Вход
ԵՏՀ-ն խորհուրդներ է տալիս Ղրղզստանի Հանրապետությանը՝ Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերի կիրառման հարցերի շուրջ

ԵՏՀ-ն խորհուրդներ է տալիս Ղրղզստանի Հանրապետությանը՝ Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերի կիրառման հարցերի շուրջ

31.03.2017

Եվրասիական տնտեսական հանձնաժողովը (ԵՏՀ) Բիշքեկում՝ Ղրղզստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունում, անցկացրել է սեմինար՝ Եվրասիական տնտեսական միությունում (ԵԱՏՄ) Մաքսային միության 18 տեխնիկական կանոնակարգերի համապատասխանության գնահատման և կիրառման հրատապ հարցերի վերաբերյալ: Տեխկանոնակարգերն առնչվում են այնպիսի ոլորտների, ինչպիսիք են սննդի արդյունաբերությունը, երեխաների և դեռահասների համար նախատեսված արտադրանքի, երկաթուղային տրանսպորտի, կահույքի արտադրանքի, թեթև արդյունաբերության և այլ ոլորտների անվտանգությանը: 

Միջոցառումը կազմակերպվել էր արտադրողներին,արտահանողներին, երկրի պետական մարմինների և համապատասխանության գնահատման մարմինների, փորձաքննական լաբորատորիաների ներկայացուցիչներին Ղրղզստանի Հանրապետությունում տեխնիկական կանոնակարգերի կիրառման փորձառության մասին իրազեկելու համար:

Երկրի կառավարությունը հատուկ ուշադրություն է դարձնում տեխնիկական կարգավորման հարցերի շուրջ բիզնես համայնքի իրազեկվածությանը: «ԵԱՏՄ-ում ինտեգրման հիմնարար տարրն ու Եվրասիական տնտեսական հանձնաժողովի գործունեության կարևորագույն ուղղությունը տեխնիկական կարգավորումն է:  Ղրղզստանի համար սա նույնպես կարևոր հարց է, քանի որ մենք մեծապես շահագրգռված ենք անվտանգ և որակյալ արտադրանք ունենալու հարցում», - ընդգծել է Ղրղզստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության համապատասխանության գնահատման համակարգերի կարգավորման բաժնի պետ Բակիտ Շաբդանովը:

Սեմինարի ընթացքում ԵՏՀ տեխնիկական կարգավորման և հավատարմագրման վարչության ներկայացուցիչները պատմել են Մաքսային միության տեխիկական կանոնակարգերի կիրառման վերաբերյալ այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են սննդամթերքի, զանգվածային սպառման ապրանքների, մեքենաշինության, հումքի անվտանգությունը, ինչպես նաև իրազեկել են Միությունում արտադրանքի համապատասխանության գնահատման մասին: 

Ունկնդիրների շրջանում առավել մեծ հետաքրքրություն են առաջացրել տեխնիկական կանոնակարգերի պահանջներին արտադրանքի համապատասխանության գնահատման ընթացակարգերի առանձնահատկությունների և Ղրղզստանի Հանրապետությունում Մաքսային միության (ԵԱՏՄ) տեխնիկական կանոնակարգերի կիրառման պայմանների ու անցումային դրույթների վերաբերյալ հարցերի պատասխանները: 

ԵՏՀ ներկայացուցիչները տեղեկացրել են, որ այդ տեխկանոնակարգերով 2017 թվականի օգոստոսի 12-ից Ղրղզստանի Հանրապետության օրենսդրությամբ նախկինում հաստատված պարտադիր պահանջներին արտադրանքի համապատասխանության գնահատման վերաբերյալ փաստաթղթերի տրամադրում կամ ընդունում չի թույլատրվում:

Նշված փաստաթղթերով ապրանքների արտադրությունն ու շրջանառության մեջ բաց թողումը թույլատրվում են մինչև 2019 թվականի օգոստոսի 12-ը՝ պայմանով, որ այդ փաստաթղթերը տրվել կամ ընդունվել են մինչև 2017 թվականի օգոստոսի 12-ը:

Ղրղզստանում այն արտադրանքը, որը հանդիսանում է  նշված տեխկանոնակարգերի տեխնիկական կարգավորման օբյեկտ և մինչև 2017 թվականի օգոստոսի 12-ը ենթակա չէ Ղրղզստանի Հանրապետության օրենսդրության համաձայն պարտադիր պահանջներին համապատասխանության գնահատմանը, կարող է արտադրվել և շրջանառության մեջ բաց թողնվել մինչև 2018 թվականի օգոստոսի 12-ը՝ առանց համապատասխանության պարտադիր գնահատման և առանց համապատասխանութան ազգային նշանով մակնշման: