Вход
ԵՏՀ նախարար Վերոնիկա Նիկիշինա. «Առևտրատնտեսական շահերը պետք է ուղղված լինեն առևտրի և ներդրումային համագործակցության պայմանների կատարելագործմանը, ոչ թե պրոտեկցիոնիզմի հզորացմանը»

ԵՏՀ նախարար Վերոնիկա Նիկիշինա. «Առևտրատնտեսական շահերը պետք է ուղղված լինեն առևտրի և ներդրումային համագործակցության պայմանների կատարելագործմանը, ոչ թե պրոտեկցիոնիզմի հզորացմանը»

07.09.2017

Եվրասիական ինտեգրումը դարձել է Արևելյան տնտեսական երրորդ համաժողովի առանցքային թեմաներից մեկը, որն անցել է սեպտեմբերի 6-7-ին Վլադիվոստոկում (Ռուսաստան): Քննարկվել են Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) դերը «Մեծ Եվրասիա» նախագծում, Միության առևտրային քաղաքականության զարգացումը և դրա նշանակությունը Ռուսաստանի գործարար համայնքի համար:

«Տարածաշրջանի երկրների համատեղ ջանքերը մեծ Եվրասիայի տարածությունում զարգացման բարենպաստ պայմանների ձևավորման ուղղությամբ առավելագույնս նպաստում են շուկաների միավորմանը, աճի աղբյուրների աջակցմանը, որոնք այսօր այսքան պահանջված են համաշխարհային քաղաքականության շարունակվող դանդաղեցնալ և դեպի դեգլոբալիզացիան հնարավոր շրջադարձի նոր միտումների պայմաններում, – նշել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) առևտրի նախարար Վերոնիկա Նիկիշինան, ելույթ ունենալով «Մեծ Եվրասիական գործընկերություն. ինչպես ընդլայնել դեպի ապագան ուղենշված համատեղ զարգացման տարածությունը» պանելային բանավեճին: – Եվրասիական տնտեսական միությունը ծանրակշիռ դերակատարում ունի այս գործընթացում, առաջատարների շարքում է, որոնք առաջ են մղում ընդհանուր զարգացման համար համագործակցության գաղափարախոսությունը»:

Բանավեճի մասնակիցները քննարկել են տարածաշրջանի դերը համաշխարհային ինտեգրացիոն գործընթացներում, ԵԱՏՄ երկրների արտաքին տնտեսական կապերի զարգացումը և  առևտրատնտեսական հարաբերությունների ապագան դեգլոբալիզացիայի ու հատվածական տարածաշրջանայնացման թրենդի հզորացման պայմաններում:

Մասնակցելով «Ռուսաստանի դարպասը դեպի Ասիա. Հեռավոր Արևելքը  ԱԽՕՏ ինտեգրացիոն նախաձեռնություններում» պանելային բանավեճին, Վերոնիկա Նիկիշինան կարևորել է ԵԱՏՄ երկրների երկկողմ և բազմակողմ բանակցային ուղղությունների համակարգումը, ինչպես նաև իմաստալից առևտրային քաղաքականության միջոցով համաշխարհային առևտրային համակարգին Միության ինտեգրումը: ԵՏՀ նախարարը հատուկ շեշտել է հեռավոր արևելյան տարածաշրջանի գործարար համայնքի դերը ԱԽՕՏ երկրների հետ համաձայնագրերի համար բանակցային օրակարգի ձևավորման գործում և կոչ արել բիզնեսին ավելի ակտիվ մասնակցել այս գործընթացին: «Մենք տեսնում ենք, որ տարածաշրջանային հետաքրքրվածությունը առևտրային համաձայնագրերի կնքման նկատմամբ ակնհայտ է, հեռավոր արևելյան տարածաշրջանի աշխարհագրական դիրքը թույլ է տալիս դիտարկել արտահանումը որպես վերջինիս տնտեսական զարգացման առանցքային հենք: Ոչ մի գաղտնիք չկա, որ ամբողջ բանակցային գործընթացը պետք է կառավարվի բիզնեսի շահերով: Սա տեսականորեն: Գործնականում էլ բանակցողները հաճախ բախվում են գործարար համայնքի կողմից նման շահի ոչ բավարար ըմբռնմանը և հաղորդակցությունների ուշացմանը»:

ԵՏՀ նախարարը նշել է, որ վերջին տարվա ընթացքում ի հայտ են եկել նոր միտումներ, որոնք պայմանավորված են ԱԽՕՏ տարածաշրջանում գլխավոր դերակատարներից մեկի՝ ԱՄՆ-ի առևտրային քաղաքականության գերակայությունների փոփոխմամբ: Ամերիկյան հռետորաբանության մեջ ավելի ու ավելի հաճախ է գործածվում «արդար առևտուր» տերմինը, որը կապվում է դեպի պրոտեկցիոնիզմ առևտրային կարգավորման կանոնների փոփոխման հնարավորության հետ: Նման քաղաքականութան վերջին օրինակներից մեկի կապակցությամբ՝ այս տարվա ապրիլին սկսված՝ ԱՄՆ-ում ալյումինի ներմուծման վերաբերյալ հետաքննությամբ, Վերոնիկա Նիկիշինան հայտարարել է, որ այս հետաքննությունը «բացել է Պանդորայի արկղը Առևտրի համաշխարհային կազմակերպության առկա կանոնների անսասանության տեսակետից»:

Բանավեճի արդյունքներով ԵՏՀ նախարարը տարածաշրջանում ինտեգրացիոն օրակարգի զարգացման հույս հայտնեց: «Ուզում եմ հավատալ, որ առևտրատնտեսական հարաբերություններն այսպես թե այնպես կգերակշռեն, և առևտրային փոխհարաբերությունները թե մեծ Եվրասիայի շրջանակներում և թե միջտարածաշրջանային ձևաչափով ուղղված կլինեն բաց տնտեսական տարածությունների ձևավորմանն ու զարգացմանը, որոնց շրջանակներում կատարելագործվում են առևտրի ու ներդրումային-տնտեսական համագործակցության պայմանները, ոչ թե պրոտեկցիոնիզմի հզորացմանը»:

Համաժողովի կուլուարներում տեղի են ունեցել Վերոնիկա Նիկիշինայի երկկողմ հանդիպումները Կորեայի Հանրապետության առևտրի նախարար Կիմ Հյոն Ջոնի և ՌԴ-ում Իրանի դեսպան Մեհդի Սանաիի հետ: ԵՏՀ նախարարը նաև մասնակցել է ընդունելությանը, որը կազմակերպել է Հնդկաստանի պատվիրակությունը՝ Հնդկաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարար Նիրմալա Սիթհարամանի մասնակցությամբ: Հանդիպումների ընթացքում կողմերը քննարկել են առևտրատնտեսական հարաբերությունների ընթացիկ կարգավիճակը, այդ թվում՝ համագործակցության հետագա զարգացման հեռանկարներն ու ձևաչափերը:

Ըստ Վերոնիկա Նիկիշինայի, յուրաքանչյուր երկրի հետ, ում հետ համագործակցություն է քննարկվում, նախատեսված է պայմանավորվածությունների բացարձակ անհատական ձևաչափ՝ պրեֆերենցիալ համաձայնագրերից մինչև համատեղ շահի նախագծերի իրագործում: