Вход
ԵՏՀ նախարար Տատյանա Վալովայա. «ԵՏՀ-ն պատրաստ է ընդլայնված երխոսություն տանել ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ տնտեսական համագործակցության և բազմաձևաչափ փոխգործակցության ոլորտում

ԵՏՀ նախարար Տատյանա Վալովայա. «ԵՏՀ-ն պատրաստ է ընդլայնված երխոսություն տանել ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ տնտեսական համագործակցության և բազմաձևաչափ փոխգործակցության ոլորտում

31.03.2017

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) ինտեգրման և մակրոտնտեսության հարցերով Կոլեգիայի անդամ (նախարար) Տատյանա Վալովայան հանդիպել է օտարերկրյա գործարար շրջանակների ներկայացուցիչների հետ: Ռուսաստանում Ամերիկյան առևտրային պալատում հավաքվել էին ավելի քան 50 արտասահմանյան ընկերություններ և բիզնես ընկերակցությունների, ինչպես նաև դիվանագիտական առաքելությունների, այդ թվում՝ ԱՄՆ-ի, Ֆինլանդիայի, Շվեյցարիայի, ներկայացուցիչներ:

Տատյանա Վալովայան իր ելույթը նվիրել է Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրների 2015-2016 թվականների սոցիալ-տնտեսական զարգացման արդյունքներին, պատմել է ԵԱՏՄ շրջանակներում ինտեգրման խորացման ուղղությամբ տարվող Հանձնաժողովի աշխատանքի, ինչպես նաև փոխգործակցության ուղղությամբ երրորդ երկրների և ինտեգրացիոն միավորումների հետ Միության միջազգային գործունեության մասին: 

Հանդես գալով օտարերկրյա բիզնես համայնքի ներկայացուցիչների առաջ՝ Տատյանա Վալովայան ընդգծել է, որ Եվրասիական տնտեսական միությունը միջազգային տնտեսական հարաբերությունների ողջ համակարգի լիիրավ մասնակից է և նպատակաուղղված է բազմատարբերակ ձևաչափով կառուցողական համագործակցությանը: ԵՏՀ Նախարարը հանդիպման մասնակիցների ուշադրությունը հրավիրել է այն փաստին, որ «2016 թվականին ԵԱՏՄ անդամ պետություններն առաջին անգամ Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի երկրներից ավելի շատ են ներմուծել, քան Եվրամիության երկրներից: 

Տատյանա Վալովայան ընդգծել է գործարարության կարևոր դերը ապրանքների, ծառայությունների, կապիտալի և աշխատուժի միասնական շուկաների ստեղծման հետ կապված հարցերի դիտարկման գործում: Նա հաստատել է ԵՏՀ-ի շահագրգռվածությունը երկխոսություն վարելու և Հանձնաժողովի կողմից որոշումներ ընդունելիս ձեռնարկատիրական շրջանակների կարծիքները հաշվի առնելու մեջ:

Պատասխանելով ամերիկյան և եվրոպական գործարար շրջանակների հետ ԵԱՏՄ փոխհարաբերությունների զարգացման վերաբերյալ հարցին՝ ԵՏՀ նախարարը հայտարարել է. «Եվրասիական տնտեսական հանձնաժողովը պատրաստ է ընդլայնված երկխոսություն վարել և ԱՄՆ-ի, և Եվրամիության հետ, քանի որ մեր գործունեությունը առնչվում է բացառապես տնտեսական հարցերին և առաջին հերթին ուղղված է երկուստեք շահավետ համագործակցության ամրապնդմանն ու զարգացմանը: Ամերիկյան և եվրոպական բիզնեսը կարող է լոբբիացնել  լիազորված ազգային մարմինների կողմից համապատասխան որոշումների ընդունումը: Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից մենք որևէ խոչընդոտ չենք տեսնում»:

Բացի այդ, արտասահմանյան ընկերությունների ներկայացուցիչները ստացել են այն հարցերի պատասխանները, որոնք կապված են ԵԱՏՄ նոր Մաքսային օրենսգրքի ներդրման, տեխնիկական կանոնակարգերի մշակման գոյություն ունեցող համակարգի, Չինաստանի հետ առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման, ինչպես նաև ԵԱՏՄ դեղերի և բժշկական ապրանքների շուկայի ազատականացման հետ:

Տեղեկագիր
Ռուսաստանում Ամերիկյան առևտրային պալատը (ԱԱՊ) 1994 թվականին ստեղծված Ռուսաստանի Դաշնությունում  միջազգային բիզնեսի առաջատար ընկերակցություններից մեկն է: Պալատը ոչ կառավարական ոչ առևտրային կազմակերպություն է, որը ներկայացնում է շուրջ 500 ընկերությունների շահերը: ԱԱՊ անդամների թվում են Ռուսաստանում աշխատող խոշորագույն ամերիկյան կորպորացիաները, ինչպես նաև խոշոր եվրոպական ու ռուսական ընկերությունները, որոնք գործառնություններ են իրականացնում միջազգային շուկաներում:  ԱԱՊ-ն աջակցում է Ռուսաստանում ձեռնարկատիրական գործունեության և ներդրումների համար բարենպաստ պայմանների ձևավորմանն ու միջազգային գործարար համայնքի հետ նրա առևտրատնտեսական հարաբերությունների զարգացմանը:  ԱԱՊ-ն մշտական երկխոսություն է վարում ԱՄՆ բիզնեսի և պետական կառույցների հետ: