Вход
«ԵԱՏՄ երիտասարդ առաջնորդի դպրոցը» բացվելու է «Եվրասիական շաբաթ» համաժողովին -1

«ԵԱՏՄ երիտասարդ առաջնորդի դպրոցը» բացվելու է «Եվրասիական շաբաթ» համաժողովին -1

30.07.2019
Երիտասարդական օրակարգը գտնվելու է սեպտեմբերի 25-ից 27-ը Բեշքեկում (Ղրղզստան) անցկացվելիք «Եվրասիական շաբաթ» IV-րդ միջազգային ցուցահանդեսային համաժողովի ուշադրության կենտրոնում։ Թեմային առանձնահատուկ այժմեականություն է հաղորդում Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամ պետությունների արտաքին գործերի նախարարությունների երիտասարդ դիվանագետների միավորումների հետ կանոնավոր փոխգործակցության նպատակով Եվրասիական տնտեսական հանձնաժողովին (ԵՏՀ) առընթեր Երիտասարդական խորհրդի ստեղծումը։


«Այս տարի Եվրասիական տնտեսական միությունը նշում է ԵԱՏՄ-ի մասին պայմանագրի ստորագրման հինգերորդ տարելիցը։ Մեր Միությունը՝ երիտասարդ տարածաշրջանային միավորում է։ Կարծում եմ, որ նրա գործունեությանն անհրաժեշտ է ակտիվորեն ներգրավել երիտասարդ մասնագետներին։ Մեզ համար մեծ նշանակություն ունի ԵԱՏՄ-ի մտավոր պաշարների պահպանումը և եվրասիական ինտեգրացիայում երիտասարդության դերի ուժեղացումը՝ կապված գիտելիքների հասարակության ձևավորման հետ, որտեղ հիմնական բիզնես գործընթացը դա ոչ թե ապրանքների, այլ նոր գիտելիքների արտադրությունն է», ասում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը։

Երիտասարդական տրեկի շրջանակներում կանցկացվի «ԵԱՏՄ երիտասարդ առաջնորդի դպրոցը», որն ուղղված է Միության երկրների երիտասարդության փոխգործակցության ամրացմանը, երիտասարդ սերնդի կրթական մակարդակի բարձրացմանը, երիտասարդական նախաձեռնությունների իրականացման համար նոր ուղիների որոնմանը, ուսուցման և աշխատանքի տեղավորման հեռանկարների քննարկմանը։ Յուրաքանչյուր մասնակից կարող է խորասուզվել ԵԱՏՄ-ի գործունեության տարբեր ոլորտների մեջ, տեղեկացվել երիտասարդների համար նրա կողմից բացվող զարգացման արդի ուղղությունների և հնարավորությունների մասին։

«Մեզ համար կարևոր է, որպեսզի երիտասարդներն ապագայում կապեն իրենց մասնագիտական ապագան հենց մեր տնտեսական միավորման հետ և դառնան եվրասիական վերնախավ։ «Եվրասիական շաբաթի» շրջանակներում նախատեսվում է անցկացնել Եվրասիական ինտեգրացիայի աջակցմանն ուղղված մի շարք երիտասարդական միջոցառումներ՝ չէ որ Միության հաջողությունը կախված է այն բանից, թե ով է լինելու մեր գաղափարի կրողը», կարծում է ԵՏՀ Կոլեգիայի նախագահը։

Համաժողովին Տիգրան Սարգսյանը հանդիպելու է ԵԱՏՄ-ի երիտասարդ առաջնորդների հետ, որոնք կկարողանան իրենց հետաքրքրող հարցերն անմիջապես ուղղել ԵՏՀ Կոլեգիայի նախագահին, ինչպես նաև ներկայացնել իրենց գաղափարներն ու Միության հեռանկարների վերաբերյալ մտքերը։ Երիտասարդների համար սա առաջին ձեռքից գիտելիքներ և փորձ ստանալու եզակի հնարավորություն է։

Դպրոցի միջոցառումներից մեկն է հանդիսանալու ԵԱՏՄ-ի երիտասարդ առաջնորդների համար «Ստեղծիր քո եվրասիական ընկերությունը» բիզնես խաղը, որը նրանց թույլ կտա դրսևորվել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ներկայացուցիչների ուղղորդման ներքո։ Գործարար ծրագրի միջոցառումների այցելումը կօգնի երիտասարդ առաջնորդներին կօգնի կատարել ուղղորդողների կողմից ստացված առաջադրանքները։

Երիտասարդական տրեկը ներառում է եվրասիական թեմայով ԵԱՏՄ-ի ԲՈՒՀ-երի կրթական ծրագրերի, ինչպես նաև ԲՈՒՀ-երում այդ թեմայով տարվող հետազոտությունների շնորհանդեսը։

Տեղեկանք

«Եվրասիական շաբաթ» համաժողովը՝ ԵԱՏՄ երկրների և ԵՏՀ-ի կողմիցկազմակերպվող ամենամյա միջոցառում է։ Դրա անցկացման մասին որոշումը ընդունվե է 2015 թվականի մայիսին անդամ պետությունների կառավարությունների ղեկավարների կողմից։ Միջոցառումը կազմված է գործնական և ցուցահանդեսային մասերից, նպաստում է B2B- և B2G-շփումների հաստատմանը։

Առաջին անգամ համաժողովը կայացել է 2016 թվականի հոկտեմբերին՝ Ռուսաստանում անցկացված «Բաց նորարարություններ» մոսկովյան միջազգային համաժողովի հարթակում։ Երկրորդ համաժողովն անցկացվել է 2017 թվականի օգոստոսին Աստանայում (Ղազախստան), ԷՔՍՊՕ-ի հարթակում և ընդգրկվել է Համաշխարհային ցուցահանդեսի գործարար մասի 18 առավել նշանակալի միջոցառումների ցանկում։ 2018 թվականին «Եվրասիական շաբաթ»-ն անցկացվել է Երևանում (Հայաստան) և հավաքել է մոտ 3100 այցելու, որոնք ներկայացրել են ԵԱՏՄ-ի, Սինգապուրի, Եվրոպական միության, Հարավային Կորեայի, Չիլիի, Վիետնամի, Եգիպտոսի, Իրանի և այլ երկրների բիզնեսը, պետական կառույցները և փորձագիտական համայնքը։