Вход
ԵՏՀ Նախարար Մուկայ Կադիրկուլով. «Միասնական պատուհանը», առաջին հերթին, ծառայություն է բիզնեսի համար»

ԵՏՀ Նախարար Մուկայ Կադիրկուլով. «Միասնական պատուհանը», առաջին հերթին, ծառայություն է բիզնեսի համար»

05.06.2017

Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրներում «միասնական պատուհանի» մեխանիզմների փոխգործակցության զարգացումը քննարկեն են միջազգային սեմինարին, որն անցել է Ղրղզստանում մայիսի 31-ից հունիսի 1-ը:

Միջոցառման նախաձեռնողներն էին Եվրասիական տնտեսական հանձնաժողովը (ԵՏՀ) և Միավորված Ազգերի Կազմակերպության Ասիայի ու Խաղաղ օվկիանոսի տնտեսական ու սոցիալական հանձնաժողովը (ՄԱԿ ԷՍԿԱՏՕ):

Իր ողջույնի խոսքում ԵՏՀ մաքսային համագործակցության հարցերով Կոլեգիայի անդամ (նախարար) Մուկայ Կադիրկուլովը համառոտ անդրադարձավ ԵԱՏՄ երկրների անցած՝ «միասնական պատուհանի» ստեղծման փուլերին:

«Մենք ուսումնասիրել ենք ԵԱՏՄ երկրներում մեխանիզմի զարգացման ընթացիկ վիճակը, – ասել է ԵՏՀ նախարարը: – Խնդիր էր դրված՝ որոշել, թե որ փուլում է «միասնական պատուհանի» նախագիծն այժմ մեր երկրներում և ինչ պետք է անել Միությունում դրա հետագա զարգացման ու սինքրոնացման համար: Այժմ այս վերլուծության հիման վրա մշակվում է «միասնական պատուհանի» «էտալոնային մոդելը»: «Էտալոնային մոդելի» մշակման մասին մենք սկզբունքորեն պայմանավորվել էինք դեռ մեր երկրների արտաքին տնտեսական գործունեության կարգավորման համակարգում «միասնական պատուհանի» մեխանիզմի ներդրման մասին գաղափարը ծնվելու փուլում»:

«Էտալոնային մոդելը» ընդհանուր ուղենիշ կդառնա ազգային «պատուհանների» հետագա զարգացման համար: Սա անհրաժեշտ է, որպեսզի հետագայում ազգային մեխանիզմները կարողանան փոխգործակցել միմյանց հետ:  Նախատեսվում է մոդելը ներկայացնել մինչև 2017 թվականի վերջ:

««Միասնական պատուհանի» կառուցման հարցը արդիական է վերջին տասը տարվա ընթացքում, – ընդգծել է Մուկայ Կադիրկուլովը: – Միայն թե, եթե նախկինում նման հարթակները դիտվում էին որպես պետական վերահսկող մարմինների աշխատանքի օպտիմալացման միջոց, ապա այսօր մեխանիզմի հիմնական «պատվիրատուն» բիզնեսն է: Բիզնեսը պետության տնտեսական զարգացման շարժիչ ուժն է: Ուստի «էտալոնային մոդելի» կառուցման ժամանակ մենք կողմնորոշվում ենք ձեռնարկատիրական հարցումների վրա, որի համար «միասնական պատուհանը» պետք է դառնա հարմար, վստահելի ծառայություն»: 

Միջազգային սեմինարի նպատակն էր առկա միջազգային համաձայնագրերի, հանձնարարականների ու ստանդարտների մասին անդամ պետությունների ու Հանձնաժողովի փորձագետների տեղեկատվածության բարձրացումը, Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում տեղեկատվական փոխգործակցության կազմակերպման մասին փորձի փոխանակումը, ինչպես նաև Միության անդամ պետությունների «միասնական պատուհանի» ազգային մեխանիզմների նման փոխգործակցության զարգացման վերաբերյալ առաջարկների մշակումը: 

Սեմինարի նյութերին կարող եք ծանոթանալ ԵՏՀ մաքսային բլոկի էջին: