Вход
ԵԱՏՄ ապրանքների հետագծելիության համակարգի ճարտարապետության, մորթե արտադրատեսակների մակնշման և Տեխնոլոգիաների փոխակերպչի եվրասիական ցանցի ստեղծման հարցերը քննարկվել են ԵՏՀ Խորհրդին

ԵԱՏՄ ապրանքների հետագծելիության համակարգի ճարտարապետության, մորթե արտադրատեսակների մակնշման և Տեխնոլոգիաների փոխակերպչի եվրասիական ցանցի ստեղծման հարցերը քննարկվել են ԵՏՀ Խորհրդին

30.03.2018

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) Խորհրդի անդամները մարտի 30-ին քննարկել են Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) ապրանքների հետագծելիության համակարգի ճարտարապետությունը, ուսումնասիրել են վերահսկիչ (նույնականացման) նշաններով մուշտակների և մորթե արտադրատեսակների մակնշման ներդրման մեկնարկային նախագծի իրագործման մասին հաշվետվությունը, որոշում են ընդունել Տեխնոլոգիաների փոխակերպչի եվրասիական ցանցի ստեղծման մասին (ՏՏԵՑ)։ Փոփոխություններ են կատարվել Միասնական բուսասանիտարական պահանջներում և ԵԱՏՄ կարանտինային օբյեկտների միասնական ցանկում։

ԵԱՏՄ թվային հետագծելիության համակարգի մշակողն անցկացրել է դրա ճարտարապետության շնորհանդեսը։

«Այսօր Հանձնաժողովի Խորհրդի նիստն անցկացվում է Դաշնային մաքսային ծառայության պատերի ներքո, որպեսզի մեր գործընկեր երկրները կարողանան ակնառու կերպով ծանոթանալ բեռների հետագծելիության ոլորտում ԴՄԾ կատարած աշխատանքի արդյունքնեին, - նշել է ԵՏՀ Խորհրդի նիստը նախագահող Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահի առաջին տեղակալ Իգոր Շուվալովը։ - Ներկայացված տեղեկատվական համակարգն առաջին հերթին ստեղծվել է մաքսային ընթացակարգերի անցման թափանցիկությունը պահպանելու համար, որը մեր աշխատանքի գերակայություններից մեկն է։ Մենք հույս ունենք այդ ոլորտում ակտիվ համագործակցել Եվրասիական տնտեսական միության բոլոր երկրների հետ»։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել Միության երկրներում պիլոտային նախագծերի անցկացման վերաբերյալ։  Խոսքը վերաբերում է ԵԱՏՄ ապրանքների թվային հենահարթակի հիման վրա մեկ ապրանքային խմբի շրջանակներում ապրանքների մակնշման և հետագծելիության նախագծերին և ավտոմոբիլային ու երկաթուղային տրանսպորտի օգտագործմամբ ԵԱՏՄ անդամ պետությունների տարածքով տարանցիկ փոխադրումների՝ նավարկության պլոմբերի (ինտելեկտուալ տրեկերների) օգնությամբ մշտադիտարկման նախագծերին։

«Ապրանքների հետագծելիության մեր պիլոտային նախագծերի նպատակներից մեկը բիզնեսի համար ավելի հարմարավետ պայմանների ստեղծումն է, տարանցման սպասարկման արագացումը», - ընդգծել է ԵՏՀ Կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը։ Նա նաև նշել է, որ մեկնարկային նախագծերի իրագործումից հետո պարզ կդառնա, թե որ համակարգերը կարելի կլինի իրագործել ԵԱՏՄ երկրներում հետագծելիության ապահովման համար։ Ընդհանուր ճարտարապետության միջոցով պետք է ապահովվի հետագծելիության ազգային նախագծերի կապակցումը։

Հանձնաժողովի Խորհրդի անդամներին ներկայացվել էր ԵԱՏՄ երկրների կողմից վերահսկիչ (նույնականացման) նշաններով մուշտակների և մորթե արտադրատեսակների մակնշման ներդրման մեկնարկային նախագծի իրագործման մասին հաշվետվությունը։

Մակնշման համակարգի ներդրման կարևոր դրական արդյունքներից մեկն է եղել մորթե արտադրատեսակների շուկայի «սպիտակացումը»։ 2017 թվականի արդյունքներով Բելառուսի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության շուկաներում շրջանառության մեջ է դրվել բնական մորթուց պատրաստված մոտ 5,1 մլն արտադրատեսակ, ինչը էականորեն գերազանցում է շուկայի տարողության մասին պաշտոնական վիճակագրական տվյալները։ Օրինակ՝ Ռոսստատի և Ռուսաստանի ԴՄԾ պաշտոնական տվյալների համաձայն, 2015 թվականին արտադրվել և Ռուսաստան է ներմուծվել 376 հազար արտադրատեսակ։ Ընդ որում, պետք է հաշվի առնել, որ արտադրանքի մի մասը առաջվա նման ներգրավված է ստվերային շրջանառության մեջ։ Մակնշման համակարգի ներդրման ևս մեկ դրական կողմ է հանդիսանում մաքսային վճարների մուտքերի աճը, ինչպես նաև շուկայի սուբյեկտների օրինականացումը։
Այսօրվա դրությամբ մեկնարկային նախագիծն իրագործվում է Բելառուսի Հանրապետությունում (2016 թվականի մարտի 20-ից), Ղազախստանի Հանրապետությունում (2017 թվականի նոյեմբերի 27-ից) և Ռուսաստանի Դաշնությունում (2016 թվականի ապրիլի 1-ից)։ Հայաստանի Հանրապետությունը և Ղրղզական Հանրապետությունը ծրագրում են միանալ նախագծին այս տարի։

Հաստատվել է Տեխնոլոգիաների տրանսֆերի եվրասիական ցանցի ստեղծման հայեցակարգը։ ՏՏԵՑ-ի ստեղծումը ԵԱՏՄ-ում կձևավորի արդյունավետ նորարարական ենթակառուցվածք, կապահովի Միության պետությունների համագործակցության առաջատար ձևերի կազմակերպչական աջակցությունը, կապահովի արդյունաբերական արտադրանքի մրցունակությունը։

Փաստաթղթին համապատասխան ՏՏԵՑ-ը դառնալու է հարթակ, որը թույլ կտա բիզնես շփումներ հաստատել և փոխանակվել տեխնոլոգիաներով։ Ցանցի մեջ կմտնեն շահագրգիռ արդյունաբերական ձեռնարկությունները, գիտական կազմակերպությունները, բարձրագույն ուսումնական հաստատությունները, նորարարական տեխնոլոգիական կենտրոնները, տեխնոլոգիաների փոխակերպիչների կենտրոնները, տեխնոպարկերը, բիզնես ինկուբատորները, ինչպես նաև՝ փոքր բիզնեսի ներկայացուցիչները, որոնք շահագրգռված են գոյություն ունեցող գիտելիքների, գիտական հետազոտությունների արդյունքների, նոր տեխնոլոգիաների և մշակումների փոխանցման, ներդրման և հարմարմարման հարցում։

ՏՏԵՑ-ն արդյունաբերողներին հնարավորություն կնձեռի ոչ միայն ստանալ մուտք դեպի առաջատար մշակումներ, այլ նաև խորհրդատվություն ստանալ տեխնոլոգիական ունկնդրման անցկացմանը և տեխնոլոգիաների փոխադրիչին վերաբերող օրենսդրության կիրառման մասին։ Հայեցակարգի մշակման ժամանակ ուսումնասիրվել է նման ցանցերի ստեղծման և զարգացման լավագույն համաշխարհային փորձը։ Փաստաթղթում ներառվել են ցանցի շրջանակներում փոխգործակցության և գործելու համաձայնեցված սկզբունքներ, ձևաչափեր և մեխանիզմներ։

Հայեցակարգը նաև ներառում է տեղեկատվության, տեխնոլոգիաների և բարձր տեխնոլոգիական սարքավորումների ցանկերի որոնման և փոխանակման մասնագիտացված հենահարթակի ստեղծման հնարավորությունը։ Նախատեսվում է, որ ՏՏԵՑ-ում օգտագործվելու է տեխնոլոգիական պահանջարկների և առաջարկների տեղադրման սկզբունքը։

ԵՏՀ Խորհրդի երկու որոշումները  թույլ կտան բարձրացնել Միության երկրներում կարանտինային բուսասանիտարական անվտանգության ապահովման մակարդակը։

ԵՏՀ Խորհուրդը հաստատել է փոփոխությունները, որոնք կատարվել են ԵԱՏՄ մաքսային սահմանին և մաքսային տարածքում ենթակարանտինային արտադրանքին և օբյեկտներին ներկայացվող Միասնական կարանտինային բուսասանիտարական պահանջներում, ինչպես նաև ԵԱՏՄ կարանտինային օբյեկտների միասնական ցանկում։ Ակտուալացված փաստաթղթերը թույլ կտան կանխել գյուղատնտեսական մշակաբույսերիտգ հինգ հարյուրից ավելի վնասատուների ներթափանցումը Միության տարածք։

ԵՏՀ Խորհրդի անդամները ստորագրել են Տեղեկատվության փոխանակման մասին համաձայնագրին Հայաստանի Հանրապետության միանալու մասին Արձանագրությունը։ Համաձայնագրով նախատեսվում է նաև ֆինանսական ոլորտում գաղտնի տեղեկատվության փոխանակում, որի նպատակը կապիտալի ազատ տեղաշարժի ապահովման համար ֆինանսական շուկաներում պայմանների ստեղծումն է։ Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2016 թվականի հոկտեմբերի 21-ին։ Այն նպաստում է կապիտալի ազատ տեղաշարժի ապահովման և ֆինանսական ծառայությունների սպառողների ու ներդրողների իրավունքների և շահերի պաշտպանության համար ֆինանսական շուկաներում պայմանների ստեղծմանը։