Вход
Թվային օրակարգ և առավելագույն ինտեգրացիոն ներուժ ունեցող ոլորտների աջակցում. Եվրասիական միջկառավարական խորհրդի արդյունքները

Թվային օրակարգ և առավելագույն ինտեգրացիոն ներուժ ունեցող ոլորտների աջակցում. Եվրասիական միջկառավարական խորհրդի արդյունքները

07.03.2017

Մարտի 7-ին Բիշքեկում կայացած Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին ԵԱՏՄ երկրների կառավարությունների ղեկավարները քննարկել են Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) 2017 թվականի գործունեության առանցքային ուղղությունները: Առավել մեծ ուշադրություն է դարձվել թվային օրակարգի հարցերին, մեքենաշինության աջակցմանը, փոխադարձ առևտրի վիճակի, իրական հատվածի ոլորտների և ծառայությունների ոլորտի գնահատման հարցերին, որոնք ունեն բարձր ինտեգրացիոն ներուժ:

Նիստին մասնակցել են Հայաստանի Հանրապետության վարչապետ Կարեն Կարապետյանը, Բելառուսի Հանրապետույան վարչապետ Անդրեյ Կոբյակովը, Ղազախստանի Հանրապետության վարչապետ Բակիտջան Սագինտաևը, Ղրղզստանի Հանրապետության վարչապետ Սոորոնբայ Ժեենբեկովը, Ռուսաստանի Դաշնության կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևը և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) նախագահ Տիգրան Սարգսյանը:

Բացելով նիստը՝ Միջկառավարական խորհրդի նախագահ, Ղրղզստանի Հանրապետության վարչապետ Սոորոնբայ Ժեենբեկովը Միության բոլոր երկրների ազգային կառավարություններին կոչ է արել ուշադրությունը կենտրոնացնել եվրասիական տարածքում բիզնեսի զարգացման համար պայմանների ստեղծման վրա: «Միության գործունեության գլխավոր ասպեկտները պետք է դառնան այնպիսի հարցեր, ինչպիսիք են ԵԱՏՄ երկրների աշխատավորների և նրանց ընտանիքի անդամների կենսաթոշակային ապահովման մասին պայմանագրի ստորագրումը, Թվային տարածքի ձևավորման ռազմավարության ընդունումը, Արդյունաբերական համագործակցության նախագծերի և նախաձեռնությունների իրագործումը, ԵԱՏՄ ծառայությունների շուկայի ազատականացումը և այլն: Այսօր կառավարությունները ղեկավարները ԵՏՀ-ին հանձնարարել են ազգային կառավարությունների հետ համատեղ ամենակարճ ժամկետում մշակել Բարձրագույն խորհրդի նախագահի՝ Ալմազբեկ Ատամբաևի նախաձեռնությունների իրագործման միջոցառումների ծրագիրը», – հայտնել է Սոորնբայ Ժեենբեկովը:

ԵՏՀ Կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը նշել է, որ ԵՏՀ-ի և ԵԱՏՄ երկրների կառավարությունների համատեղ աշխատանքը՝ ուղղղված ընդհանուր շուկաների ստեղծման, փոխադարձ առևտրի զարգացման և բոլոր ոլորտներում համագործակցության հնարավորությունների որոնմանը, թույլ է տալիս հաղթահարել գլոբալ մարտահրավերներն ու սպառնալիքները: «2017 թվականին Հանձնաժողովի աշխատանքի առանցքային առաջնահերթությունները կդառնան միասնական տնտեսական տարածքի հետագա թվայնացման հարցերը, բարձր ինտեգրացիոն ներուժ ունեցող ոլուրտների զարգացումը, բիզնեսի գործունեության խոչընդոտների թվի կրճատումը և Միության երկրներում արտադրվող արտադրանքի՝ երրորդ երկրների շուկաներ արտահանման համար պայմանների ստեղծումը: Գործունեության այս բոլոր ուղղությունները թույլ կտան բարձրացնել մեր բիզնեսի մրցունակությունը, նրա տեխնոլոգիական իրավասություններն ու մեր երկրներում բարելավել ներդրումային կլիման», – կառավարությունների ղեկավարներին է հայտնել Տիգրան Սարգսյանը:

Թվային օրակարգ
ԵՏՀ-ին կից կստեղծվի մինչև 2025 թվականը ԵԱՏՄ թվային օրակարգի իրագործման հիմնական ուղղությունների մշակման հարցերով աշխատանքային խումբ՝ ԵՏՀ Կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանի ղեկավարությամբ: Դրանում կընդգրկվեն միության երկրներից յուրաքանչյուրում այդ ուղղության իրագործման համար պատասխանատու նախարարները:

Առաջիկայում անդամ պետությունները ԵՏՀ-ն կներկայացնեն առաջարկներ այն մասին, թե որ ուղղությունները կներառվեն առաջնահերթների թվում, և ինչ նախագծեր կիրագործվեն ԵԱՏՄ ընդհանուր թվային օրակարգի շրջանակներում:

ԵԱՏՄ ինտեգրացիոն ներուժը
Միջկառավարական խորհրդի անդամները քննարկել են Հանձնաժողովի և Միության երկրների համատեղ աշխատանքի արդյունքները տնտեսության բարձր ինտեգրացիոն ներուժ ունեցող ոլորտների սահմանման ուղղությամբ: Աշխատանքն իրականացվել է պետությունների ղեկավարների հաձնարարությամբ՝ Միության տնտեսական զարգացման հիմնական ուղղությունների իրագործման նպատակով:
Մոտ 300 ապրանքային դիրքեր և ծառայություններ, որոնք կարող են դառնալ ինտեգրման շարժիչ ուժը, առանձնացվել են մի շարք չափանիշների, այդ թվում՝ ներմուծման փոխարինման ներուժի, փոխադարձ առևտրի և երրորդ երկրների արտահանման աճի, հավելադիր արժեքի շղթաների ձևավորման, տնտեսության համար բազմարկչի էֆեկտի ապահովման հիման վրա:

Բարձր բազմարկչային էֆեկտ ունեցող ոլորտների թվին կարելի է դասել մեքենաշինությունը, մետաղագործությունը, քիմիան և նավթաքիմիան, տրանսպորտը և կապը: Առանձին կատեգորիայի մեջ են առանձնացվել «ապագայի տեխնոլոգիաները»՝ ավելի քան 100 դիրքեր, որոնց զարգացմանը հատուկ նշանակություն են տալիս Միության երկրները:  Դրանք են տեղեկատվական տեխնոլոգիաները, նոր նյութերի մշակումը, նանո- և բիոտեխնոլոգիաները, բժշկության և առողջապահական ոլորտի նորարարությունները, էներգախնայող տեխնոլոգիաները, այդ թվում՝ «խելացի» ցանցերի զարգացումը և այլն:

ԵԱՏՄ երկրների փոխադարձ առևտուրը. կանխատեսումը դրական է
Միջկառավարական խորհուրդը քննարկել է Հանձնաժողովի կողմից մշակված զեկույցը անդամ պետությունների միջև փոխադարձ առևտրի վիճակի վերաբերյալ: Դրանում նշվում է  տնտեսական ակտիվության վերականգնումը: Մասնավորապես, 2016 թվականը բնութագրվում է փոխադարձ առևտրի ֆիզիկական ծավալների աճով, արժեքային ցուցանիշների շարժընթացի, փոխադարձ առևտրի կառուցվածքի բարելավմամբ, արտաքին առևտրային շրջանառության մեջ դրա մասնաբաժնի աճով, ինչպես նաև երրորդ երկրների ապրանքների ներմուծման ծավալների կրճատմամբ:  Անցած տարի ԵԱՏՄ երկրներ Հայաստանից ապրանքների արտահանումը աճել է 1,5 անգամ, Բելառուսից՝ 2,2%-ով, Ղրղզստանից՝ 4,4%-ով:

Աջակցություն ԵԱՏՄ երկրների մեքենաշինությանը
Միջկառավարական խորհուրդն որոշում է ընդունել երկրների կողմից երրորդ երկրների շուկաներ ԵԱՏՄ-ում արտադրվող տրակտորների, կոմբայնների, ծածկային մեխանիզմների և գյուղատնտեսական տեխնիկայի մյուս տեսակների արտահանումը խթանելու համար համատեղ միջոցների իրագործման վերաբերյալ: Առաջարկվում է զարգացնել արտահանման ռիսկերի ապահովագրման և վերաապահովագրման մեխանիզմները, արտահանման ֆինանսավորման ծրագրերը, խթանել տեխնիկական սպասարկման ընդհանուր սերվիսային ցանցերի ձևավորումը:

Միության երկրներում գյուղատնտեսական տեխնիկայի համար լրակազմերի՝ էլեկտրոնային բաղադրիչների, շարժիչների, փոխհաղորդակների, հիդրավլիկայի տարրերի, կամուրջների և այլոց ներմուծման փոխարինման և արտադրության կազմակերպման աջակցման ծրագիրը թույլ կտա յուրացնել նոր տեխնոլոգիաներ և բարձրացնել ԵԱՏՄ երկրների բիզնեսի մրցունակությունը: Առաջարկվող միջոցների թվում են ձեռնարկությունների աջակցման տարբեր ձևեր, որոնք արդիականացնում են արտադրական հզորությունները, մասնավորապես արտոնյալ պայմաններով սարքավորման լիզինգը:

«Այնպիսի որոշումներ, ինչպիսիք են գյուղատնտեսության համար լրակազմային սարքավորման թողարկմանն ուղղված արտադրության կազմակերպումը, եվրասիական ինտեգրման արդյունավետության բարձրացմանն ուղղված գործնական քայլերի լավ օրինակ կդառնան: Վարչապետները որոշում են ընդունել փոխադարձ առևտրում և երրորդ երկրներ արտահանման ներուժի մեծացմանն ուղղվա համակարգված գործողությունների վերաբերյալ», - հայտնել է Սոորոնբայ Ժեենբեկովը:

Միջկառավարական խորհրդի հաջորդ նիստը տեղի կունենա Կազանում՝ այս տարվա մայիսին: