Вход
ԵՏՀ Կոլեգիայի արդյունքները. կոշկեղեն արտադրողների ծախքերը կնվազեն, իսկ դեղերի ընդհանուր շուկայում կձևավորվեն խաղի թափանցիկ կանոններ

ԵՏՀ Կոլեգիայի արդյունքները. կոշկեղեն արտադրողների ծախքերը կնվազեն, իսկ դեղերի ընդհանուր շուկայում կձևավորվեն խաղի թափանցիկ կանոններ

111.jpg
30.06.2017

Հունիսի 30-ին ԵՏՀ Կոլեգիային ընդունվել են տեխնիկական կարգավորման ու մաքսային վարչարարության ոլորտի որոշումներ:

Հավանության են արժանացել պահանջները բժշկական ապրանքների ու դեղամիջոցների գրանցման ժամանակ ստեղծվող դոսյեի փաստաթղթերի ու դիմումների էլեկտրոնային տեսքի նկատմամբ: Այսպիսով, ձևավորվում է դեղերի ու բժշկական ապրանքների ընդհանուր շուկայի ժամանակակից թվային տեխնոլոգիական ենթակառուցվածքը: Պահանջները սահմանում են Միության երկրների լիազորված մարմիններ ներկայացվող էլեկտրոնային ձևերի կառուցվածքն ու կանոնները: Այս որոշումները ընդունումը թույլ է տալիս հավասար պայմաններ ստեղծել շուկայի բոլոր մասնակիցների համար իշխանության, հսկման ու կարգավորող մարմինների հետ փոխգործակցության շրջանակներում:

ԵՏՀ Կոլեգիան հաստատել է փոքրածավալ նավերի դասակարգման վկայականների միասնական գրանցամատյանի ձևավորման ու վարման կարգը Սա թույլ կտա ապահովել փոքրածավալ նավերի մասին տեղեկությունների թափանցիկությունն ու մատչելիությունը բոլոր հետաքրքրված անձանց համար, միասնականացնել հսկման մարմիններին ներկայացվող տեղեկությունների ցանկը, նվազեցնել Միության երկրների բիզնեսի ու քաղաքացիների վարչարարական բեռը: Ընդունված կարգում սահմանված է միասնական գրանցամատյան մուտքագրվող տվյալների սպառիչ ցանկ, այդ թվում՝ գրանցման համարը, գործողության ժամկետը, տեղեկությունները փոքրածավալ նավի ու դրա սեփականատիրոջ մասին, փոքրածավալ նավի դասը և մի շարք այլ տվյալներ:

Ընդունվել է ԵԱՏՄ «Ավտոմոբիլային ու ավիացիոն բենզինի, դիզելային ու նավի վառելիքի, ռեակտիվ շարժիչների վառելիքի ու մազութի նկատմամբ պահանջների մասին» տեխնիկական կանոնակարգի ստանդարտների ցանկի նոր խմբագրությունը: Արդիականացված ցանկը նախատեսում է 40 միջպետական ստանդարտի ներառում, այդ թվում՝ ավտոմոբիլային բենզինում օկտանային և ցետանային թվի, ծծմբի, բենզոլի, ածխաջրածինների զանգվածային բաժնի որոշման մեթոդները: Սահմանվել են ազգային ստանդարտների կիրառման անցումային շրջաններ:

Բացի այդ, ԵՏՀ Կոլեգիայի անդամները փոփոխություններ են կատարել ԵԱՏՄ «Ցածրավոլտ սարքավորումների անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգի միջպետական ստանդարտների մշակման ծրագրում: Սա թույլ կտա ներդաշնակեցնել արտադրվող ապրանքների, այդ թվում՝ մալուխային արտադրանքի, ապահովիչների, կոնդենսատորների, ջահերի, առանցին կենցաղային էլեկտրական սարքերի որակի և անվտանգության նկատմամբ ներկայացվող միջազգային ու եվրասիական պահանջները: Մասնավորապես, 259 նոր միջպետական ստանդարտներից 244-ը հաշվի են առնելու IEC և ISO նորմերը և 115-ը՝  EN նորմերը:

ԵՏՀ Կոլեգիայի անդամները նաև որոշում են ընդունել IEEE 802.11ad հեռանկարային ստանդարտի ռադիոէլեկտրոնային միջոցների ներկրման կանոնները պարզեցնելու մասին, որոնք գործում են 57 – 66 ԳՀց ռադիոհաճախականությունների գոտում, 100 մՎտ հաղորդչի առավելագույն ելքային հզորությամբԹույլատրող փաստաթղթեր չեն պահանջվելու օդանավերի, զբոսանավերի և այլնի մոդելների ռադիոկառավարման սարքավորումների ներկրման համար, որոնք գործում են 2400-2483,5 ՄՀց ռադիոհաճախականությունների գոտում, 10 մՎտ հաղորդչի առավելագույն ելքային հզորությամբ: Ընդունված որոշման ևս մեկ կարևոր հետևանք է IEEE 802.11ac ստանդարտի շրջանակներում օգտագործման համար թույլատրված ռադիոհաճախականությունների գոտու ընդլայնումը 560-5725 ՄՀց-ից մինչև 5650-5850 ՄՀց:

Այսպիսով, վերացվել են լրացուցիչ վարչական սահմանափակումները կենցաղային ու համակարգչային տեխնիկայի ներկրման համար, այդ թվում՝ Wi-Fi ռոուտերների, հեռակառավարվող մեխանիզմների, ռադիոկառավարվող մոդելների, փոքր թռչող սարքերի և այլն: Սա թույլ կտա նվազեցնել մաքսային ձևակերպման ու ապրանքների մատակարարման ժամկետները, նվազեցնել ընթացիկ ծախքերն ու պարզեցնել գործառնական գործունեությունը:

ԵՏՀ Կոլեգիայի որոշմամբ փոփոխություններ են կատարվել ԵԱՏՄ Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկում (ԱՏԳ ԱԱ) և Միասնական մաքսային սակագնում (ՄՄՍ) կաշվի ու կոշկեղենի արդյունաբերության համար նախատեսված ներկերի ու լաքերի վերաբերյալ: Այս ապրանքատեսակներն առանձնացվել են ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 3210 00 900 0 ենթադիրքում: Դրանց համար ԵԱՏՄ ՄՄՍ ներմուծման մաքսատուրքի դրույքաչափ է սահմանվել մաքսային արժեքի 0%-ի չափով՝ երկու տարի ժամկետով:

Մաքսասակագնային կարգավորման այս միջոցն ուղղված է ԵԱՏՄ երկրների տնտեսության կաշվի ու կաշվե-գալանտերեայի ոլորտների աջակցմանը, քանի որ որպես հարդարման նյութեր օգտագործվող ներկերն ու լաքերը ԵԱՏՄ-ում չեն արտադրվում:

ԵՏՀ Կոլեգիայի որոշմամբ հաստատվել է ավտոտրանսպորտային ու մոտոտրանսպորտային միջոցների ու դրանց կցասայլերի ցանկը, որոնք ԵԱՏՄ Մաքսային օրենսգրքի ուժի մեջ մտնելուց հետո կկարողանան Միության տարածք ներկրվել որպես անձնական օգտագործման փոխադրամիջոցներ: Ցանկում ընդգրկված են ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8703 ապրանքային դիրքով դասակարգվող թեթև մարդատար ավտոմեքենաները (բացառությամբ բժշկական նպատակների համար նախատեսվածների),  ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8703 ապրանքային դիրքով դասակարգվող կվադրոցիկլները, ձյունագնացները, ձյունաճահճագնացները, մոտոամենագնացները և ընդհանուր օգտագործման ճանապարհներով երթևեկության համար չնախատեսված այլ շարժիչային փոխադրամիջոցները (բացառությամբ մրցարշավի ավտոմոբիլների, որոնք նախատեսված չեն ընդհանուր օգտագործման ճանապարհներով երթևեկության համար), ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8711 ապրանքային դիրքով դասակարգվող մոտոցիկլները, մոպեդները, մոտորոլերները, ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8702 ապրանքային դիրքով դասակարգվող՝ 12-ից ոչ ավել մարդ՝ ներառյալ վարորդին, տեղափոխելու համար նախատեսված շարժիչային փոխադրամիջոցները, ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8704 21 և 8704 31 ապրանքային ենթադիրքերով դասակարգվող շարժիչային փոխադրամիջոցները բեռների փոխադրման համար՝ մինչև 5 տոննա ներառյալ ամբողջական զանգվածով, ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8716 ապրանքային դիրքով դասակարգվող կցասայլերը (բացառությամբ ավտոմեքենաների փոխադրման համար նախատեսված կցասայլերի)՝  մինչև 3,5 տոննա ներառյալ ամբողջական զանգվածով, ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8716 10 ապրանքային ենթադիրքով դասակարգվող՝ «տուն-ավտոկցասայլ» տեսակի կցասայլերը՝ բնակվելու կամ ավտոզբոսաշրջիկների համար:

Այդ որոշման մեջ նաև նկարագրված է այն կարգը, որին համապատասխան հայտատուներն ու մաքսային ծառայությունները կորոշեն այս փոխադրամիջոցների թողարկման ժամկետն ու աշխատանքային ծավալը:

Որոշումը կփոխարինի 2010 թվականի հունիսի 18-ի՝ Մաքսային միության մաքսային սահմանով ֆիզիկական անձանց կողմից անձնական օգտագործման ապրանքների տեղափոխման ու դրանց թողարկման հետ կապված մաքսային գործառնությունների իրականացման կարգի մասին համաձայնագրի առանձին դրույթները և կսկսի գործել Եվրասիական տնտեսական միության Մաքսային օրենսգրքի հետ միաժամանակ:​