Вход
Մայիսի 9-ը մեծ օր է մեր երկրների պատմությունում

Մայիսի 9-ը մեծ օր է մեր երկրների պատմությունում

09.05.2017

Սիրելի՜ գործընկերներ, ընկերներ:

Մայիսի 9-ը մեծ օր է մեր երկրների պատմությունում: Պատերազմի չորս տարին լի էր կորուստների ցավով ու մեծ հաղթահարման երջանկությամբ, պարտությունների արցունքներով ու հաղթանակների հպարտությամբ, անհաղթահարելի հերոսության ու մեր ժողովուրդների միավորման օրինակներով:  

Հաղթանակի օրը բոլորիս համար արիության, ուս ուսի հարազատ տունը, հարազատներին ու մերձավորներին պաշտպանելու, մահից չվախենալու և հանուն կյանքի ցանկացած թշնամու հաղթելու կարողության գլխավոր խորհրդանիշն է:

Համոզված եմ, որ այն տառապանքները, որոնք բերում են պատերազմները, չպետք է կրկնվեն: Ուստի Հաղթանակի օրը նաև հիշեցում է, որ մենք պետք է բոլոր ջանքերը գործադրենք խաղաղ ապրելու համար, պետք է պայմանավորվենք և փնտրենք այն, ինչը միավորում է ժողովուրդներն ու երկրները:

Շնորհավո՜ր Հաղթանակի օրը: 
Խաղաղությո՜ւն ձեր օջախներին ու ընտանիքներին:

ԵՏՀ Կոլեգիայի նախագահ
Տ.Ս. Սարգսյան