Вход
ԵԱՏՄ երկրները կարող են զբաղեցնել օրգանական արտադրանքի համաշխարհային շուկայի մինչև 20%-ը, որի տարողությունը 2020 թվականին կգերազանցի 200 մլրդ ԱՄՆ դոլարը:

ԵԱՏՄ երկրները կարող են զբաղեցնել օրգանական արտադրանքի համաշխարհային շուկայի մինչև 20%-ը, որի տարողությունը 2020 թվականին կգերազանցի 200 մլրդ ԱՄՆ դոլարը:

31.03.2017

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) գնահատականներով՝ ամեն տարի բուսաբուծական արտադրանքի արտադրության համար Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) պետությունները հարկադրված են ռեսուրսներ գնել ավելի քան 2 մլրդ ԱՄՆ դոլարով: Մարտի 30-ին կայացած «Նորարական տեխնոլոգիաները բուսաբուծության ոլորտում՝ որպես ԵԱՏՄ անդամ պետությունների գյուղատնտեսության արդյունավետության բարձրացման գործոն» խորագրով կլոր սեղանին քննարկվել են՝ ինչպես նվազեցնել ներմուծումից կախվածությունը և ավելացնել սեփական,  այդ թվում՝ օրգանական արտադրանքի արտադրությունը: Միջոցառման կազմակերպիչը ԵՏՀ ագրոարդյունաբերական քաղաքականութան վարչությունն էր: 

Բացելով քննարկումը՝ ԵՏՀ ագրոարդյունաբերական քաղաքականության վարչության տնօրեն Ստանիսլավ Բուբենը նշել է, որ ԵԱՏՄ բոլոր երկրերի համար գյուղատնտեսությունը ավանդաբար համարվում է ռազմավարական ճյուղ: ՀՆԱ-ում գյուղատնտեսական արտադրանքի տեսակարար կշիռը զգալի է. Հայաստանում 17,3% է, Բելառուսում՝ 6,7%, Ղազախստանում՝ 14%, Ղրղզստանում՝ 7%, Ռուսաստանում՝ մոտ 3,9%: Ընդ որում, դրա կեսից ավելին բուսաբուծական արտադրանքի մասնաբաժինն է:

ԵՏՀ կանխատեսումներին համապատասխան, 2017-2018 թվականներին ԵԱՏՄ-ում գյուղատնտեսական արտադրանքի աճը 2016 թվականի համեմատությամբ կկազմի 8%, արտահանման աճը՝ 19%, փոխադարձ առևտրինը՝ 15%: Ներմուծումը կկրճատվի 15%-ով:

Միևնույն ժամանակ ԱԱՀ-ում՝ ընդհանուր առմամբ, և բուսաբուծության ոլորտում՝ մասնավորապես, մի շարք չլուծված հարցեր կան: Առաջին հերթին, դա տեխնիկա-տեխնոլոգիական արդականացումից հետ մնալն է, կախվածությունը ներմուծվող բարձրտեխնոլոգիական արտադրատեսակներից և ռեսուրսներից. սերմերի, կերերի, բույսերի պաշտպանության միջոցների, սարքերի և գյուղատնտեսական տեխնիկայի: Վերջին հինգ տարիների ընթացքում ԵԱՏՄ երկրներ գյուղատնտեսական բույսերի սերմերի ներմուծումը արժեքային արտահայտությամբ կազմել է ավելի քան 750 մլրդ ԱՄՆ դոլար: 2016 թվականին ներկրվել է 859 մլրդ ԱՄՆ դոլարի թունաքիմիկատ: 

«Պարենային անվտանգության ապահովման, ներմուծման փոխարինման հարցերը անդամ պետությունների տնտեսությունների համար դարձել են ռազմավարական գերակայություն: Ընդ որում, ԱԱՀ-ում ներմուծման փոխարինման հիմնարար տարրերն են բուսաբուծության, քիմիացման, սննդամթերքի սեփական արտադրության, տեխնիկական և տեխնոլոգիական միջոցների զարգացումը, որտեղ ԵԱՏՄ երկրների կախվածությունը ներմուծումից ծայրահեղ է, - նշել է Ստանիսլավ Բուբենը: - Մենք պետք է փնտրենք բիզնեսի և գիտության փոխշահավետ համագործակցության զարգացման ուղիներ, համատեղ կոոպերացիոն նախագծերի ձևավորման հնարավորություններ, այդ թվում՝ օտարերկրյա կապիտալի մասնակցությամբ:  Սա թույլ կտա մեծացնել արտադրությունը` սեփական նորարարական տեխնոլոգիաների և նորարարական լուծումների հիման վրա»:

Կլոր սեղանի մասնակիցներն առաջարկել են գիտության ջանքերը կենտրոնացնել Եվրասիական տեխնոլոգիական հարթակների մասնակցությամբ բարձր արդյունավետությամբ տեխնոլոգիաների մշակման վրա: Այսպես, տեխնիկայի և տեխնոլոգիաների կառավարման համար արբանյակային նավարկության համակարգերի օգտագործմամբ բուսաբուծության մեջ նորարարական խնայողական տեխնոլոգիաների կիրառումը, դաշտերի քարտեզագրումը, պարարտանյութերի ճիշտ ներմուծումը նպաստում են արտադրության ծախքերի էական նվազեցմանը:

Ընտրասերման ոլորտում մասնակիցները նշել են օրենսդրության միատեսակացման, որը վերաբերում է սելեկցիոն նվաճումների ազգային գրանցամատյանում սորտերի ներառմանը, տեսակային և ցանքային որակները հաստատող փաստաթղթերի փոխադարձ ճանաչմանը, ինչպես նաև Միության շրջանակներում բույսերի տեսակների նկատմամբ ընտրասերողների իրավունքների ապահովման անհրաժեշտությունը: Դա կարագացնի տնտեսական շրջանառության մեջ նոր բարձրարտադրողական տեսակների և բարձրորակ սերմերի ներդնումը: 

Բացի այդ, ընդգծվել է Միությունում արևածաղկի, եգիպտացորենի և շաքարի ճակընդեղի մասով միասնական սելեկցիոն ծրագրերի ձևավորման անհրաժեշտությունը՝ հետազոտությունների կրկնօրինակումը բացառելու, այդ ոլորտում նվաճումների մասին տեղեկատվության նկատմամբ մուտք ստանալու համար: 

Փոփոխվող կլիմայի պայմաններում պտուղ-բանջարեղենային մշակաբույսերի արտադրության հեռանկարային նորարարական ագրոտեխնոլոգիաների քննարկման ընթացքում կլոր սեղանի մասնակիցներն իրենց պատրաստակամություն են հայտնել ձևավորել ճշգրիտ հողագործության համակարգերի ներդրման կոոպերացիոն նախագիծ՝ աշխարհագրաման տեղեկատվական համակարգի օգտագործմամբ: Դա հնարավորություն կտա ռացիոնալ կերպով տեղակայել պտուղ-բանջարեղենային տնկիները, և այդպիսով բերքատվությունն ավելացնել 2-3 անգամ, ապահովել արտադրության կայունությունը: Այս ուղղությամբ առաջին քայլերից մեկ կլինի ԵԱՏՄ երկրների գիտական կազմակերպությունների միջև փոխգործակցության հուշագրի նախատեսվող ստորագրումը:

Կարտոֆիլի և կերային արտադրության վերամշակման արտադրությունների զարգացման նպատակով նշվում է Միության շրջանակներում կարտոֆիլի և գետնատանձի արդյունաբերական ագրոտեխնոպարկերի ստեղծման հեռանկարայնությունը: 

Միջոցառման մասնակիցները հատուկ ուշադրություն են դարձրել օրգանական ագրարային ոլորտի զարգացմանը և ավանդական գյուղատնտեսության կենսաբանացմանը: Փորձագետների գնահատականներով, Միության պետությունները կարող են զբաղեցնել օրգանական արտադրանքի համաշխարհային շուկայի մինչև 20%-ը, որի տարողությունը 2020 թվականին կգերազանցի 200 մլրդ ԱՄՆ դոլարը: Դրա համար անհրաժեշտ է զարգացնել գիտական կազմակերպությունների և բույսերի պաշտպանության միկրոկենսաբանական միջոցներ, հիմնական գյուղատնտեսական մշակաբույսերի պաշտպանության կենսաբանացված և ինտեգրվող համակարգեր արտադրողների համագործակցությունը: ԵԱՏՄ երկրներւմ մշակված բույսերի պաշտպանության նորարական միջոցների մասնավորապես՝ միջատների ֆերոմոնների, նանոչափական պատրաստուկների, ինչպես նաև միկրոպարարտանյութերի նոր ձևերի օգտագործումը թույլ կտա ապահովել բուսաբուծության էկոլոգացումն ու օրգանական արտադրանքի շուկայում պահանջարկված արտադրության մեծացումը:

Միության շրջանակներում բազմաֆունկցիոնալ կենսապատրաստուկների պետական գրանցման ներդաշնակեցված համակարգի, ինչպես նաև բույսերի պաշտպանության միկրոկենսաբանական միջոցների մշակումը նույնպես կնպաստի օրգանական հողագործության զարգացմանը:

Միջոցառմանը մասնակցել են Միության երկրների պետական մարմինների, ոլորտային գերատեսչությունների, ընկերակցությունների, գիտական և կրթական կազմակերպությունների, բիզնես համայնքների ավելի քան 100 ներկայացուցիչներ, ինչպես նաև Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի համար ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՖԱՕ) տարածաշրջանային բաժանմունքի, Եվրոպական բիզնեսի ընկերակցության ներկայացուցիչները:

Տեղեկագիր. 
Եվրասիական տեխնոլոգիական հարթակները համարվում են շահագրգիռ կողմերի համագործակցության մեխանիզմ գիտատեխնիկական, նորարարական, արտադրական ոլորտներում և ձևավորվում են ԵԱՏՄ անդամ պետությունների գործարարության, գիտության, պետության, հասարակական առաջատար կազմակերպությունների միջև համագործակցության համար պայմանների ստեղծման ճանապարհով: