքների նկատմամբ միասնական մոտեցումների մշակման անհրաժեշտություն։ «Անհրաժեշտ է հասկանալ, թե աշխարհում ինչ է կատարվում և ակտիվորեն դրան արձագանքել։ ԵԱՏՄ երկրների պատասխանը կրիպտոարժույթների և բլոկչեյն տեխնոլոգիայի ֆենոմենին պետք է լինի համակարգային և համաձայնեցված»։

Կարևոր ասպեկտներից մեկը, որին անդրադարձել են բանախոսները, դարձավ դրամաշրջանառության համակարգում կրիպտոարժույթների տեղի հարցը։ Մակրոտնտեսության տեսանկյունից կրիպտոարժույթները փոխում են դրամավարկային շրջանառության նկատմամբ մոտեցումները և, հետևաբար, կարող են ազդել մակրոտնտեսական անխախտության և կայունության վրա։ Այդ կապակցությամբ անհրաժեշտ է հասկանալ այդ ոլորտում վերջին համաշխարհային թրենդները, հարցի վերաբերյալ սեփական ակտիվ դիրքորոշումը ձևավորելու համար։

Բանավեճի մասնակիցները քննարկել են Բելառուսի փորձը, որն այսօր ԵԱՏՄ-ուն բլոկչեյն տեխնոլոգիայի և կրիպտոարժույթների զարգացման նորմատիվ-իրավական և ինստիտուցիոնալ ապահովումով առաջատարն է։ Հայասատնի և Ղազախստանի ներկայացուցիչներն իրենց հերթին խոսել են իրենց երկրներում բլոկչեյն տեխնոլոգիայի զարգացման առաջընթացող բնույթի մասին, ընդ որում նշելով կրիպտոարժույթների հարցով ազգային կարգավորողների զուսպ դիրքորոշումը։ Ուստի նրանց համար կրիպտոարժույթների կարգավորման ոլորտում ԵԱՏՄ մյուս պետությունների ունեցած փորձը մեծ հետաքրքրություն է ներկայացնում։

Տեղեկանք

«ՌԴԲԼՈԿՉԵՅՆ-2018» կոնգրեսը բլոկչեյն տեխնոլոգիայի և նրա հիման վրա ստեղծված արտադրատեսակների մշակողների և օգտատերերի ճուղային կոնգրես է։

Ռուսաստանի կրիպտոարժույթների և բլոկչեյնի ընկերակցության (ՌԱԿԻԲ) կողմից կազմակերպված միջոցառմանը մասնակցել են թվային տնտեսության վճռող դեմքեր և առաջատար փորձագետներ՝ կարգավորող մարմինների ներկայացուցիչներ, պատգամավորներ, գործնական մեծ փորձ ունեցող մասնագետներ, տնտեսագետներ, ֆինանսիստներ, մշակողներ, իրավաբաններ և ներդրողներ։

Կոնգրեսի շրջանակներում կայացել են լիակազմ բանավեճ, ցուցահանդես, արդիական թեմաներով պանելային նստաշրջաններ։ Միջոցառման ընթացքում բանախոսները քննարկել են Ռուսաստանի թվային տնտեսության, տեխնոլոգիական պլաթֆորմների զարգացման հարցեր, ոլորտի օրենսդրական կարգավորման մոտեցումները, աճի հնարավորությունները և կրիպտոներդրումների դինամիկան, կրիպտոարժույթների մայնինգը, բլոկչեյնը պետական կառավարման համակարգում և առևտրային հատվածում, բիզնեսի և տարածքների զարգացման համար մասնավոր դրամի օգտագործումը։

Մարտի 28-ին Բելառուսում ուժի մեջ է մտել N 8 Դեկրետը, որն ամրագրում է Բելառուսի Հանրապետության Բարձր տեխնոլոգիաների պարկի ռեզիդենտների իրավունքները տեխնոլոգիաների ոլորտում գործունեության 36 տեսակներով, որոնցից չորսը նվիրված են բլոկչեյնի հիման վրա գործող տեխնոլոգիաներին, ներառյալ՝ կրիպտոբորսաները, կրիպտոփոխանակիչները, ICO օպերտորները։